Վրաստանում Սահակաշվիլուն ներում շնորհելու պահանջով ցույց է տեղի ունեցել
Իրավունք
15:37 26/12/2022
Տարածաշրջան

Վրաստանում Սահակաշվիլուն ներում շնորհելու պահանջով ցույց է տեղի ունեցել

Երկուշաբթի օրը տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ցույց են անցկացրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու տան մոտ՝ պահանջելով ներում շնորհել երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլուն: TV Pirveli-Ի տարածած լուրին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Մենք հավաքվել էինք նախագահի տան դիմաց, որպեսզի հիշեցնենք նրան, որ նա կարող է մեկ ստորագրությամբ վերջ տալ երկրում բևեռացմանը և ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին՝ դրանով իսկ փրկելով նրա կյանքը: Բայց Զուրաբիշվիլին թաքնվեց մեզանից, մենք կշարունակենք բողոքի ակցիաները»,- հեռուստաընկերության եթերում ասել է մասնակիցներից մեկը։

Ի պաշտպանություն Սաակաշվիլու կազմակերպված ակցիայի կարգախոսն է. «Մի սպանեք նախագահին»։ Բողոքի ակցիաներ պարբերաբար տեղի են ունենում ինչպես Զուրաբիշվիլիի տան, այնպես էլ նրա նստավայրի դիմաց։ Հաջորդ ակցիան նախատեսված է երկուշաբթի երեկոյան։

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Աննա Ցիտլիձեն արդեն մի քանի օր է, ինչ հացադուլ է հայտարարել Վրաստանի խորհրդարանում: Նրա հետ հացադուլ անող մյուս ընդդիմադիրները տեղափոխվել են հիվանդանոց։

Նրանք դատարանից պահանջում են բավարարել փաստաբանների պատժի կրումը հետաձգելու նպատակով դիմումը և Սաակաշվիլիին թույլ տալ բուժումը շարունակել արտասահմանյան կլինիկայում։

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 29-ին։
 

Placeholder