Քաղաքական 10:25 18/01/2023 Աշխարհում

Հարութ Սասունյան. Ինչպես նախագահ Ալիևը դարձավ Ադրբեջանի կոռումպացված բռնապետ

Լրագրող Ֆին Դեպանսյեն Սան Ֆրանցիսկոյում լույս տեսնող «Պալադիում» եռամսյայում  ծավալուն բացահայտում է հրապարակել՝ «Իլհամ Ալիևը և Ադրբեջանի ստեղծումը» վերնագրով։

Հոդվածը սկսվում է Իլհամ Ալիևի մոսկովյան կյանքի առաջին տարիներից, երբ նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, Խորհրդային Միության իշխող մարմնի՝ Քաղբյուրոյի անդամ էր։
Իլհամ Ալիևը 16 տարեկան հասակում «ընդունվել է Ռուսաստանի ամենահեղինակավոր համալսարանը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը»՝ շնորհիվ հոր ԿԳԲ-ական կապերի։ Նա պատմական գիտությունների թեկնածու էր և 1985-1990 թվականներին դասավանդել է համալսարանում։ Նա վարժ տիրապետել է անգլերենին և մասնագիտացել բրիտանական պատմության մեջ:

1987 թվականին ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը Հեյդար Ալիևին հեռացրեց Քաղբյուրոյից։ Նրա որդին՝ Իլհամը, ազատվեց համալսարանի աշխատանքից այն բանից հետո, երբ «Հեյդարը քննադատեց Գորբաչովի կառավարությանը՝ Բաքվում ադրբեջանցի բնակիչներին սպանելու համար»։ Քանի որ Իլհամի անունը սև ցուցակում էր, չկարողացավ աշխատանք գտնել։ «Նա հայտնվեց հագուստի բիզնեսում՝ գործարան գնելով Մոսկվայի ծայրամասում… Այնուհետև կարճ ժամանակով տեղափոխվեց Ստամբուլ»:

1993 թվականին Հեյդարը դարձավ Ադրբեջանի Հանրապետության նախագահ և որդուն հետ կանչեց Բաքու ու նշանակեց Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի փոխնախագահ։ Երբ Հեյդարը վեճերի մեջ էր արևմտյան նավթային ընկերությունների հետ Կասպից ծովի նավթի իրավունքների շուրջ, նա խոսեց նորընտիր նախագահ Բիլ Քլինթոնի  հետ,  որը ստիպեց ընկերություններին ընդունել Ալիևի պայմանները։ Իլհամը մեկնեց Հյուսթոն և պայմանագիր ստորագրեց, որով SOCAR-ը ստացավ նոր նավթային ընկերության 20 տոկոս բաժնեմասը, իսկ մնացածը բաշխվեց British Petroleum-ի, Aramco-ի, ռուսական Lukoil-ի, Pennzoil-ի և մյուսների միջև։

Հոր մահից հետո Իլհամը 2003 թվականին վիճահարույց ընտրությունների շնորհիվ դարձավ Ադրբեջանի նախագահ։ Նա մաքրեց հին գվարդիան օլիգարխներից ու պաշտոնյաներից և բանտարկեց «գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատի հարյուրավոր պաշտոնատար անձանց»։ Բանտարկյալների թվում էին «հարյուրավոր լրագրողներ, ակտիվիստներ և վերջին երկու տասնամյակների ընթացքում իշխանության այլ հակառակորդներ: 2015 թվականի դրությամբ Ադրբեջանը երկու անգամ ավելի շատ քաղբանտարկյալ ուներ, քան Բելառուսն ու Ռուսաստանը միասին վերցրած»։ Այնուամենայնիվ, «Ալիևն ակնկալում էր, որ կոռուպցիայի մեծ մասը կհոսի իր և իր ընտանիքի միջոցով»։

