Հասարակություն 10:15 10/12/2022 Հայաստան

Դավիթ Սարապյանի՝ լեգենդար Դևի հիշատակի օրն է

1991 թ․ դեկտեմբերի 10-ին Արցախի Թոդան գյուղի համար մղվող մարտերում երկրային իր կյանքն ավարտեց Դավիթ Սարապյանը՝ լեգենդար Դևը։

Այսօր Դավիթ Սարապյանի հիշատակի օրն է։

Ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանը ծնվել է 1966 Երևանում,  ճարտարապետի ընտանիքում։ Հայրը՝ Էդուարդ Սարապյանը, Երևանի գլխավոր ճարտարապետն էր, մայրը՝ Էմմա Սարապյանը, ականավոր գիտնական։ Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։

1984 թվականի մայիսին մեկնել է խորհրդային բանակ, ծառայել Բայկոնուրի զորամասում, ապա՝ Խմելնիցկու մարզում։ 1985 թվականի հոկտեմբերին նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման ազգամիջյան կոնֆլիկտի համար։ Բանտից դուրս գալուց հետո ինստիտուտ չի վերադարձել։ Զբաղվել է կինոյով, Գենադի Մելքումյանի մոտ աշխատել է որպես ռեժիսորի ընթերակա:

1990 թվականին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, հետագայում «Մեծն Տիգրան» աշխարհազորայինների գնդում մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում՝ առաջապահ դիրքերում`  բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»: Դևը հաճախ խորամանկությամբ ու հմտությամբ թշնամու մոտ բազմաքանակ զորքի տպավորություն էր ստեղծում և ստիպում նրան խուճապահար նահանջել:

1991 թվականի հոկտեմբերի 30-ին գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարության ներքո մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։

1991-ին ադրբեջանցիները Դավթի պապենական տունը Հադրութի շրջանի Տող գյուղում շտաբի էին վերածել: Պատմում են, որ հայկական կողմի ծրագրած գործողության օրը՝ հոկտեմբերի 30-ին, երբ մութն ընկել էր, Դավիթը մոտեցել էր պապի տանը, որը միակ լուսավորվածն էր: Արդբեջանցիներն այդտեղ խնջույք էին կազմակերպել: Բակից կանչել էր ՕՄՕՆ-ականների պետին, և երբ վերջինս հայտնվել էր, նռնակներով տրցակը շպրտել էր վրան՝ գոռալով «բռնի՛ր»: Պայթունից տունը փլվել էր, այնուհետ սկսվել էր հայկական կողմի կենտրոնացած գրոհը (https://hetq.am/hy/article/65391):

Դավիթը զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Դևի աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Դևը գրել է «300 վայրկյան» վիպակը, որը հետո վերածել է սցենարի։ «300 վայրկյան»-ն արժանացել է կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատել է այն նկարահանման։ Հեղինակ է մի շարք պատմվածքների, համակարգչային խաղի համար գրված «Վարազդատ արքա» սցենարի, որը հետագայում Լոնդոնում արժանացել է հատուկ մրցանակի:

«Հավերժ փա՛ռք արդարության, ազատության, խիզախության ասպետին»։

Դավիթ Սարապյան «Դև» Davit Sarapyan - Dev ֆեյբուքյան էջում ներկայացված է Դավիթի կենսագիր, Սարապյան ընտանիքի մտերիմ Էվելինա Մելքումյանի «Դև. կյանքը, ստեղծագործությունը, պայքարը» գրքից մի հատվածը։

« ՆՐԱՆՑ ՎԵՐՋԻՆ ՔԱՅԼԵՐԹԸ ՃԱԽՐԱՆՔ ԷՐ

Հավատարիմ իր սկզբունքին` նա գնաց այնտեղ, որտեղ այդ պահին կացությունն ավելի ծանր էր... Գնաց Շահումյան՝ համարելով, որ Հադրութում իրավիճակն արդեն կարգավորվել է:
Շահումյանի շրջանի բարձրանիստ Թոդան գյուղից լավ տեսանելի էին շրջակայքի հայկական գյուղերը. նրանք ասես թշնամու ափի մեջ էին: Թոդանը լավ հենակետ էր դարձել ադրբեջանցիների համար: Այդ գյուղի մերձակա բարձունքից անխնա գնդակոծում էին հայկական Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ գյուղերը:

Հարկավոր էր ամեն կերպ վերացնել մահասփյուռ այդ կրակակետը, սակայն դա չափազանց դժվար գործ էր, քանի որ Թոդանը, ըստ էության, դարձել էր կրկնակի ամրություններով շրջապատված անառիկ ամրոց:

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի մարտիկներին հանձնարարվում է գրավել այդ ամրոցը: Դավիթը պատրաստակամություն է հայտնում կատարել այդ բարդ առաջադրանքը և հավաքում է 30-հոգանոց ջոկատ:

