![](https://panorama.am/news_images/931/2791280_1/32_thumb_v1_thumb_v1_thumb_v1_thumb_v1.thumb.jpg)
Արցախից հիվանդներ են տեղափոխվել Երևան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ այսօր՝ փետրվարի 7-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 76 հիվանդ։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր խաչի ուղեկցությամբ ևս 3 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան
- Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք հիվանդ
- Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել հիվանդներ
- Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս վեց հիվանդ
- Կարմիր խաչի միջնորդությամբ վեց հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)