Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա
ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 6-ին, ժամը 11:30-ից փետրվարի 7-ը ժամը 00:11-ը, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն:
Մասնավորապես՝ Մարտունի քաղաքում, Սպիտակի տարածաշրջանում (Սպիտակի ոլորաններում), Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, Հրազդանի և Ծաղկաձորի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Ալագյազ-Ծիլքար, Ապարան-Քուչակ, Տաշիր-Գոգավան և Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհներին:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա (44 ուղևոր)։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