Ղազախստանը հրաժարվում է օգնել Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում
Քաղաքական
11:46 26/12/2022
Աշխարհ

Ղազախստանը հրաժարվում է օգնել Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում

Ղազախստանը պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ՝ հետևելով արևմտյան երկրներին, սակայն մտադիր չէ օգնել Մոսկվային շրջանցել սահմանափակող միջոցները։ Այդ մասին ճապոնական NHK հեռուստաալիքին ասել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարության ղեկավար Մուխտա Թլուբերդին։ Նրա խոսքերը մեջբերել է «Գազետա ռու»-ն:

Նախարարը նշել է, որ Ղազախստանն ու Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունեն, և պատժամիջոցների կիրառումը կվնասի նաև Ղազախստանի քաղաքացիների բարեկեցությանը։ Ըստ փոխնախարարի երրորդ երկրների սահմանափակող միջոցները խախտելու հարցում Աստանայի մերժողական դիրքորոշումը երկրի տնտեսական քաղաքականության սկզբունքներից մեկն է, և նա ապագայում խստորեն կպահպանի այդ կանոնը։
 

Placeholder