Հասարակություն 12:45 29/11/2022 Հայաստան

Այսօր նաև տեղանվանական պատերազմ է գնում. Վարդան Դևրիկյան

«Ժամանակին մենք որոշակի տակտիկական սխալ ենք թույլ տվել։ Թերևս ես էլ ունեմ իմ մեղավորությունը։ Այն է՝ մենք չպետք է բանավեճի ներքաշվենք ադրբեջանցիների հետ անիմաստ, անհեթեթ հարցերում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը։

Օրինակ, եթե ադրբեջանցիներն ասում են՝  հայկական ճարտարապետության ակնհայտ կոթողներն իրենց են, պե՞տք է վիճել դրա շուրջ, թե՞ ոչ, կամ՝ հայ միջնադարյան պատմագրության, գրականության տարբեր դեմքերի հարցում պե՞տք է վիճել, թե՞ արհամարհել։

«Ես ինքս էլ մտածել եմ՝ երևի ճիշտ կլինի արհամարհելը, քանի որ վեճն արդեն ակամա գիտականություն է հաղորդում։ Բայց այս տարիները ցույց տվեցին, որ մենք էական սխալ ենք գործել, որովհետև եթե դիմացինն անընդհատ տարբեր կեղծիք, անհեթեթ, հիմնազուրկ բաներ է ասում և դիմացից պատասխան չի ստանում, աշխարհում արմատանում է նրա ասածը»,- ասաց Վ.Դևրիկյանը։

Նա ընդգծեց՝ ակադեմիական  մակարդակի վրա այդ բոլորն ամենաբարձր մակարդակով հերքվել են. «Դեռ 1970-ական թվականներին, երբ հեյդարալիևյան մակարդակով տարբեր կեղծարարություններ էին իրականացվում, նույն Գրականության ինստիտուտը, հանձինս Պարույր Սևակի և Ասատուր  Մնացականյանի, ջախջախիչ ձևով հերքել են աղվանական գրականության այն կեղծ վարկածները, թե հայոց արևելյան կողմի գրականությունը կեղծ, ենթադրյալ Աղվանքի գրականություն է,  ըստ այդմ էլ՝ իբրև թե ադրբեջանցիներն աղվանների ժառանգներն են։ Տիպաբանական հատկանիշներով, գիտական առումով ցույց է տրվել, որ այս ամենը հայ գրականության մաս է  կազմում։ Նույն ձևի ճարտարապետության մեջ։ Ամեն ինչ ակադեմիական մակարդակով հերքվել են»։

Վարդան Դևրիկյանն ասաց, որ այսօրվա կյանքը ցույց տվեց, որ ինչ-որ տեղ քնել են ակադեմիական բարձունքների վրա, քանի որ աշխարհում հաղորդակցության ձևերը փոխվել են, պետք է նաև ավելի հանրային մակարդակով էլ արվի, ոչ միայն ակադեմիորեն հերքել։ ԳԱԱ Գրականության, Արվեստի, մյուս ինստիտուտները, նրա փոխանցմամբ,  փաստարկված, արժանի հակահարվածներ են տալիս, համատեղ հայտարարություններով են հանդես եկել, որոնք հնչել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով։

Վարդան Դևրիկյանը նշեց, որ այսօր նաև այլ խնդիր կա։

«Մշակութային պատերազմը սերտորեն շաղկապված է քարտեզագրական պատերազմի հետ, մեկը մյուսին հաղորդակից անոթներ են, փոխադարձաբար լրացնում են իրար։ Վերցնենք տեղանունները։ Այսօր նաև տեղանվանական պատերազմ է գնում, կարևորագույն հարցերից մեկն է ցույց տալ տեղանունների ծագումն ինչպիսին է, դրանց ժողովրդական ստուգաբանությունը։ Այսինքն, եթե տեղանունն ունի ակնհայտ ժողովրդական ծագում, բանականաբար, դա պատկանում է  այն ժողովրդին, որի լեզվով այդ պատմությունը ստեղծվել է, քանի որ չես կարող տեղանվանական ժողովրդական ավանդության վրա հիմնված ստուգաբանությունը  փոխել այլ լեզվի»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր Գրականության ինստիտուտում մեծ աշխատանք են անում՝ Սյունիքի, Արցախի ժողովրդական տեղանունների վրա են աշխատում, դրանց ստուգաբանությունները, որն ինչ ավանդության հետ է կապված, որտեղից է եկել։

