Թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՊՆ
Քաղաքական
13:24 10/11/2022
Հայաստան

Թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ  N զորամասի  զինծառայող, շարքային Պ. Խ.-ն:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Placeholder