Բայդենի այս տարվա ամենամեծ վրիպումները
Քաղաքական
09:01 26/12/2022

Բայդենի այս տարվա ամենամեծ վրիպումները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պարբերաբար հայտնվում է զավեշտալի իրավիճակներում։ Ամերիկյան Newsweek ամսագիրը հրապարակել է 2022 թվականին ԱՄՆ նախագահի թույլ տված ամենամեծ սխալները։

Դրանցից մեկն այն է, որ մարտի 1-ին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մասին իր ելույթում ամերիկացի առաջնորդը շփոթեց ուկրաինացիներին և իրանցիներին, ինչն «արագ վիրուսային դարձավ»։

Հուլիսի սկզբին Բայդենը, ելույթ ունենալով կանանց իրավունքների մասին, բարձրաձայն կարդացել է հեռարձակման տեխնիկական հրահանգները:

Հաջորդ կոպիտ սխալը տեղի ունեցավ հուլիսի կեսերին Բայդենի Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ, երբ ԱՄՆ նախագահն ու թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը, որպես ողջույնի համար ձեռք սեղմելու փոխարեն, բռունցք-բռունցք արեցին, ինչը հետագայում կոչվեց «ամոթալի»:

Սեպտեմբերի վերջին ԱՄՆ նախագահը սննդի և առողջության հարցերով մամուլի ասուլիսի ժամանակ փորձել է ներկաների մեջ գտնել հանգուցյալ կոնգրեսական Ջեքի Վալորսկուն, որը մահացել էր օգոստոսին ավտովթարից։

Հոկտեմբերին էլ Բայդենը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել էր «Մեծ նախագահ»։
Իսկ Հոկտեմբերի վերջին Բայդենը շփոթել էր ԱՄՆ-ի նահանգների թիվը՝ կարծելով, որ դրանք 54-ն են, այլ ոչ թե 50-ը։

Հրատարակության կողմից ներկայացված Բայդենի կոպիտ սխալներից մեկն էլ այն էր, երբ Պնոմպենում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գագաթաժողովում, նա Կամբոջան շփոթեց Կոլումբիայի հետ՝ շնորհակալություն հայտնելով Կոլումբիայի վարչապետին։

Placeholder