Տնտեսություն 12:27 15/02/2023 Հայաստան

Արտերկրում ՀՀ բանկերի տեղաբաշխած 2.6 մլրդ դոլարի մի մասը կարող էր ներդրվել Հայաստանում. Հայկազ Ֆանյան

ՀՀ բանկային համակարգում առկա է մեծ քանակությամբ ազատ արտարժութային միջոցներ և այդ պայմաններում ԱԺ-ն վերջին նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավորների հեղինակած «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով քաղաքացիներին արգելվում է արտարժույթով հիպոտեկայի վարկեր տրամադրելը: Panorama.am-ը «Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանին հարց ուղղեց, թե ինչքանո՞վ էր նպատակահարմար արտարժույթի շրջանառությունը սահմանափակող օրենք ընդունել, այն դեպքում, երբ բանկային համակարգում առկա է մեծ ծավալի ազատ արտարժույթ, որը վերջիններս տեղադրում են արտասահմանյան ֆինանսական կազմակերպություններում:

Հ. Ֆանյան-Ես կարծում եմ, որ դրանք միմյանց հետ փոխկապակցված չեն, որովհետև եթե պահանջարկ լիներ ներսում, ապա այդ բանկերն ավելի շատ հետաքրքրված կլինեին ավելի բարձր տոկոսադրույքներով վարկեր տրամադրել Հայաստանի քաղաքացիներին, քան ավելի ցածր տոկոսադրուքներով այդ միջոցները տեղաբաշխեին այլ երկրներում: Կարծում եմ այդ առումով փոխկապակցվածություն չկա:

Ինչ վերաբերում է ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ հաստատված նախագծին, կարծում եմ՝ մինչև երկրորդ ընթերցումը էական փոփոխություններ կլինեն: Այն մոտեցումը, որի մասին մենք խոսում ենք, նաև Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նշեց՝ ասելով, որ դոլարային հիպոտեկային վարկերը  վարկային պերտֆելում ընդամենը 3.6% է կազմում:  Ուզում եմ ասել, որ դրա մասնաբաժինը քիչ է, բայց հարցն այդ տեսանկյունից չէ, այլ՝ քաղաքացու խելամիտ ընտրության: Նախագիծը հիմնավորելիս խոսք գնաց, որ տարբեր մարդիկ չունեն դոլարային, կամ արտարժույթով եկամուտներ, բայց նախընտրում են արտարժույթով վարկեր վերցնել, քանի որ տոկոսադրույքները ցածր են: Մյուս կողմից մենք ունենք մի այսպիսի իրավիճակ, որ կան նաև քաղաքացիներ, որոնք ունեն արտարժույթով եկամուտներ, կլինեն ՏՏ ոլորտում ներգրավված ֆրիլանսրներ, որոնք դրսից եկամուտներ են ստանում, կամ այլ ոլորտների  մասնագետներ, որոնք արտարժույթով եկամուտներ ունեն: Այդ տեսանկյունից իրենց իրավունքն է և նաև ֆինանսկան տեսանկյունից ավելի խելամիտ որոշում է արտարժույթով պարտավորություններ, վարկ ձևակերպելը և այդ իրավունքը սահմանափակվում է:

Ես ընդունում եմ խնդրի առկայությունը, որ կա ռիսկ, բայց այն լուծումը, որն առաջարկում  են ԱԺ մեր գործընկերները, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ:

Panorama.am-ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հնչեցրեցին տեսակետ, որ այդ փոփոխությամբ իշխանությունները ցանկանում են բանկային համակարգում ավելի շատ ազատ արտարժույթ գեներացնեն, որպեսզի աճող արտաքին պարտքը սպասարկելու համար բանկերից էժան արտարժույթ գնեն: Ի՞նչ կասեկ այս մոտեցման մասին:

Հ. Ֆանյան-Ես նշեցի, որ խոսքը գնում է վարկային պորտֆելի մեջ 3.6 %-ի մասին, որը շատ փոքր թիվ է: Բացի այդ, այս պահին Հայաստանում կա այնքան արտարժույթի ավելցուկ, որ դրա անհրաժեշտությունն չկա այս պահին: Ես կարծում եմ, որ այս պահին այդ մոտիվը չկա: Թվերը մեզ ցույց են տալիս, որ կա  արտարժույթի ավելցուկ և այդ եղանակով լրացուցիչ ավելցուկ ստեղծելու անհրաժեշտություն չկա:

Panorama.am-Արտերկրում մոտավորապաես ի՞նչ  չափի հայկական ֆինանսական միջոցների տեղադրման մասին է խոսքը գնում:

Հ. Ֆանյան-Մեր բանկերի օտարերկրյա ներդրումներն արտարժույթի տեսքով է: Ներդրումը մեր մոտ համարվում է տնտեսության իրական հատվածում ներդրումը: ՀՀ բանկերն ավելի շատ ձեռք են բերում օտարերկրյա կազմակերպությունների և երկրների թողարկած պարտատոմսեր, նաև ունեն տեղաբաշխված միջոցներ այլ երկրներում: Խոսքը գնում է գրեթե 2.6 մլրդ դոլարի մասին:

Բայց այստեղ մի կարևոր առանձնահատկություն կա, որը կուզեի նշել: Իրականում այդ միջոցների մի մասը պետք է տեղաբաշխվեն, քանի որ ՌԴ-ի շատ քաղաքացիներ և կազմակերպություններ Հայաստանում բացել են դոլարային հաշիվներ, ավանդներ և իրենց միջոցները որպես ավանդ կամ ցպահանջ միջոցներ տեղաբաշխել են մեր բանկերում: Բանկերը, բնականաբար, պետք է իրենց պարտավորությունները կառուցեն, այսինքն՝ բաշխեն այլ երկրներում ցպահանջ ավանդների տեսքով, որ ըստ առաջին պահանջի, այդ միջոցները նաև հետ վերցնեն և տան իրենց ավանդատուներին: Սա օրինաչափ է, բայց խնդիրն այն է, որ այդ ավելցուկը, որը նախորդ տարվա համեմատ կազմել է 1.6 մլրդ դոլար, դրա մի մասը կարող էր տեղաբաշխվել Հայաստանում, եթե լինեին համապատասխան բիզնես նախագծեր, վարկունակ պրոյեկտներ: Այսօր մեր բանկերը խնդիր ունեն գտնել նաև վարկունակ նախագծեր, որպեսզի ֆինանսավորեն:

Panorama.am-Ինչքանո՞վ է բիզնեսից եկող վարկային փոքր պահանջարկի վրա ազդում այսօրվա վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքը:

Հ. Ֆանյան-Բնականաբար, այն նվազեցնում է ամբողջական պահանջարկը տնտեսությունում: Կազմակերպությունների համար բարդանում է այդ վարկային միկջոցների ներգրավումը: ԿԲ-ն խնդիր ունի նվազեցնելու գնաճը, իսկ գնաճը նվազեցնելու գինը, կոպիտ ասած, հանդիսանում է տնտեսական աճը: Այս առումով ունենք այդ էֆեկտեը, իսկ եթե շատ կազմակերպություններ կարողանային մատչելի միջոցներով վարկեր ներգրավել, ապա տնտեսությունն ավելի մեծ տեմպերով կաճեր, ապրանքների և ծառայությունների նկատմամբ կառաջանար ավելի մեծ պահանջարկ, որի արդյունքում ինֆլացիան էլ ավելի կբարձրանար,  իրար հետ փախկապակցված փակ շղթա է ստացվում:

Զրուցեց՝ Ա Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}