«Կան նաև իմաստային բնույթի թարգմանություններ, որոնք իրենք էլ փորձել են իրենց անունով դարձնել։ Օրինակ, մեր Քարվաճառի Օմարի լեռնանցքը։ Դա Ամուրի լեռնանցքն է։ Ինչպես Ճորա պահակն է  եղել, երկրորդ ստրատեգիական կետը եղել է այդ լեռնանցքը և կոչվել է Ամուրի լեռնանցք։ Դա իրենք թուրքացրել են՝ ասելով Օմարի, իբրև այդ լեռնանցքով անցել է մի վաճառական, անունը Օմար է եղել, և դարձել է  Օմարի լեռնանցք։ Պետք է ցույց տանք պատմականորեն, մատենագրորեն առաջինը որտեղ է վկայված, որպեսզի հիմնավորես, որ ոչ թե դու ես թարգմանել, այլ իրենք,  թուրքական կամ արաբական աղբյուրներում թարգմանված ձևն արդեն երբ է հանդես եկել»,- ասաց գրականագետը։

Վարդան Դևրիկյանը նշեց, որ կարևոր ստրատեգիական նշանակություն ունեն ակադեմիական ինստիտուտները, առավել ևս՝ հումանիտար և հասարակական  գիտություններն այսօր գիտությունից ավելի ծառայում են այդ երկրների շահերին, մեր դեպքում ինքնապաշտպանությանն են  ծառայում։

