Հասարակություն 18:29 23/12/2022

«Ոսկե սերմեր». Կրթամրցանակ՝ նվիրված Վաչագան Մանուկյանի հիշատակին, ով հավատում էր իր հայրենիքի հավերժությանը

Երևանի պետական համալսարանի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Լրագրող ազատամարտիկների լսարան»-ում տեղի ունեցավ  Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ֆակուլտետի շրջանավարտ, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի հիշատակին նվիրված կրթամրցանակաբաշխությունը։

Վաչագան Խաչիկի Մանուկյանը ծնվել է 1991 թ. Էջմիածին քաղաքում: Նա ծառայության ընթացքում պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: Վաչագանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում:

«Այս լսարանում դեռ քանի մրցանակաբաշխություն ու դաս է լինելու, քանի սերունդ է այս լսարանում դեռ դաս անելու, քանի սերնդի հետ տղաները ոչ միայն դասի են մասնակցելու, այլ իրենք լուռ վարելու են այդ դասը։ Իսկ իրենք եկող ցանկացած սերնդի ասելիք ունեն. պետք է ականջալուր լինել իրենց ու փորձել ընդամենը սերտել հայրենիքը սիրելու ու  կյանքը արժանապատիվ ապրելու իրենց բանաձևը»,- մրցանակաբաշխության ժամանակ ասաց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ իր ցանկությունն է այսօր հնչող խոսքում տխրությունը քիչ լինի, ողբն ու ափսոսանքը քիչ լինի, իշխող լինի հպարտության զգացումը. «Տղաներից յուրաքանչյուրի համար մենք հպարտ ենք, դուք հպարտ եք, հպարտ պետք է լինեն բոլոր նրանք, ովքեր առնչվելու են տղաների կենսագրությանը։ Այն ժողովուրդը, որն այսպիսի զավակներ ունի, այդ ժողովրդի ապագան լուսավոր է լինելու»։

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում մրցանակը հանձնվում է 2-րդ անգամ։ Ծրագրի նպատակն է Հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների անունները շաղկապել կրթության և գիտության առաջընթացի գաղափարին և խրախուսել օժտված ուսանողներին։

Յուրաքանչյուր կիսամյակ «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» մրցանակին արժանանանում են նախօրոք հայտարարված մրցույթի այն մասնակիցները, որոնք առանձնանում են բարձր առաջադիմությամբ, ստեղծագործական ակտիվությամբ, նորարար մտքով և քաղաքացիական հանձնառությամբ։ Մրցանակի հովանավորը կանադահայ բարերար Արա Մուրադյանն է։

Մրցանակը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակ 200 000 դրամի չափով աջակցություն տրամադրել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատի (առկա/հեռակա) այն ուսանողին (սկսած 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակից), որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին։

«Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը նախ շնորհակալություն հայտնեց Վաչագան Մանուկյանի հայրիկին ու մայրիկին, որ  Վաչագանի նման հերոս են նվիրել հայրենիքին, բարձր նշաձող սահմանող քաղաքացի՝ երիտասարդների համար։

«Երբ պատերազմից հետո մենք մտածեցինք, թե ինչ ճանապարհով պետք է թոթափենք պարտության, դավաճանության, հայրենապաշտության բացակայության սոսկալի ամոթը, մենք մտածեցինք, որ պետք է ներկա լինեն մեր հերոսները, ովքեր սխրանքներ են գործել։ Մենք մտածեցինք, որ նրանց մասին պետք է պարբերաբար խոսվի, հիշվի, մեծարվի, ամենակարևորը՝ նմանվենք նրանց։ Չիջեցնեք նշաձող, չիջեցնեք, ինչպես Վաչագանը երբեք չիջեցրեց։ Իմանալով, որ գնում է ստույգ մահվան, նա գերադասեց հայրենիքը, պատիվը, գերադասեց մնալ տղամարդ։
Տղաներ՝ հատկապես ձեզ եմ ուզում դիմել՝ չպարտվեք։ Պարտություններ ու հաղթանակներ շատ են լինում, բայց չիջեցնեք ձեր առնական տղամարդկային նշաձողը»։

Panorama.am-ի հետ զրույցում Արմինե Պետրոսյանն ասաց, որ «Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն այս պահին ունի 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների անուններով 9 կրթամրցանակ։

«Բոլորն արժանավոր հերոսներ են, որոնք իրենց կյանքը զոհաբերել են հանուն մեր պետականության, և պատեհ է, և արժանի են, որ նրանց օրինակը դառնա նշաձող, փարոս այն երիտասարդների համար, որոնք այսօր կարծես թե ընկճված են մեր պարտությունից հետո։ Շատ պետք է խոսել մեր հերոսների՝ հայրենատեր, հանձնառու, տաղանդավոր, հզոր այն երիտասարդների մասին, որոնք այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց միգուցե նրանց երթն այս ճանապարհով ավելի արդյունավետ կլինի։ Պատահական չէ, որ մեր ծրագրի նշանաբանն է՝ «Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»։ Տեսնում ենք, որ այսօր այս ոսկի սերմերն արդեն ոսկե ծիլեր են տալիս»,- նշեց Ա. Պետրոսյանը։

Իսկ այն պատգամը, որ տվել է Վաչագանը մեզ՝ պահել հողը, հայրենիքը, պատիվը, նրա խոսքով, ուղղակի պարտավոր ենք կատարել, վերադարձնենք այն սրբազան հողը, որը ոռոգված է Վաչագանի ու մյուս հերոսների արյունով։

Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ շատ է կարոտում որդուն, փորձում է նրա գրքերով, նրա ստեղծածով շնչավորել որդուն, տեսնել նրան. «Երբեք ինձ համար բացակա չէ»։

Նրա խոսքով, Վաչագանի համար մեծագույն արժեք էր հայրենիքը, չէր պատկերացնում խոցված վիճակում տեսնել իր երկիրը։ Նա հավատում էր մարդու հավերժությանը, հավատում էր իր հայրենիքի հավերժությանը, հայրենիքի խորհրդով էր տեսնում իր շարունակությունը, լինելիությունը։

«Իսկապես, իր մեջ այդ անպարտելիությունը կար։ Նա աննահանջ էր, ամեն մեկի համար իր կյանքը պատրաստ էր տալու և  պատահական չէ, որ ասում է՝ կներեք, որ արյունս չհերիքեց բոլորիդ փրկել։ Նա այդպիսինն էր։ Ինձ առանց ցտեսություն ասելու գնաց։ Գնաց իր մեծ գաղափարի հետևից։ 

Բագրատ սրբազանը  հերոսներին նվիրված միջոցառումներում  հնչեցնում է  Վաչագանի խոսքերը. հղում է Աստծուն, ասում է՝  ինձ հնարավորություն տուր մի սխրանք գործեմ այստեղ, նոր գնամ։ Մարդիկ ինչ են ուզում սովորաբար՝ երկար տարիների կյանք, հաջողություն, իսկ Վաչագանի համար  իր գերագույնը՝ իր հայրենիքին ծառայելն էր»,- ասաց Խաչիկ Մանուկյանը։

Հայրը պատմեց՝ որդին տիրապետում էր զենքին, ցավոք, Շուշիի մոտակայքում արդեն մնացին լքված, վերջին շրջանում, կարծես թե, զենք-զինամթերք չի եղել։ Վիրավոր զինվորներից մեկը Խաչիկ Մանուկյանին ասել է, որ Վաչագանի հետ վերջին անգամ  նոյեմբերի 8-ին է խոսել...

Նոյեմբերի 17-ին Խաչիկ Մանուկյանն իմացել է որդու մահվան մասին։ 

Կրթամրցանակի ժյուրիի նախագահ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ Վաչագան Մանուկյանի հիշատակին նվիրված մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը ուսանողների շրջանում գնալով մեծանում է։  Մրցույթին մասնակցել է 24 ուսանող, նախորդ տարի՝ 20 ուսանող։ Նրանց աշխատանքներում հիմնականում խոսվում է հայրենիքի, նրա նվիրյալների մասին։ Երրորդ մրցանակին արժանացավ Արփինե Ավետիսյանը, երկրորդ մրցանակը տրվեց Լուսինե Սարգսյանին, առաջին մրցանակը՝ Մարիամ Անտոնյանին։

Մրցանակաբաշխությունն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 





Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}