Փոփոխվել է Արևմտյան  մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության բաժնի  աշխատանքային գրաֆիկը
Իրավունք
15:30 26/12/2022
Հայաստան

Փոփոխվել է Արևմտյան մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության բաժնի աշխատանքային գրաֆիկը

ՊԵԿ նախագահի հրամանով, փոփոխություն է կատարվել Արևմտյան մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգման բաժնի  աշխատանքային գրաֆիկում:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են,  2022 թ. դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, Արևմտյան մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգման բաժնում սահմանվել է հնգօրյա աշխատանքային շաբաթ, ժամը՝ 09:00-ից մինչև 21:00-ն:
 

Placeholder