Դալարում օղի ու կոնյակ են կեղծում
Իրավունք
11:48 31/01/2023
Հայաստան

Դալարում օղի ու կոնյակ են կեղծում

Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի տարբեր տներում տնայնագործական եղանակով հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ են պատրաստում և իրացնում Հայաստանի տարբեր մարզերում։

Ոստիկանության փոխանցմամբ, տեղեկությունները բազմակողմանի ստուգելուց հետո ոստիկաններն այցելեցին այդ տներ։ Տեղեկությունները ճիշտ էին։ Զննությամբ հայտնաբերվեցին տարբեր տարողության ու հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ օղիներ ու կոնյակներ, շշերի խցաններ և դրանց համար նախատեսված դեկորատիվ թիթեղներ, հանրաճանաչ ապրանքանիշերի կոնյակի և օղու դատարկ շշեր, ակցիզային կեղծ դրոշմանիշեր և այլն։

Դեպքերի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ քրեական օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
 

Placeholder