Ադրբեջանցիների հենակետը՝ «Մզկիթը», Բուզլուխ գետի ձախ ափին էր՝ ժայռի ծայրին: Դեկտեմբերի 10-ի առավոտյան Դավիթի առաջնորդությամբ ջոկատն սկսում է վերելքը՝ Բուզլուխի գետահովտից: Ճանապարհը երկար էր ու վտանգավոր: Ջոկատը, զգուշորեն բարձրանալով ոլորապտույտ ճանապարհով, հասնում է «Մզկիթին» և հանկարծակի գրոհով անակնկալի բերում ադրբեջանցիներին, որոնք, համարյա չդիմադրելով, փախուստի են դիմում՝ թողնելով դիրքերը…
Առաջադրանքը կատարված էր, այդ չարաբաստիկ կրակակետը չեզոքացված էր: Ադրբեջանցիների հիմնական ուժերը, որ Թոդանում էին, խուճապի են մատնվում: Իմանալով այդ մասին՝ Դավիթը որոշում է ներխուժել գյուղ և այնտեղ լիովին ջախջախել թշնամուն:

Թափանցելով գյուղ՝ ջոկատը հանդուգն գրոհ է ձեռնարկում՝ դուրս գալով մեծաթիվ, մինչև ատամները զինված ՕՄՕՆ-ականների դեմ: Մեր տղաներից յուրաքանչյուրը կռվում է տասնապատիկ ուժով, անձնազոհաբար ու անզիջում: Տևական մարտից հետո, չկարողանալով այլևս դիմադրել, թշնամին փախուստի է դիմում: Տղաների ուրախությանը չափ ու սահման չկար: Նրանք հասել էին իրենց նպատակին՝ գրավել էին գյուղը, վերացրել կրակակետերը. հայկական գյուղերն այլևս չէին ցնցվի թշնամու ռումբերից ու արկերից…

Ավա¯ղ, այդ ուրախությունն ու հրճվանքը երկար չտևեցին: Հանկարծ հրանոթի կրակահերթ է լսվում, դավադիր կրակոցներ, որոնք ճակատագրական էին Դավիթի համար: Կռվի դաշտը լքած ադրբեջանցի թուրքը, որ ծպտվել, դարանակալել էր, կրակում է թաքստոցից... Թուրքավարի... Վախեցել էր ճակատ ճակատի կռվելուց...

Թոդանի մարտը վերջինն էր Դավիթի ու նրա ևս 4 խիզախ զինակիցների՝ Համլետ Մինասյանի, Կամո Հովհաննիսյանի, Մերուժան Սարգսյանի ու Արայիկ Գյոլեցյանի համար…
«Ռանչպարների կանչը» եպում Խաչիկ Դաշտենցը գրել է.«Ֆիդային գերեզման չունի: Նրա ամենամեծ բաղձանքը կռվի մեջ մեռնելն է՝ ազատության երգը շութերին և գնդակը ճակատին»: Այս խոսքերը կարծես Դավիթի ու նրա ընկերների համար են գրվել: Նրանց վերջին քայլերթը ճախրանք էր, նրանք հերոսաբար ընկան բարձունքում, Գարեգին Նժդեհի արտահայտությամբ՝ հեգնելով վտանգն ու մահը…

Թեև չհաջողվեց կրկին վերատիրել Շահումյանին, սակայն նրանց և մեր մյուս քաջ մարտիկների անձնուրաց պայքարի շնորհիվ փրկվեցին հազարավոր կյանքեր՝ մեծ վնաս հասցնելով թշնամուն:

Հրաժեշտ Եռաբլուրում
Դավիթի զոհվելու լուրը ցնցեց բոլորին: Հարյուրավոր մարդիկ էին գալիս Սարապյանների տուն, որպեսզի խոնարհվեն ու հրաժեշտ տան այդ աննկուն հայորդուն:

Կորստի ցավը մեծ էր... Կորստի ցավը բոլորինն էր... Ոչ ոք չէր ուզում համակերպվել այդ կորստի հետ... Ոչ ոք չէր կարողանում զսպել իր հոգու ցավը...

