Քաղաքական 09:10 11/01/2023 Տարածաշրջան

Հարութ Սասունյան. Երբ Ադրբեջանը լայն բացում է իր քսակը, փողասերները շտապում են վերցնել իրենց բաժինը

Լրագրող Թիլ Բրուքները ծավալուն հետաքննական հոդված է գրել, թե ինչպես է Ադրբեջանն իր հսկայական նավթադոլարները տալիս քաղաքական գործիչներին, գործարարներին և համալսարաններին: Նույնիսկ հայտնի անհատներն ու հաստատություններն են իրենց վաճառում, երբ հսկայական գումարներ են թափվում նրանց վրա։ Բրուքների՝ «Կոռուպստան Ադրբեջան. ինչպես դառնալ թաքուն լոբբիստ ադրբեջանական ոճով» վերնագրով հոդվածը տեղադրվել է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP)» կայքում։

Հոդվածում ասվում է. «Բրենդա Շեյֆերի՝ գիտնականի և էներգետիկ քաղաքականության հաճախ հիշատակվող փորձագետի վերելքը ցույց է տալիս, թե որքան խոցելի է ամերիկյան արտաքին քաղաքական կառույցը օտարերկրյա գործակալների կողմից շահարկումների  նկատմամբ: Օտար վարչակարգի և բացահայտ ու գաղտնի լոբբիստների բազմազան ցանցի աջակցությամբ՝ նա նավթային փողերն օգտագործել է իր գիտական համբավը  բարձրացնելու  համար, այնուհետև իր հերթին այդ հեղինակությունը օգտագործել առաջ մղելու Ադրբեջանի  օրակարգը՝ Կոնգրեսի վկայությունների, թերթերի տասնյակ հոդվածների և լրատվամիջոցներում ելույթների, անհամար վերլուծական/ուղեղային միջոցառումների և նույնիսկ գիտական հրապարակումների միջոցով։ Ու դեռ շարունակում է դա անել»:

2001 թվականին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին վկայություն տալիս՝ Շեյֆերը ներկայացվել է որպես «Կասպյան ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն և գիտության ու միջազգային հարաբերությունների Բելֆորթի [Բելֆեր] կենտրոնի Միջազգային անվտանգության ծրագրի ասպիրանտ Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցում»։

Իր ելույթում Շեյֆերը  Կոնգրեսին խնդրել է չեղյալ համարել Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը, որն արգելում է ամերիկյան ուղղակի օգնությունն Ադրբեջանի կառավարությանը: Կոնգրեսի անդամները չգիտեին, որ «Կասպյան ուսումնասիրությունների ծրագիրը, որը նա ղեկավարում էր Հարվարդում, ստեղծվել է 1999 թվականին Ադրբեջանի Առևտրի պալատի և նավթագազային ընկերությունների համախմբման՝ Exxon-ի, Mobil-ի և Chevron-ի կողմից, 1 միլիոն դոլար դրամաշնորհով, որոնք բոլորն էլ առևտրային շահեր ունեին տարածաշրջանում։ Առևտրի պալատը ադրբեջանամետ ազդեցության խումբ է, որի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված են SOCAR-ի փոխնախագահը, ադրբեջանական պետական էներգետիկ ընկերությունը, ինչպես նաև BP-ի և Chevron-ի առաջատար  լոբբիստները»:

1999-ին պալատը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Կասպյան ուսումնասիրությունների ծրագրի նպատակն է «օգնել ձևավորել իրազեկ քաղաքականություն» Ադրբեջանի վերաբերյալ։ Քենեդու կառավարման դպրոցն իր մամուլի հաղորդագրության մեջ հայտարարել է, որ Հարվարդի Բելֆերի գիտության և միջազգային հարաբերությունների կենտրոնի տնօրեն Գրեհեմ Թ. Ալիսոնը և նախագահ Իլհամ Ալիևը, որն այն ժամանակ Ադրբեջանի SOCAR նավթային ընկերության առաջին փոխնախագահն էր, ելույթ կունենան դրա անդրանիկ համաժողովում։

2000 թվականին, այն ժամանակ նախագահ Հեյդար Ալիևը մասնակցել է Ադրբեջանի Առևտրի պալատի միջոցառմանը` ասելով հյուրերին. «Ողջունում եմ նոր ամբիոնի բացումը Հարվարդի համալսարանում, որը վերաբերում է Ադրբեջանին և Կասպյան տարածաշրջանին: Շնորհակալ եմ ամերիկա-ադրբեջանական Առևտրի պալատի կողմից ցուցաբերվող օգնության համար»։ Պաշտպանության նախարարի նախկին օգնական և Հարվարդի Քենեդու դպրոցի դեկան Էլիսոնը հեռացվել էր պալատի հոգաբարձուների խորհրդի կազմից այն բանից հետո, երբ OCCRP-ն մատնանշել էր նրա անունը:

OCCRP-ն բազմիցս խնդրել է պալատից նրա ֆինանսական հաշվետվությունների պատճենները, սակայն պալատը դրանք չի տրամադրել, ինչն անօրինական է:
Պալատը նշել է այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք են «Հենրի Քիսինջերը, Զբիգնև Բժեզինսկին, Ջեյմս Ա. Բեյքեր III-ը, Բրենտ Սքոուկրոֆթը և Ջոն Սունունուն» որպես իր «Խորհրդականների պատվավոր խորհրդի» անդամներ։