1983 թվականին «Իլհամն ամուսնացավ Մեհրիբան Փաշաևայի հետ, որի պապը ադրբեջանցի հայտնի գրող էր, որն արդեն հսկայական հարստություն էր կուտակել։ Նա ընդլայնեց առանց այն էլ Փաշաևի մեծ կարողությունը՝ ընտանիքի անդամներին պաշտոններ տալով կառավարությունում, որոնք նրանք շահագործել են անձնական շահերի համար»։ Ահա մի քանի օրինակ. «Նարգիզ Փաշաևան՝ Ալիևի կնոջ քույրը, Մոսկվայի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտորն է։ Նրա աները՝ Արիֆ Փաշաևը, ղեկավարում է ազգային ավիացիոն ակադեմիան, Արիֆի եղբայրը՝ Հաֆիզ Փաշաևը, Արտաքին գործերի փոխնախարարն է և ավելի քան 13 տարի եղել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը, և այսպես շարունակ։ Փաշաևներն այժմ Ադրբեջանի ամենահարուստ ընտանիքն են: Նրանց   ընկերության՝ PASHA Holdings-ին պատկանում են Ադրբեջանի տասը խոշորագույն բանկերից յոթը, զբոսաշրջության և ապահովագրության ընկերությունների շահաբաժինների հետ  մեկտեղ»։ 2017 թվականին նախագահ Ալիևն իր կնոջը նշանակեց Ադրբեջանի փոխնախագահ՝ որպես իր իրավահաջորդը։
Ալիևին հաջողվել է լռեցնել իր օտարերկրյա քննադատներին «ահաբեկելու և կաշառքի միջոցով»: Ադրբեջանում գործում է հաստատությունների ցանց, որի նպատակն է  գումարներ բաշխել Արևմուտքում և ապահովել լրատվամիջոցների դրական լուսաբանում, դաշնակիցներ բիզնես աշխարհում և պաշտպաններ քաղաքականության մեջ: Ցանցն ամենաակտիվն է եղել Եվրոպայում. 2012 թվականին Եվրոպական կայուն զարգացման նախաձեռնությունը օգտագործել է «խավիարային դիվանագիտություն» եզրույթը՝ նկարագրելու Ադրբեջանի սովորությունը՝ կաշառելու Եվրոպական Միության քաղաքական գործիչներին: Ադրբեջանում պետական  բիզնեսով զբաղվելը հարմարավետ է։  Վարչակարգը շռայլորեն ծախսում է հյուրանոցային համարների և իր հյուրերի ճաշերի վրա: Մտերիմ լրագր-ողներին առաջարկվում է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և այլ ընտրված վայրեր: 2017 թվականին Ալիևը որոշել է անվճար բնակարաններ հատկացնել 255 ադրբեջանցի հավատարիմ լրագրողների՝ վարչակարգին ծառայության համար»։

2017 թվականին Համաշխարհային հակակոռուպցիոն միավորումը «բացահայտեց մի  դավադիր ծրագիր, որով Ադրբեջանի կառավարությունը 2.9 միլիարդ դոլար է լվացել Մեծ Բրիտանիայի չորս կեղծ ընկերությունների միջոցով… Համաձայն «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի»՝ մյուս ստացողների թվում էին «առնվազն երեք եվրոպացի քաղաքական գործիչներ, մի լրագրող, որը գրում էր վարչակարգի համար բարեհաճ պատմություններ, և գործարարներ, որոնք գովաբանում էին կառավարությանը… Որոշ դեպքերում այս նշանավոր անձինք կարողացան զորաշարժել  կարևոր միջազգային կազմակերպություններին, ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որպեսզի [հանրային կապերի] հաղթանակներ ապահովեն վարչակարգի  համար»: Եվրոպական կայունության նախաձեռնությունը ծրագիրը որակեց որպես «Եվրախորհրդի պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն սկանդալը»:

Լրագրող Դեպանսյեն հաղորդել է, որ British Petroleum-ը «պայմանագիր է շահել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի շահագործման համար: Բրիտանական հանքարդյունաբերական հսկան՝ Anglo American PLC-ը, մեծ ներդրումներ ունի Ադրբեջանում և ահռելի օգուտներ է քաղել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից, քանի որ հայերից խլվել են հանքարդյունաբերական վայրեր… 2021 թվականին պարզվեց, որ Ալիևն ու իր ընտանիքն անշարժ գույքի գաղտնի հավաքածու են ունեցել Լոնդոնում՝ ապշեցուցիչ 694 միլիոն դոլար արժողությամբ»։ Բրիտանացի քաղաքական գործիչները ևս ներգրավված են եղել։ «Բրիտանացի պատգամավոր Բոբ Բլեքմանը 2011 թվականից ի վեր տասնյակ հազարավոր ֆունտ արժողությամբ յոթ անվճար ուղևորություն է կատարել Ադրբեջան»։

Ադրբեջանը նաև սերտ հարաբերություններ է զարգացրել Իսրայելի հետ։ «2012 թվականի Wikileaks-ի զեկույցը ցույց տվեց, որ Իսրայելը գաղտնի բազաներ ունի Ադրբեջանի հարավում՝ Իրանի սահմանի մոտ: Իսրայելի և Ադրբեջանի միջև կապերի ամրապնդումը խրախուսվում էր ԱՄՆ-ի կողմից»։ Ամերիկացի պաշտոնյաները ենթադրում էին, որ «ԱՄՆ-ի կողմից աջակցվող Իսրայել-Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը հակակշիռ կլինի Սիրիա-Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքին: Իսրայելը Ադրբեջանին մատակարարում է նրա ներմուծվող սպառազինության 69 տոկոսը, իսկ Ադրբեջանը Իսրայելին մատակարարում է նրա էներգետիկ կարիքների 40 տոկոսը»:

Դեպանսյեն եզրակացրել է. «Ալիևը կառավարում է դե-ֆակտո միապետի պես, որն ունի անառարկելի իշխանություն: Նա «չի վախենում, որ իրեն կանվանեն կոռումպացված, բռնակալ կամ չարակամ»։

Չնայած Հայաստանի հետ ռազմական դաշինքին, Ռուսաստանը չպաշտպանեց Հայաստանին Ադրբեջանի կրկնվող հարձակումներից։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը, գայթակղված Ադրբեջանի նավթ ու գազով, խուլ մնաց Հայաստանի դժբախտ վիճակին։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}