Քաղաքական 10:00 22/02/2023 Հայաստան

Հարութ Սասունյան. Երկրաշարժի վնասը և կոռուպցիան միահյուսված են Էրդողանի Թուրքիայում

Թուրքիայում օրեցօր ավելանում է երկրաշարժի զոհերի թիվը։ Մեր սիրտը ցավում է մինչ այժմ գրեթե 50 հազար զոհերի և մոտ 200 հազար վիրավորների համար: Հնագույն Անտիոք քաղաքը (Անթաքիա)՝ 250 հազար բնակչությամբ, հիմնականում վերածվել է ավերակների։

Ինչպես գրել էի նախորդ շաբաթ, հայերը պետք է տարբերություն դնեն ցեղասպանությունն իրականացրած թուրքական կառավարության և թուրք ժողովրդի միջև, որը որևէ դեր չի խաղացել այս զանգվածային հանցագործության մեջ: Այսօրվա թուրքերից ոչ մեկը ողջ չի եղել 1915 թվականին։
Վերջին օրերին աշխարհի տարբեր երկրների լրագրողները հարյուրավոր հոդվածներ են գրել՝ մատնանշելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոռուպցիոն գործելակերպը բազմապատկել է աղետի զոհերի թիվը: Էրդողանը, որը 2003 թվականին իշխանության եկավ որպես հավատացյալ մահմեդական, վերածվել է կոռումպացված բռնապետի։ Ինչպես ասվում է՝ «իշխանությունը փչացնում է, բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես»։ Շատ թուրքեր մեղադրում են անձամբ Էրդողանին՝ մեծ թվով զոհերի և ավելի քան 100 հազար շենքերի փլուզման կամ վնասման համար, որոնք վատ են կառուցված եղել նախագահի մերձավորների կողմից: Թուրքիայում առնվազն մեկ միլիոն մարդ մնացել է անօթևան։

Սկսենք երկրաշարժի հարկից, որը թուրքական կառավարությունը սահմանել է 1999 թվականի երկրաշարժից հետո, որը Թուրքիայում պատճառ էր դարձել 17 հազար մարդու մահվան։ 2021 թվականին նախագահի հրամանագրով հարկը 7.5 տոկոսից բարձրացվեց 10 տոկոսի բոլոր մասնավոր հաղորդակցությունների համար։ Այս հարկի միջոցով հավաքագրված միլիարդավոր դոլարները շենքերի ամրացման և աղետների կանխարգելման համար նախատեսված նպատակների փոխարեն օգտագործվեցին շինարարական, տրանսպորտային և գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար:

«Ռոյթերս» գործակալությունը հայտնել է մի մոր տանջագին խնդրանքի մասին, որի երկու որդիներն Անթաքիայում երկու օր ողջ էին մնացել փլատակների տակ՝ աղերսելով կռունկ բերել իր երեխաներին փրկելու համար: «Թուրքիայում շատերն ասում են, որ ավելի մարդիկ կարող էին ողջ մնալ 7.8 ուժգնությամբ երկրաշարժից, որը հարվածեց երկրի հարավում և հարևան Սիրիայում, եթե արտակարգ իրավիճակների արձագանքը լիներ ավելի արագ և ավելի լավ կազմակերպված»: Կազմակերպված փրկարարական աշխատանքների բացակայության պատճառով մարդիկ ստիպված են եղել մերկ ձեռքերով փորել փլատակները՝ փրկելու իրենց ընտանիքի անդամներին:

Թուրք զինվորները կամ ներկա չեն եղել փրկարարական աշխատանքներին, կամ նրանք շատ ուշ են ժամանել՝ սպասելով Էրդողանի քաղաքացիական պաշտոնյաների հրամաններին: Հետաքրքիրն այն է, որ Էրդողանը «հայտնի է դարձել ավելի քան երկու տասնամյակ առաջ, մասնավորապես 1999 թվականի հզոր երկրաշարժի արձագանքի վերաբերյալ իր քննադատության պատճառով», հաղորդում է «Ռոյթերսը»: Փոխարենը, «նա դատարկեց պետական ինստիտուտները, հավատարիմներին նշանակեց առանցքային պաշտոններում, ջնջեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մեծ մասը և հարստացրեց իր ընկերներին՝ իր շուրջը հավատարիմների փոքր շրջանակ ստեղծելու համար», ըստ Foreignpolicy.com-ի: Հիմնական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունից ավելի վնասակար է եղել «համակարգման բացակայությունը, պլանավորման բացակայությունը և անկարողությունը»:

