ՆԱՏՕ-ն կարող է արհամարհել Թուրքիայի կարծիքը
Քաղաքական
11:08 31/01/2023
Աշխարհ

ՆԱՏՕ-ն կարող է արհամարհել Թուրքիայի կարծիքը

Եվրոատլանտյան համագործակցության ռուսական ասոցիացիայի նախագահ Տատյանա Պարխալինան «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, որ ՆԱՏՕ-ում, աճող հակասությունների ֆոնին, Շվեդիային և Ֆինլանդիայի դաշինքին անդամակցելու հարցում Անկարայի կարծիքը կարող է անտեսվել։

«Եղել են նախադեպեր՝ ոչ թե ՆԱՏՕ-ում, այլ Եվրամիությունում, երբ ԵՄ-ն շրջանցեց Հունգարիայի վետոն։ Չի կարելի բացառել, որ այս երկու եվրատլանտյան ինստիտուտները որոշ դեպքերում կարող են շեղվել միաձայնության պարտադիր կանոններից»,-ասել է Պարխալինան։

Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում չպետք է զարմանալ «խաղի կանոնների» փոփոխության վրա, քանի որ աշխարհն այժմ աշխարհաքաղաքական ճեղքվածքի մեջ է։

«Աշխարհակարգը փոխվում է, ինչպես նաև՝ միջազգային կառույցների կանոնները և խաղացողների փոխգործակցությունը»,-ավելացրեց փորձագետը:
 

Placeholder