ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն ամրապնդում է տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը.Պուտին
Քաղաքական
18:05 26/12/2022
Տարածաշրջան

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն ամրապնդում է տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը.Պուտին

ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացումը բխում է երկրների հիմնարար շահերից և անվտանգության բարելավումից: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եվ վերջում, ես կցանկանայի վերահաստատել իմ վստահությունը, որ ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերին, օգնում է ավելի արդյունավետ լուծել Համագործակցության պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները և ամրապնդել տարածաշրջանային կայունությունը և անվտանգություն»,-ասել է Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում։

Ռուսաստանի Դաշնության նախագահը հանդիպման մասնակիցներին հրավիրել է քննարկումը շարունակել ոչ պաշտոնական միջավայրում՝ նշելով, որ սովորաբար այդ հատվածը շատ արդյունավետ է լինում։

Placeholder