Աղետն ավելի խորացնելով, «2019 թ. Թուրքիայի նախագահ Էրդողանը գովաբանեց իր կուսակցության անցկացրած օրենսդրությունը, որը թույլ էր տալիս ներել գույքի սեփականատերերի շինարարական իրավախախտումները՝ առանց նրանց շենքերը համապատասխանեցնելու նորմերին», գրում է «Նյու Յորք թայմսը»: Միայն երկրաշարժի գոտում նման համաներում է տրվել մինչև 75 հազար շենքերի համար։ Հեգնականորեն, երկրաշարժից ընդամենը մի քանի օր առաջ կառավարությունը պատրաստվում էր հերթական համաներումը հայտարարել շինարարության իրավախախտողների համար։ Այժմ թուրքական կառավարությունը ձերբակալում է շինարարական կապալառուներին, որոնք առնչություն են ունեցել փլուզված շենքերի հետ: Բայց իսկական մեղավորները պետական պաշտոնյաներն են, որոնք հավանություն են տվել այս ցածրորակ շենքերի կառուցմանը։ Այս շենքերի սեփականատերերից շատերը սերտ կապեր ունեն նախագահ Էրդողանի կամ նրա իշխող կուսակցության հետ։

Փլատակների տակ թաղված քաղաքացիներին փրկելու համար հրատապ միջոցներ ձեռնարկելու փոխարեն Էրդողանը հակահարված է տալիս իր քննադատներին: Այդպիսի քննադատներից մեկը՝ «Թուրքիայում երկարամյա փորձ ունեցող ֆրանսիացի լրագրող Գիյոմ Պերիեն, ձերբակալվեց Ստամբուլի օդանավակայանում և արտաքսվեց Ֆրանսիա՝  վերադառնալու հինգ տարվա արգելքով», հաղորդում է Մերձավոր Արևելքի ինստիտուտը։ Ավելին, երկրաշարժի խառը օրերին կառավարությունը ժամանակավորապես փակեց սոցիալական մեդիան՝ թուրքական կառավարության անկարողության քննադատությունը արգելափակելու համար:

Jerusalem Post-ը փետրվարի 20-ին հրապարակել է մի հոդված՝ «Երկրաշարժից հետո Թուրքիայի Էրդողանը քավության նոխազների որս է անում» վերնագրով։ Հոդվածում ասվում էր, որ «Էրդողանի թղթե տունը փլուզվել է երկրաշարժից: Արդեն շտապում են քավության նոխազներ գտնել, ինչպես նաև կողոպտիչներ ձերբակալել... Գալիք ընտրություններին ընդառաջ, Էրդողանին նույնքան դժվար կլինի բացատրել սոցցանցերում շրջանառվող մի տեսանյութ, որտեղ նա պարծենում է, որ 2019-ին հաստատել է Քահրամանմարաշի երկրաշարժի կենտրոնում գտնվող շենքերի շինարարական համաներումը: Սա նշանակում է, որ նրանք ազատվել են շինարարական և երկրաշարժի կանոնակարգերին հետևելուց: Երկրաշարժի տասը նահանգներում ընդգրկված էր գրեթե 295 հազար շենք»։

Աղետալի երկրաշարժի անսպասելի կողմնակի ազդեցություններից մեկն այն է, որ Թուրքիան մի քանի տարի զբաղված կլինի ավելի քան հարյուր հազար փլուզված շենքերի վերակառուցմամբ։ Թուրքիայի ուշադրությունը կշեղվի Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի, Հունաստանի, Հայաստանի և Լիբիայի վրա հարձակումներից։ Այս երկրները մի որոշ ժամանակ հանգիստ շունչ կքաշեն...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 11:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 11:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}