Սիրիայում բարդ իրավիճակ է. Դեսպան
Աշխարհում
16:13 07/02/2023
Աշխարհ

Սիրիայում բարդ իրավիճակ է. Դեսպան

«Ներկայումս Սիրիայում բավականին բարդ իրավիճակ է, որովհետև լուրջ ավերածություններ կան երկրում, փրկարար ծառայությունները փորձում են անել հնարավորինը, որպեսզի փլատակներում գտնվող քաղաքացիներին կարողանան հնարավորինս շուտ դուրս բերել»,-  «Հայերն այսօր»-ին տված հարցաարույցում նշել է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը:

Նա նշել է, որ դժվարություններ են ստեղծում նաև եղանակային պայմանները, հատկապես Հալեպում և Լաթաքիայում:

«Այս պահին ստույգ ունենք արձանագրված երկու մեր հայրենակիցների մահվան տվյալներ: Մայր ու որդի են: Ամուսինն ու դուստրը փլատակների տակ էին, մի քանի ժամ առաջ տեղեկատվություն ստացանք, որ նրանց հանել են և վիրահատվում են:

Հիմա հավաքագրվում ենք տվյալներ, թե արդյոք կան տուժածների  մեջ ՀՀ քաղաքացիներ»,-ասել է դեսպանը:

Տիգրան Գևորգյանը հայտնել է, որ Քամիշլիում և Քեսաբում տուժածների մեջ հայեր չկան։

Հիշեցնենք, որ Թուրքիայիում ու Սիրիայում փետրվարի 6-ին 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվըմ CNN-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն, հասել է 5021-ի։

Թուրքիայում մահացել է 3419 մարդ, ևս 20 534 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Սիրիայում մահացել է 1602 մարդ, հայտարարվում է 3649 վիրավորի մասին։

Placeholder