Քաղաքական 12:17 12/11/2022 Հայաստան

Հայաստանի դեմ մարտահրավերները ոչ միայն արտաքին են, այլ նաև ներքին. Ռուբեն Մելքոնյան

«Մենք ներկայումս ապրում ենք  բավական բարդ իրավճակում, Հայաստանի դեմ մարտահրավերները ոչ միայն արտաքին են, այլ նաև ներքին»,-««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» աշխատանքի շնորհանդեսին ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ով հենց գրքի հեղինակն է։

Նա նշեց, որ այդ ներքին մարտահրավերների մեջ հատկապես կարևոր է այն կեղծ, սուտ տեղեկատվության տարափը, որի թիրախը մեր հասարակությունն է՝ ի մասնավորի Թուրքիայի և Ադրբեջանի, դրանցից բխող վտանգների, այլափոխված, խեղաթյուրված պատկերի ներկայացում, որի նպատակները չեն կարող լինել հայաստանանպատ։

«Այսինքն, մեր հասարակությանը ներկայացում են Թուրքիայի, Ադրբեջանի հետ ոչ միայն հարաբերություններ կարգավորելու, այլև բարեկամանալու հնարավորություն, որի  հավաքական  անվանումն է  այսպես կոչված խաղաղության դարաշրջան կամ խաղաղության օրակարգ, որը որևէ կապ չունի իրականության հետ, ավելին՝ չկա որևէ նախադրյալ դրան հասնելու համար։ Սա ասում եմ ափսոսանքով, քանի որ  խաղաղությունը յուրաքանչյուրիս  անկեղծ ցանկությունն է»,- ասաց թուրքագետը։

Ռ. Մելքոնյանի խոսքով, այս սին ու սնանկ խաղաղության  դարաշրջանի տապալվելու  հավանականության մասին արդեն սկսել են խոսել նույնիսկ այս պահի իշխանությունները՝ անուղղակի կամ անկնարկներով, սակայն միաժամանակ պնդելով, թե  հավատում են այդ կեղծիքին, և գնալու են այդ ճանապարհով։ Մինչդեռ  մասնագետներն, ըստ նրա, ի սկզբանե պնդել են, որ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական նպատակները, մտածողությունը, խաղաղության մասին խոսելն անիմաստ է։

«Այս կեղծ խաղաղության, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հավանականությունն ունի նաև տեսական  մշակումներ, որոնք էլ, կարծես, դարձել են այս պահի իշխանության քաղաքականության հիմքը։ Այդ տեսական մշակումների մեջ հատկապես կարևորում եմ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական, հատուկ  հանձնարարություններով ՀՀ դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին փոխնախարար Ժիրայր Լիպարիտյանի աշխատանքները, որոնք ամփոփ կերպով ներկայացված են նրա   «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» աշխատության մեջ,- ասաց Մելքոնյանը։

Նա նշեց, որ Ժ.Լիպարիտյանը Հայաստանի գոյության առաջին տարիներին որոշակի դերակատարում և պատասխանատու տեղ է ունեցել հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, նրա գրքում տարբեր տարիներին հրապարակված հոդվածներն են, հարցազրույցները, որոնց  երբեմն Լիպարիտյանն ավելացրել է բացատրություններ, վերամշակել է, վերարժևորել է, թարմացրել է, ինչը մի կողմից հետաքրքիր է դարձնում աշխատանքը, մյուս կողմից  մտահոգության պատճառ դառնում, որ նման թեզեր  կարող են լինել մի մարդու գիտաքաղաքական  հավատամքը, ով որոշակի շրջանում ՀՀ շահերի սպասարկմանն է  կոչված եղել։

«Ժիրայի Լիպարիտյանի աշխատությունում լիուլի առկա են ներկայումս այսպես կոչված  խաղաղության օրակարգի բազմաթիվ դրույթներ, որոնց տեսական սահմանումներն այսօրվա իշխանությունները փորձում են կիրառել պրակտիկ քաղաքականության մեջ։ Ուստի այս գիրքը, իրոք, կարելի է որակել որպես  խաղաղության դարաշրջանի գաղափարական սահմանադրություն։ Փաստեմ նաև, որ գոնե  նեղ մասնագետների համար աչքի են զարնում  Լիպարիտյանի և նրա «ուսմունքի» հանդեպ Հայաստանի այս պահին իշխող ուժի առնվազն որոշակի հատվածի համակրանքը և լիպարիտյանական թեզերի ուղղակի կամ անուղղակի կիրառման փաստը»,- ասաց թուրքագետը։

Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի խոսքով, Ժ.Լիպարիտյանի այս աշխատությունը ժանրային առումով մնում է անորոշ. «Այն Թուրքիան գովելու և Հայաստանի ներկայիս իշխանություններին աջակցելու միտված քարոզչական և  գաղափարական աշխատա՞նք է, գիտնականի կամ փորձագետի վերլուծությո՞ւն, թե՞ պաշտոնավարման ընթացքում կուտակված բարդույթների և չարության արտահայտման յուրահատուկ հարթակ։  Գրքում այն Թուրքիան, որը ներկայացնում է 2018 թվականից Հայաստանում իշխող ուժի խաղաղության կոնցեպտի գաղափարական կնքահայր կամ պրագմատիզմի առաքյալ Ժիրայր Լիպարիտյանը, իրականում գոյություն չունի։ Այս գիրքը ծայրահեղական, հաճախ անհիմն թեզերի և դրանց ոչ գիտական հիմնավորումների ներկայացնելու փորձ է և գրքի բնույթը կարելի է որակել որպես  հայկական հասարակությանը շատ կարևոր ճակատագրական թեմաների շուրջ ապակողմնորոշող քարոզչական աշխատանք, որը  միտված է ապահովելու այսպես կոչված խաղաղության դարաշրջանի գաղափարախոսական հենքը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}