Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա
Հասարակություն
08:36 07/02/2023
Հայաստան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա

ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 6-ին, ժամը 11:30-ից փետրվարի 7-ը ժամը 00:11-ը, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն:

Մասնավորապես՝ Մարտունի քաղաքում, Սպիտակի տարածաշրջանում (Սպիտակի ոլորաններում), Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, Հրազդանի  և  Ծաղկաձորի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Ալագյազ-Ծիլքար, Ապարան-Քուչակ, Տաշիր-Գոգավան և Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհներին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա (44 ուղևոր)։

Placeholder