![](https://panorama.am/news_images/932/2793566_1/capture963_v1.thumb.jpg)
Թուրքիային օգնեցին, Արցախին՝ ոչ
Լրագրող, մեկնաբան Լիկա Թումանյանը հրապարակել է պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանի գրառումն ու գրել.
«Սերգեյ Մելքոնյանի դիպուկ համեմատությունը.
Հայ- թուրքական սահման։ Փակ է 30 տարի։
Օգնություն Հայաստանից փակ ճանապարհով. 5 բեռնատար, 100 տոննա
Բերձորի ճանապարհ։ Փակ է 60 օր։
Օգնություն Հայաստանից. 0 բեռնատար, 0 տոննա»։
Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր, որ այսօր Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա. «Մարդասիրական օգնություններով բեռնված բեռնատարները հատել են սահմանը Մարգարայի կամրջով և ճանապարհ ընկել դեպի երկրաշարժից տուժած շրջան»։
Հարակից հրապարակումներ`
- «Կոչմամբ, էությամբ ու գործով թուրքահպատակները...»
- Փակ սահմանով Թուրքիա մարդասիրական օգնություն հնարավոր է հասցնել, հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախ՝ ոչ. Վարդանյան
- Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբենյանին ու Վահան Կոստանյանին
- Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա
- Խաչատուրյանը Փաշինյանին շնորհակալություն է հայտնել երկրաշարժից հետո Թուրքիային ցավակցություն հայտնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)