«Ադրբեջանն այսօր ուժը զուգակցում է՝ փորձելով գտնել պատմական նախադրյալներ, որոնք չկան, բայց եթե ունես ուժ, փող, ամեն ինչ կարող ես ձեռք բերել։ Չգիտեմ՝ մենք ինչքան ուժ ունենք, նաև ենթադրում եմ՝ փող էլ այնքան շատ չունենք, մեր վերջին մտավոր կապիտալը մեր գիտական աշխարհի ներկայացուցիչներն են։ Մենք կարողանում ենք այդ պայքարը մղել, և,  պետք է ասեմ, բավականին հաջող ենք մղում»,- ասաց ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:44
Ես չեմ հասկանում՝ էդքան վախեցա՞ծ են ՀՀ երկրորդ նախագահից, թե՞ ինձնից․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ավարտին  անդրադառնալով իր անունն այս կամ այն ուժի հետ կապելուն, ասաց․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Նայեցի սրբազանի աչքերին, ասացի՝ հավատում եմ Ձեզ,եթե խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը Հանրապետության հրապարակի դեմահարթակ դուրս է եկել համպատրաստի, ասում է՝ տեղյակ չի եղել, որ խոսելու է։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
20:09
Նորաստեղծ «Սրբազան պայքար» ալիքին րոպեների ընթացքում հազարավոր մարդիկ բաժանորդագրվեցին
Հանրապետության հրապարակում քիչ առաջ դերասանուհի Անաիս Սարդարյանը հայտարարեց, որ ստեղծվել է Թելեգրամի «Սրբազան պայքար» անունով ալիք։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Իմ ժողովուրդ, մենք ձեզ ծառա, այս պայքարը գեթ մեկ անգամ արժանապատիվ ձևով մինչև հաղթական ավարտը հասցնելու. Գասպարյան
Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին  «Ջենեսիս Արմենիա» ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
19:56
Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան
«Հայրենակիցներ ջան, երեկ մենք տասնյակ, ես կասեի՝  հայուր հազարավոր մեր հայրենակիցներով ցույց տվեցինք, որ տեր ենք մեր հայրենիքին, մեր...
Աղբյուր` Panorama.am
19:48
Քաղաքագետ. Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել
Քաղաքագետ Ստեփան  Դանիելյանը գրում է. «Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է։ Երեկ հիմնական գործը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը
«Հարգելի երիտասարդություն, խնդրում եմ երբեք չմոռանալ, որ պատմության ողջ ընթացքում ամենավճռական փուլերում բոլոր կաղապարների կոտրողը,...
Աղբյուր` Panorama.am
19:32
Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը, որովհետև արտաքին քաղաքականությունն սկսվում է տանը․ պրոֆեսոր Ռուբեն Կարապետյան
«Ինձ համար այս շարժումը հայկական պետականության համար պայքար է»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ալիև. Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր
«Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր։ Այդպես լինելու է նաև հետագայում»,-այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։  Երկրորդ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն...
Աղբյուր` Panorama.am
18:53
Այսօր ակցիայի մասնակից 10 քաղաքացի բերման է ենթարկվել․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտնում է․ «Այսօր ժամը 18:00-ի դրությամբ 095088787 թեժ գծի հեռախոսահամարին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Յուրաքանչյուր հայ պետք է կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին․ երգիչ Սամվել Գրիգորյան
«Յուրաքանչյուր հայ և ՀՀ քաղաքացի պետք է  կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին, իսկ հաջողությունն ինքնստինքյան իր պատուհանը...
Աղբյուր` Panorama.am
18:33
Օրվա կադրը․ Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ
Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանի «Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ» տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Հիշեցնենք, որ այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Անվճար առաջնային իրավաբանական օգնություն բերման ենթարկվածներին․ Փաստաբանների պալատ
Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
17:57
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից
 ԵԿՄ-ից ինքնակամ դուրս եկած բժիշկ  Արայիկ Ղարիբյանը գրում է. «Ես, որպես Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ռուբեն Վարդանյանը «Ավրորային»՝ Ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը
2024 թ․ Aurora Prize մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը. Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհու նամակը՝ Գյուրջինյանին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
15:39
Իմ հոգևոր ծառայությունը Տավուշում մի երեք աստիճան ավելի բարձր է, քան այնտեղ նստող աթոռը. Բագրատ Սրբազան
«Մեր ամենակարևոր հաղթաթուղթը լինելու է համբերությունը և նպատակի սահմանումն ու նրան հասնելը»,- Երևանում տարբեր բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
15:25
Դավիթ Գյուրջինյանի փոխարեն ես ամաչում եմ. Բագարտ Սրբազան
«Փաստորեն պարոն Դավիթ Գյուրջինյանն իր ինքնությանը ստել է, խաբել է», -Վ. Բրյուսովի անվան համալասարանի դիմաց ասաց  Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
15:16
Եթե ժողովուրդը ցանկանա և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Բագրատ սրբազանը՝ իր վարչապետ դառնալու մասին
«Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռը»,-հայտարարց Բագրատ Սրբազանը անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
14:56
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ, եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
«Բոլոր լուրջ շարժումները վերջին հաշվով հիմնվել են ուսանողության վրա, գիտակից ուսանողության վրա»,- Երևանի թատրոնի և կինոյի պետական...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երևան-Սևան ավտոճամապարհին «Zil» մակնիշի ավտոմեքենա է շրջվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները
Ուրբաթ օրը Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առանցքային հարցերի շուրջ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
14:30
Արմինե Օհանյան. Իշխանությունը իր աթոռներն է պաշտպանում, դո՞ւք ինչ կամ ո՞ւմ եք պաշտպանում, ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «30 տարի մասնակցել եմ բոլոր համապետական ընտրություններին։ Անգամ այն ժամանակ,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Արցախի ՄԻՊ-ը դիմել է ուսանողներին. Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս ․․․
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դիմել է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
14:09
«Դուրս եմ եկել պայքարի, որպեսզի մեր մյուս հայրենակիցները չարժանանան արցախցիների ճակատագրին»
«Արցախից, Արարատ լեռից ու Ցեղասպանության պահանջատիրությունից չուրանալու հարցն է ինձ մղում մասնակցել պայքարին ու փորձել կասցենել այս վիճակը»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
20:18 10/05/2024

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}