Առողջություն 13:54 09/02/2023 Արցախ

Արցախում սթրեսի հետևանքով ավելացել է անհաս ծնունդների թիվը

«Դեկտեմբերի 12-ից մինչև հիմա հանրապետության մասշտաբով ծնվել է 215 երեխա, 18-ը եղել են անհաս նորածիններ: Եթե մենք համեմատում ենք 2022 թ-ի հետ , ապա կենդանածիններից 9 տոկոսը եղել է անհաս, իսկ էս շրջանում եղել է մի փոքր աճ»,-ասում է Ստեփանակերտի ծննդատան նորածնային ինտենսիվ հսկողության և թերապիայի բաժանմունքի վարիչ Նինա Հովհաննիսյանը։

Բժշկուհու խոսքով՝ անհաս նորածինների թվի աճը հիմնականում կապված է հղիության բարդությունների, վաղաժամ ծննդաբերությունների  հետ:   Հիմնական  պատճառը՝     սթրեսն  է: Ամենօրյա սթրեսներից զերծ չի նաեւ ծննդատան բուժանձնակազմը: Խնդիրները շատ են, դրանց լուծման հնարավորությունները քիչ:

«Հովհարային անջատումները իր հերթին, գազի ընդհատումներով մատակարարումը իր հերթին չի թողնում, որ նորմալ ջերամաստիճան պահպանվի պալատներում, դրա պատճառով հաճախ ունենում ենք հիպոթերմիայի խնդիր: Սա ինտենսիվ թերապիայի բաժանմունքն է, այստեղ գտնվում են պրոբլեմատիկ խնդիրներով երեխաներ, և այստեղ ցանկալի չէ, որ ինչ-որ հատվածում ջերմաստիճանը իջնի, որովհետև կարող է բացասական ազդեցություն ո ւնենալ»,-ասել է նա Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ստեփանակերտի ծննդատան ծննդաբերական բաժամունքի ավագ մանկաբարձուհի  Անուշ Եսայանն էլ ավելացնում է՝ կյանքի ճանապարհը փակ է, կտրված ենք աշխարհից, բայց մենք չենք տրվում էմոցիաների և ոչ էլ սադրանքների:

«Չնայած այդ ամենին մեր ծննդատունը աշխատում է բնականոն հունով և աշխատում ենք բավարարել դեղորայքով»,-ասում է Անուշ Եսայանը։

Սիրո լույսն ու ջերմությունն արդեն տարիներ շարունակ ճառագում է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի պատերի ներսում: Դրանից պակաս կարեւոր չէ բուժանձնակազմի հոգատարությունն ու արհեստավարժությունը: Վստահեցնում են՝ հակառակ սուղ պայմաններին՝ անում են առավելագույնը:

«Ստեփանակերտի ծննդատան նորածնային ինտենսիվ հսկողության և թերապիայի բաժանմունքի վարիչ/Կա մտահոգություն, կա անհանգստություն մեր փոքրիկ հայրենիքի ապագայի մասին: Յուրաքանչյուր երեխայի ծննդով մենք ուրախանում ենք, որ մի փոքրիկ արցախցի ավելացավ, մենք ուժեղացանք և մեր զոհված տղաների փոխարեն նոր սերունդ է գալիս»,-ասում է Նինա Հովհաննիսյանը։

Իսկ ծննդատան դիմաց փոքրիկներին ու մայրիկներին սպասող հայրիկներն ու հարազատներն են՝ ծաղիկներով, փուչիկներով ու փոքրիկների հետ կապված մեծ հույսերով:

Արցախի Հանրային հեռոըստաընկերության փոխանցմամբ, փետրվարի 7-ին Մոր և մանկան առողջության պահմանման կենտրոնը յուրօրինակ ռեկորդ  է սահմանել. մեկ օրում 8 նորածին դուրս գրվեց: Սա ամենաբարձր ցուցանիշն էր շրջափակումից ի վեր:

Հիշեցնենք, որ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ծավալուն հայտարարությամբ անդրադարձել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից   գրեթե երկու ամիս փակ պահելու հետևանքներին ու կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ապաշրջափակել միջանցքը, վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին։

Իրավապաշտպան կազմակեպությունն ընդգծում է, որ դեղորայքի պակասն ու բուժօգնության անհասանելիությունը բացասաբար է անդրադառնում նաև կանանց ու մայրական առողջության վրա։

Մարտակերտից Մելինե Պետրոսյանը, որ հղիության 7-րդ ամսում է, կազմակերպությանը պատմել է, որ բժշկական կենտրոնում դեղորայքի, հիգիենայի միջոցների, տակդիրների, կաթնախառուրդների պակաս կա։

«Հիվանդասենյակում շատ հաճախ ցուրտ է լինում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների պատճառով։ Բժիշկներն իրենց տրամադրության տակ ունեն միայն մեկ ինկուբատոր՝ վաղաժամ ծնված երեխաների համար, վաղաժամ ծնված երեք երեխաներին հերթով են այնտեղ պահում։ Երբ մտածում եմ, թե նման պայմաններում որքան անկանխատեսելի կարող է լինել ծննդաբերությունը, ես վախենում եմ»,-ասել է կինը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}