Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին գրում է Mehr գործակալությունը։
Իրանի ԱԳՆ-ն վրդովմունք է հայտնել Ադրբեջանի դեսպանին՝ քարոզչական այն արշավի կապակցությամբ, որն իրականացնում են Ադրբեջանի պաշտոնյաներն ու լրատվամիջոցներն Իրանի դեմ։
«Իրանի ԱԳ նախարարությունը վճռական բողոք է արտահայտել ադրբեջանցի պաշտոնյաների «ոչ բարեկամական հայտարարությունների», ինչպես նաև ԶԼՄ-ների՝ Իրանի դեմ արշավի կապակցությամբ, կոչ անելով անհապաղ դադարեցնել նման գործողություններն ու ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ կանխելու նման միտումի կրկնվելը։
Ադրբեջանի դեսպանը ցավ է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ ու խոստացել Իրանի բողոքն անհապաղ փոխանցել Բաքվի իշխանություններին»,-նշում է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան