Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բուլղարիայում Ուկրաինայի դեսպան է նշանակվել դիվանագիտական փորձ չունեցող սեքսապաթոլոգը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեքսապաթոլոգ Օլեսյա Իլաշչուկին նշանակել է Բուլղարիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Այս մասին գրում է «Ուկրաինսկա պրավդան»՝ հղում անելով երկրի ղեկավարի համապատասխան հրամանագրին։
Պարբերականը հայտնում է, որ Իլաշչուկը դիվանագիտական փորձ չունի։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նա ավարտել է Չեռնովցիի համալսարանը և ուկրաինական Գեստալտ ինստիտուտը ։
Սոցցանցերի նրա էջում նշված է, որ Իլաշչուկն աշխատում է որպես կլինիկական հոգեբան, թերապևտ և սեքսապաթոլոգ-խորհրդատու։
Նշվում է՝ դեսպանը, որի նշանակման մասին հրամանագիրը նախագահը ստորագրել է դեկտեմբերի 23-ին, արդեն սկսել է փորձ ձեռք բերել նոր մասնագիտությամբ, մասնավորապես, մասնակցել Է Ուկրաինայի դեսպանների ընդհանուր խորհրդակցությանը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-25-ը Կիևում և Նիկոլաևում:
Սա առաջին դեպքը չէ, երբ Ուկրաինայի իշխանությունները որոշակի ոլորտում աշխատանքային փորձ չունեցող անձին բարձր պաշտոնի են դնում։