«Մինչ ընդդիմությունը կայֆավատ էր լինում «չոբան» Չավեսի վրա, վերջինս աննկատ ապամոնտաժում էր իր երկրի  ինստիտուտները»
Քաղաքական
10:23 26/12/2022
Հայաստան

«Մինչ ընդդիմությունը կայֆավատ էր լինում «չոբան» Չավեսի վրա, վերջինս աննկատ ապամոնտաժում էր իր երկրի ինստիտուտները»

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Վենեսուելայի պոպուլիստ նախագահ Չավեսը «Ալո, պրեզիդենտե» անունով հաղորդում էր վարում, որի ժամանակ կարող էր ժամերով անդադար խոսել։

Հաղորդումներից մեկում պատմում է հեռուստադիտողներին, որ անցյալ անգամ մոտը լուծ է սկսվել հաղորդման ժամանակ։ Մեկ այլ՝ Վալենտինի օրվա հաղորդման ժամանակ էկրանից դիմում է կնոջը, թե. «Կնիկ, էսա գամ տուն, հասանելիքդ տալու եմ»։ Եւ այլն։

Ընդդիմադիրները, բնականաբար, ղժժում էին Չավեսի այս անասունությունների վրա։ Քանի որ հաղորդումը շաբաթը մեկ էր, ամեն մի հաղորդում մեկ շաբաթվա նյութ էր տալիս նրա վրա ղժժալու կամ քլնգելու։

Մինչ ընդդիմությունը կայֆավատ էր լինում «չոբան» ու «սալդաֆոն» Չավեսի վրա, վերջինս հնարավորինս աննկատ ապամոնտաժում էր իր երկրի բոլոր այն ինստիտուտներն ու համակարգերը, որոնք կարող էին իր ախորժակը զսպել։

Ավելին՝ այդ բոլոր «գժությունները» միայն բարձրացնում էին իր վարկանիշը հետևորդների աչքերում, որոնք ուղղակի պաշտում էին նրան։

Այն կարգի, որ Չավեսի մահից հետո երկրպագուները նրան ընդգրկել են կարիբյան կրոններից մեկի աստվածների պանթեոնում»։

Placeholder