Աշխարհն ասես աղքատացավ առանց Դավիթի՝ առանց հայի այդ բացառիկ ու կատարյալ տեսակի, առանց այն հերոսի, որն ընտրել էր սուրբ ճանապարհ, կյանքի այն ճանապարհը, որն անցնում է մահվան միջով: Դավիթը գիտեր, որ արևելյան մարտարվեստում այդպիսի ճանապարհը կոչվում է «բուսիդո»: Նա խորությամբ էր ընկալում բուսիդոյի փիլիսոփայությունը և միգուցե գիտակցաբար էր ընտրել այդ ճանապարհը:

…Եռաբլուրի ճանապարhը երկրային վերջին ճանապարհն է, որով ուղեկցում ենք Արցախի ազատագրման համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսներին: Եվ այն ճնշող լռությունը, որ տևում է հուղարկավորության ժամանակ, մայրերի, հարազատների, ընկերների անմխիթար ցավի արտահայտությունն է... Այդ թանկ գնով է փրկվել Արցախի հողը, որը ներծծված է ազգի լավագույն որդիների արյունով: Այդ հողը սրբազան է դարձել մեզ համար: Սրբազան է նաև «Եռաբլուր» պանթեոնի հողը, որտեղ հանգչում են մեր հերոսները՝ ազգի ընտրյալ զավակները, որոնք, անցնելով կյանքի ու մահվան անտեսանելի սահմանը, հասել են անհաս բարձունքների:

Երիցս ճշմարիտ են Արցախյան պատերազմի մասնակից, «Արծիվ մահապարտներ» գումարտակի X կործանիչ դասակի մարտիկ Գագիկ Գինոսյանի խոսքերը.

– Տղերքը չեն մտել գերեզման. նրանք մտել են իրենց վերջին՝ հավերժական խրամատները, տղերքը մտել են իրենց դիրքերը և ընտրել իրենց պայքարի հավերժական ձևը: Տղերքը մեզ ավելի քան լուրջ դասեր են տալիս՝ երբեք չդադարեցնել պայքարը և հասկանալ, որ մենք պարտավոր ենք շարունակել թեկուզ խաղաղ այն կռիվը, որը պետք է մեր պետականության հզորացման և կայացման գործընթացում:

...Ցուրտ ու մռայլ էր 1991-ի դեկտեմբերյան այն օրը, ազգի ընտրյալին հրաժեշտ էին տալիս հարյուրավոր մարդիկ: Հնչում էր Դավիթի այնքան սիրած սքանչելի երաժշտությունը:

Արարողությանը ներկա էր նաև իր կյանքի օրոք Արցախում լեգենդ դարձած Մոնթե Մելքոնյանը: Չնայած իր գերմարդկային ծանրաբեռնվածությանը՝ նա, այնուամենայնիվ, իր հոգու պարտքը համարեց Դավիթին վերջին հրաժեշտը տալ Երևանում... Նրա աչքերում խորը թախիծ էր ծվարել: Բայց երբ խոսում էր Դավիթի աներևակայելի խիզախության մասին, նրա աչքերը հիացմունքից փայլում էին...»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:28
Կարեն Ենգիբարյանը, որը շտապել էր մարդկանց փրկել «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, մահացել է
 Ռուսաստանի հայերի միությունից հայտնում են․ «Ցավով տեղեկացնում ենք, որ Կարեն Ենգիբարյանը, որը շտապել էր մարդկանց փրկել...
Աղբյուր` Panorama.am
18:13
Քուրդ լրագրող. Էրդողանի կուսակցությունը փլուզման գործընթաց է ապրում
Թուրքիայում մոտավորապես 61 միլիոն ընտրող մարտի 31-ին կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։ Ո՞ր կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փարիզ-2024-ի ջահը կվառվի Թյուիլրի այգիներում
«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կրակը կվառվի Լուվրի թանգարանի դիմաց գտնվող Թյուիլրի  այգիներում (Jardin des Tuileries), այլ ոչ...
Աղբյուր` Panorama.am
17:54
Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին
Մարտի 28-ին Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին։ Քամու պոռթկումները հասել են մինչև 55 մ/վ։ «Հիդրոօդերևութաբանության...
Աղբյուր` Panorama.am
17:47
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնին հսկողության լիազորություններ...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: ԿԳՄՍ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արման Թաթոյան. Միայն Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական 25 մարտական դիրքերով
«Հայաստանի Հանրապետությում՝ Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում մենք ունենք Ադրբեջանի կողմից բնակիչների մեկուսացումներ։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՌԴ գլխավոր դատախազությունը Պուգաչովայի վերաբերյալ հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն
Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հրապարակել է նամակ, որը գխավոր դատախազությունն ուղարկել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա անձը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները
Հայաստանում քաղաքացիներն անորոշ վիճակում են. հիմնական մտահոգող հարցն է՝ ինչ է լինելու վաղը, քանի որ, կարծում են, այս իշխանության օրոք որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այնպես չէ, որ հանք շահագործողները ռոյալթի վճարեցին ու ազատվեցին պատասխանատվությունից. Նազելի Վարդանյան
Ըստ գործող օրենսդրության՝ հանք շահագործողների վճարած բնապահպանական հարկերից՝ ռոյալթիներից 2 %-ը պետք է վերադարձվի այն համայնքներին, որոնք...
Աղբյուր` Panorama.am
16:46
Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները
17:01 29/03/2024

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}