Շեյֆերը  «ղեկավարել է Կասպյան ուսումնասիրությունների ծրագիրը մինչև 2005 թվականը: Իր պաշտոնավարման ընթացքում նա գրել է 14 կարծիքի հոդվածներ ԱՄՆ-ի և Իսրայելի առաջատար թերթերի համար, ներառյալ International Herald Tribune-ը և Jerusalem Post-ը՝ շատ հոդվածներոմ կոչ անելով ամերիկյան քաղաքականություն մշակողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանին: Դրանցից մեկում հորդորել է ԱՄՆ-ին դադարեցնել վիճելի Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորումը»։ 2006 թվականի մայիսին լրագրող և լոբբիստական հարցերով փորձագետ Քեն Սիլվերսթինը Harper’s Magazine-ում գրել է «Վարձու ակադեմիկոսներ» վերնագրով մի հոդված՝ մեղադրելով հայտնի ակադեմիկոսներին «[Կասպյան] տարածաշրջանի ղեկավարների անունից մտային լարախաղացության հանար»։ Նա առանձնահատուկ կոշտ քննադատության է ենթարկել Շեյֆերին։

Սիլվերսթինը մեղադրել է Հարվարդի Կասպյան ուսումնասիրությունների ծրագրին «մտավորական ամբողջականության» բացակայության մեջ՝ ընդգծելով դրա կապը Ադրբեջանի Առևտրի պալատի հետ և մասնավորապես նշել է «2001 թվականին Շեյֆերի խնդրանքը Կոնգրեսին՝ չեղարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցները»։

Սիլվերսթինն իր հոդվածում նախազգուշացրել է. «Զգուշացե՛ք կասպյան դիտորդներ. հաջորդ անգամ, երբ կտեսնեք կամ կլսեք «անկախ» ամերիկացի փորձագետի խոսքն այն մասին, թե ինչպես են տարածաշրջանի ղեկավարները համարձակ բարեփոխումներ իրականացնում, ստուգեք այդ փորձագետի վկայագրերը, որպեսզի տեսնեք, թե արդյոք նա իրականում անկախ է»։
Բրուքները գրել է՝ հաջորդ ամիս ««International Herald Tribune»-ը հրապարակեց  Շեյֆերի  երրորդ հոդվածը, որը վերաբերում էր Իրանի էթնիկ ադրբեջանցիներին և այլ փոքրամասնությունների»: Այդ ժամանակից ի վեր Սիլվերսթինը նրան անվանեց «վարձու ակադեմիկոս, որի պաշտոնը սնվել է ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների  և արևմտյան նավթային ընկերությունների կողմից, որոնք ներդրումներ  են կատարել  Ադրբեջանում»:

Բրուքները բողոքել է New York Times-ի, Washington Post-ի, Reuters-ի, Bloomberg-ի, Foreign Affairs Journal-ի և Wall Street Journal-ի խմբագիրներին՝ Շեյֆերի հոդվածները հրապարակելու համար՝ առանց բացահայտելու նրա կապերը Ադրբեջանի հետ:
Շեյֆերը նաև հաճախ մասնակցել է վերլուծական կենտրոնների խմբային քննարկումներին: 2013 թ. Ադրբեջանի նախագահական կեղծ ընտրություններից երկու օր անց Շեյֆերը  ելույթ ունեցավ Կարնեգի հիմնադրամում` գովաբանելով ճնշող երկրի «աշխույժ մամուլը», նրա բուռն քաղաքական բանավեճերը և նրա «իրատես» ընտրողներին...

2014 թվականի դեկտեմբերին Շեյֆերը հայտնվեց հեռուստաէկրաններին Fox Business-ի և Al Jazeera America-ի միջոցով և տպագիր մեկնաբանություն տվեց էներգետիկ խնդիրների մասին Jerusalem Post-ի, London Times-ի, The Australian-ի, NPR-ի և Foreign Policy ամսագրի միջոցով: (Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Foreign Policy ամսագիրը հրապարակել էր մեկ այլ հեղինակի հոդվածը Ադրբեջանի լոբբիստական ջանքերի վերաբերյալ,  որտեղ նշվում էր  Շեյֆերի կապը SOCAR-ի հետ»), գրել է Բրուքները։

Ամոթալի է, որ վերլուծական կենտրոնները, համալսարաններն ու քաղաքական գործիչները պատրաստակամորեն ընդունում են Ադրբեջանի առաջարկած գումարները, դրանով իսկ խրախուսելով ճնշող վարչակարգին շարունակել մեծ գումարներ տալ՝ քողարկելու մարդու իրավունքների խախտումները։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:06
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երկրի տնտեսությունը ներսից պայթեցնելու պարտադրված քայլ է. Նաիրի Սարգսյան
Կառավարությունը վերջին նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում ընդունեց։...
Աղբյուր` Panorama.am
16:04
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:33
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Հայաստանի դեմ ագրեսիայի մասով, 44-օրյա պատերազմի հետ կապված, երկու վարույթ ունենք, ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել բռնի տեղահաման հետ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}