«Ժողովուրդ». Ողջ մեղքը բարդվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի վրա
Օրվա մամուլ
09:19 31/01/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Ողջ մեղքը բարդվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի վրա

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային ժողովում երեկ կայացած Քաղաքացիական պայմանագիր խմբակցության փակ նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ պատգամավորների օգնականները պարգևավճար չեն ստանա, թեման կփակվի, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը հրաժարական կտա։

Armlur.am-ը գրել էր, որ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դռնփակ նիստ է անցկացնում Ազգային ժողովում։ Գրել էինք, որ նիստի հիմնական թեման  խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և նրանց օգնականների նախաձեռնությունն է:

Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից և աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանից:

Նրանք պահանջում են պարգևավճար տալ իշխող խմբակցության պատգամավորների օգնականներին, սակայն օրենքով պարգևավճար ԱԺ-ում հասանելի է միայն պետծառայողներին, որոնք պրոֆեսիոնալներ են:

Եվ ողջ մեղքը բարդվեց աշխատակազմի ղեկավարի վրա: Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Հայկ Կոնջորյանն իրենց առջև խնդիր էին դրել ամեն գնով ստանալ այդ պարգևավճարները, հակառակ դեպքում պայման էին դրել, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր թիմով պետք է հեռանա աշխատանքից:

Եվ ահա, որոշում է կայացվել, որ պարգևավճար չի լինի, իսկ Վահան Նարիբեկյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին: Նա առաջիկա օրերին կներկայացնի աշխատանքից ազատման դիմում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder