Քաղաքական 13:07 25/01/2023 Հայաստան

Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում. Խոսքը մի կողմից ժողովրդավարության, արժանապատվության, իսկ մյուս կողմից՝ «էներգետիկ անվտանգության», ամոթի միջև ընտրության մասին է

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով: 
Պատգամավորի՝  ԱԺ կայքում հրապարակված ելույթում ասված է.

«Պարո՛ն նախագահ,

Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է քաղաքական բռնությամբ և պատերազմով՝ որպես պետական քաղաքականության գործիքներ և միջոցներ: Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար արմատական ռասիզմի և էթնիկ զտումների քաղաքականություն է վարել «այլոց» և հատկապես՝ հայերի դեմ: Ադրբեջանի պետական քաղաքականության մեկ այլ բնորոշ գիծն էլ Եվրոպա նավթի և գազի արտահանման ներուժի շահարկումն է՝ որպես իր եզակի առավելություն: Ուստի մեզնից յուրաքանչյուրը կարող է որոշել՝ նման քաղաքականությունը ֆաշի՞զմ է, ազգային ռադիկալի՞զմ, թե՞ պետական ահաբեկչություն:

Այսօր կխնդրեի ձեզ մտորել երեք հիմնական ուղղություններով.

1. 120.000 մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց դեմ ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքներով հանդերձ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամի կողմից: Ադրբեջանի անպատիժ անդամակցությունը հանգեցրել է այս ավտորիտար ռեժիմի անպատժելիության զգացման ամրապնդմանը և մեր կազմակերպությունը վերածել հայ ժողովրդի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը լեգիտիմացնող գործակալության:

2. Այս վեհաժողովում ներկայացված բազմաթիվ պետություններ ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Լեռնային Ղարաբաղի պաշարումն այդ հանցագործության հաջորդ փուլն է: Ընդ որում, մարդկության դեմ այդ հանցագործությունը դեռևս ժխտվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի այս պետական հանցավոր քաղաքականությունը և որևէ ու երբևէ հնարավոր խաղաղ գործընթաց չպետք է խառնել իրար. մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է: Սա բանակցության հետ կապ չունի: Հետևաբար, սա չդատապարտելը հստակ նշանակում է աջակցել այս հանցագործության իրականացմանը, այլ ոչ թե ճանապարհ է թողնում դիվանագիտության համար:

3. Այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում, սոսկ հումանիտար աղետ չէ: Դա այժմ ավելի մեծ խնդիր է, քան պարզապես հայ-ադրբեջանական խնդիրը, կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը: Խոսքը Եվրոպայի քաղաքակրթական ինքնության մասին է: Այժմ խոսքը մի կողմից ժողովրդավարության, արժանապատվության և խաղաղության, իսկ մյուս կողմից՝ «էներգետիկ անվտանգության», ամոթի և ոտնահարումների միջև ընտրության մասին է: Պատմությունը մեզ հուշում է, թե որն է խայտառակ ընտրությունների գինը:

