![](https://panorama.am/news_images/930/2787903_1/52656571836_050e93fe88_b.thumb.jpg)
Շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ
Հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին, 3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է թույլ ձյուն։
Փետրվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)