Իրավունք 15:34 03/11/2022 Հայաստան

Վարչապետի աշխատակազմը ԶԼՄ-ին ու ՀԿ-ին պետք է տրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը

Վարչական դատարանը նոյեմբերի 2-ին վճռեց պարտավորեցնել կառավարությանը՝ «ՍիվիլՆեթ»-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը։

Բնական պաշարների օգտագործման, կառավարման նկատմամբ հանրային վերահսկողության շրջանակում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն ու  «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչներ Գենյա Պետրոսյանը, Էլինա Գյուրջյանը և Դավիթ Գյուրջյանն անցած տարվա դեկտեմբերի 16-ին  վարչական դատարան հայցադիմում էին ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի՝ պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի տրամադրել ՀՀ կառավարության 30.09.2021թ-ի թիվ 1613-Ա որոշման հիման վրա «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության հետ կնքված բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի պատճենը։

2021-ի նոյեմբերին հիմնադրամը հարցում էր ուղարկել կառավարություն, սակայն այնտեղից մերժել էին՝ հիմնավորելով, որ առևտրային գաղտնիք է։

Հիշեցնենք, որ այդ պայմանագրով կառավարությունը որպես նվիրատվություն ստացել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի՝ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերի 25 տոկոսը։

«Մենք հայցի հիմքում դրել էինք թե Սահմանադրության, թե  «Տեղեկատվության ազատության մասին», թե Քաղաքացիական օրենսգրքի՝ առևտրային գաղտնիքին վերաբերող կարգավորումները, որոնք տվյալ իրավիճակում վկայում են այն մասին, որ այդ պայմանագիրը չի կարող համարվել առևտրային գաղտնիք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գենյա Պետրոսյանը։

Նա հիշեցնում է, որ առևտրային գաղտնիք համարվելու համար պետք է միաժամանակ առկա լինեն երեք պայմաններ՝ տեղեկատվությունը պետք է ունենա իրական կամ հնարավոր առևտրային արժեք երրորդ անձանց անհայտ լինելու փաստի ուժով, պետք է  կողմերը ձեռնարկած լինեն միջոցներ գաղտնիությունը ապահովելու ուղղությամբ, չլինի այդ տեղեկատվությունն օրինական ճանապարհով ստանալու հնարավորություն։

«Բայց այս պարագայում մենք տեսնում ենք, որ կառավարության որոշմամբ արդեն իսկ հրապարակված են պայմանագրի էական կետերը, ուստի հիմք չենք տեսնում այն առևտրային գաղտնիք որակելու համար։ Մենք նաև հղում ենք կատարել Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին, այդ թվում նաև Արդյունաբերական ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակում, որով պետությունը ստանձնել է բնական պաշարների բաց ու հաշվետու կառավարման, թափանցիկ ու հաշվետվողական գործարար ու պետական համակագերի բնագավառում հստակ պարտավորություններ։ Բացի այդ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կազմակերպությունը որպես հաշվետու կազմակերպություն արդեն իսկ մի շարք տվյալներ հրապարակելու պարտավորություն ունի ու պարբերաբար հրապարակում է։ Այս ամենը հաշվի առնելով մենք խնդրել էինք դատարանին հայցն ապաահովել ու պայմանագիրը տրամադրել։  Երեկ դատարանը հրապարակեց վճռի եզրափակիչ մասը, ըստ որի հայցը բավարարվել է»,-ասաց Գենյա Պետրոսյանը։

Վճիռն ամբեղջությամբ դեռ չի հրապարակվել, այն Դատալեքսում կհրապարակվի ու հայցվոր կողմին կուղարկվի առաջիկա օրերին։ Վճռի հրապարակմանը հաջորդող 30 օրերի ընթացքում  պատասխանող կողմը կարող է բողոքարկել այն։

Փաստաբանը համարում է, որ դատական նիստերի ընթացքում կողմերը հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումները, ապացույցները հիմնավոր ներկայացնել, լսված լինելու երաշխիքները պահպանվել են։

«Կբողոքարկե՞ն, թե՞ ոչ, չեմ կաող ասել։ Եթե բողոքարկեն, մենք կշարունակենք մեր ներկայացուցչությունը Վերաքննիչ, եթե կարիք լինի նաև Վճռաբեկ դատարանում»,-նշեց հայցվորի ներկայացուցիչը։

Նա հույս ունի, որ պատասխանող պետական մարմինը վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով ու ժամկետում հայցվոր կողմին կտրամադրի պայմանագրի պատճենը, գործը  Հարկադիր կատարումն ապաահովող ծառայությանը չի հասնի։

Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հայտարարել էր, որ  Զանգեզուրի կոմբինատի գործարքը թափանցիկ ձևով չի իրականացվել։

«Վարչական դատարան նման հայց ներկայացնելու տրամաբանությունն ընդհանուր առմամբ հանրային վերահսկողության  ապահովումն է  կոմբինատում տեղի ունեցող գործողությունների նկատմամբ։ Տվյալ բնագավառը հանդիսանում է հանրային կարևորություն ունեցող, հանրային հետաքրքրություն ներկայացնող, այդ ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները պետք է կատարվեն թափանցիկության սկզբունքով»,-ընդգծեց փաստաբանը։

Մամուլը բազմիցս գրել է այս գործարքի մասին՝ նշել, որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն նախկինում երբեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի թվում չի հիշատակվել։

Բանն այն է, որ իրականում այն բաժնետեր է դարձել հենց 2021թ. սեպտեմբերի 30-ին ու նույն օրն էլ իր ձեռք բերած 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրել կառավարությանը։

Պարզվում է նաև, որ այս ընկերությունն իր հերթին պատկանում է կոմբինատի բաժնետեր «ԳեոՊրոՄայնինգ Արմենիա» ընկերությանը։
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}