Պարո՛ն նախագահ, ավարտելով խոսքս՝ թույլ տվեք ասել, որ Հարավային Կովկասի հայությունը, լինի Հայաստանում, կամ՝ այս օրերին շրջափակված Լեռնային Ղարաբաղում, դարեր շարունակ պայմաններ է ստեղծել ոչ միայն մեր՝ բնիկ ազգային մշակույթի և ինքնության պահպանման ու զարգացման համար, այլև այդ հարցերում օգնել է շատ այլ ազգերի: Չնայած մեր աշխարհագրական և ժողովրդագրական չափերին և շարունակական մարտահրավերներին՝ մենք շարունակելու ենք այս առաքելությունը՝ անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դո՞ւր է գալիս, թե՞ ոչ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:31
Ընթրիքի ընտրության ժամանակ նկատի ունենալ՝ ԼՂ-ում 120.000 մարդ կարող է իր ընտրությունն անել միայն մակարոնեղենի, հնդկաձավարի միջև.Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստին. «Հարգելի’...
Աղբյուր` Panorama.am
21:00
Դատավորի վրդովմունքը, տեղից վերկենալը մի նպատակ էր հետապնդում՝ ճշմարտությունը չբացահայտվի․ Ամրամ Մակինյան
Դատարանից մենք ակնկալում ենք բացառապես արդարադատություն։Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:54
Հատուկ հանձնարարություններով ստրուկներ․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՍՏՐՈՒԿՆԵՐ Քիչ առաջ կարդացի, թե ինչպես կառավարության նիստում,...
Աղբյուր` Panorama.am
20:43
Միրզոյանը Էնրիկե Մորայի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորային: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:36
Փլուզում Ռոստովյան փողոցում, տուժածներ չկան
Հունվարի 26-ին, ժամը 18։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի տներից մեկը մասամբ փլուզվել...
Աղբյուր` Panorama.am
20:26
ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի զինված ուժերի 531 ներկայացուցչի նկատմամբ
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցնում Ռուսաստանի զինված ուժերի 531 անդամների նկատմամբ Ուկրաինայում գործողությունների համար։ Ռիա Նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
20:15
«5-րդ ալիքի» տեսանյութում առկա չէ օրենքի խախտման որևէ հատկանիշ. ՀՌՀ
Հ եռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի եզրակացություն է տարածել՝ «5-րդ ալիք»-ով հեռարձակված զորամասի կացարանի հրդեհի տեսանյութի...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քրեակատարողական ծառայությունում պարգևատրումներ են եղել
Այսօր՝ հունվարի 26-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
19:55
ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացման մասին խոսելը նույնն է, թե ՆԱՏՕ-ն լիկվիդացնելը․ Չելիք
ԱՄՆ նախկին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը «The Wall Street Journal»-ում հոդված էր հրապարակել, որտեղ խոսում...
Աղբյուր` Panorama.am
19:39
82-ամյա Ռոմելա Աղաջանյանը միայնակ է հաղթահարում շրջափակումը
«Հետք»-ը գրում է․ Ռոմելա Աղաջանյանը խոհանոցից բերում է սալորի մուրաբան ու թեյը։ Էլեկտրաէներգիայի պարբերական անջատումների...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ստեփանակերտում ավելի քան 130 բնակչի վառելափայտ և վառարան է տրամադրվել
Ստեփանակերտի քաղաքապետարանն ընդունում է դիմումներ բոլոր այն բնակիչներից, ովքեր վառելափայտի և վառարանի անհրաժեշտություն ունեն:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:15
Դեսպան Սխերմերս․ Նիդերլանդների Թագավորությունն աջակցում է Հայաստանում օրենքի գերակայությանը
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և...
Աղբյուր` Panorama.am
19:04
Արցախը պայքարում է, հայը՝ ապրելու․ Հակոբ Հակոբյան
ԱՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը գրում է․ ««Թավշյա հեղափոխություն - 2018» հատուկ օպերացիան Հայաստանում կարծես թե մոտենում...
Աղբյուր` Panorama.am
18:50
Արսեն Մնացականյանը՝ գլխավոր հարկադիր կատարող
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել գլխավոր հարկադիր կատարող Արսեն...
Աղբյուր` Panorama.am
18:39
Վրաստանի և Հայաստանի խորհրդարանները դեռևս չեն ընդունել (ID) քարտով սահմանահատման օրենքը
Վրաստանի և Հայաստանի խորհրդարանները դեռևս չեն հաստատել այն օրենքը, որից հետո քաղաքացիները կկարողանան սահմանը հատել կենսաչափական նույնականացման...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ռուբեն Վարդանյան. Արցախի կանայք այսօր բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի նախագահին
Արցախի Հանրապետության պետական ​​նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը Telegram-ի իր ալիքում գրում է. «Այսօր արցախցի կանայք բաց...
Աղբյուր` Panorama.am
18:15
Այսօր 2023BU աստղակերպն անցնում է մոլորակի մոտով լուսնից 100 անգամ ավելի քիչ հեռավորության վրա
Բյուրականի աստղադիտարանը տեղեկացնում է․ «Այսօր 2023BU աստղակերպն անցնում է Երկրի մակերևույթից ընդամենը 3500կմ հեռավորության վրա, ինչը...
Աղբյուր` Panorama.am
18:06
Արգելոց-թանգարանների աշխատանքային գրաֆիկը հունվարի 28-ին
Հայոց բանակի օրը՝  հունվարի 28-ին,  կաշխատեն ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
18:00
Արցախ. Հնարավոր չէ լիարժեք վերահսկել գնագոյացման մեխանիզմները
Արձագանքելով որոշ ապրանքատեսակների բարձր գներով իրացման վերաբերյալ հանրության կողմից հնչեցվող բազմաթիվ բողոքներին՝ Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրեց «դիզելի գործով» վկայի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների...
Աղբյուր` Panorama.am
17:50
ՌԴ ԱԳՆ-ն մտավախություն ունի ԵՄ առաքելության՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններ ժամանելու հետևանքներից
Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա...
Աղբյուր` Panorama.am
17:46
ՀՅԴ. Սփյուռքն Արցախի կողքին է. աշխարհասփյուռ հայության աջակցության քրոնիկոնը
46 օր է, ինչ Արցախը հայտնվել է շրջափակման մեջ` զրկվելով Հայաստանի հետ միակ կապից: Թշնամու ահաբեկչական գործողությունների պատճառով Արցախը զրկվել է...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ալեն Ղևոնդյան. Տղերքին սպանեցին, որ կորպուսի ճակատը բացվի, քանի որ պատվերը էդ էր
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Ալիևը իր նախկին մի քանի հարցազրույցներում նշեց, որ Հայաստանին բանակ պետք չէ, իրենք թույլ չեն տա, որ...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում է դադարեցնել Ռուսաստանին ավիաթռիչքների թույլտվություն տալը
ԱՄՆ իշխանությունները ճնշում են գործադրում Թուրքիայի վրա՝ դադարեցնելու ռուսական ավիաընկերությունների՝ ամերիկյան արտադրության ինքնաթիռներով...
Աղբյուր` Panorama.am
17:21
Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ ՀՀ ներկայացված պահանջը
Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացված շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձելու մասին պահանջը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:14
Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աննա Գրիգորյանին...
Աղբյուր` Panorama.am
16:45
Թրամփը նախազգուշացրել է միջուկային հակամարտություն սկսելու ռիսկի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արևմտյան երկրներից  տանկերի փոխանցումը Կիևին կարող է հրահրել միջուկային հակամարտության...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ստեփան Դանիելյան. Սեկտաներն ու դրանց լիդերները
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտը, կամ այն, ինչը մենք իներցիայով անվանում ենք քաղաքական դաշտ (քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:30
Սերգեյ Մարկեդոնով. Արդյոք Բլինքենի «համառ պահանջները» Ալիևին նշանակում են Վաշինգտոնի որոշակի շրջադարձ դեպի Երևան
ՌԴ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը Telegram-ի իր ալիքում...
Աղբյուր` Panorama.am
16:20
Կապանում մինչև մարտի 1-ը հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ  ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բորիկ Կոյտիկով. էլ ի՞նչ պիտի կատարվի, որ ժողովուրդը հասկանա՝ անօրինական երկրում ենք ապրում
14:04 26/01/2023

Բորիկ Կոյտիկով. էլ ի՞նչ պիտի կատարվի, որ ժողովուրդը հասկանա՝ անօրինական երկրում ենք ապրում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}