Քաղաքական 21:01 23/02/2023 Հայաստան

Կչախի՞ Փաշինյանի «խաղաղության բարաթը» Սևրի պայմանագրին

Ինչ Փաշինյանը եկել է իշխանության, Հայաստանն ու Արցախը կորուստներ է, որ ունենում են։ Թե ով ինչ է լցրել Փաշինյանիի անհատակ գրպանը, որտեղից նա հայության համար միայն պարտություններ, կորուստներ ու զրկանքներ է հանում ու հանում՝ արդեն մեկ է։ Որովհետև նա ձեռքը տանում է ու տանում այդ գրպանը, շարունակում է հանել ու հանել էլ ՀՀ սահմանների կորուստ, էլ Ամուլսարի թունավոր հանքարդյունաբերության թույլտվություն, էլ Թուրքիա-Ադրբեջան ճանապարհների բացում, էլ նրանց այլ ցանկությունների ու պահանջների կատարում...

Հիմա հայության վզին է փաթաթելու իր, Էրդողանի ու Ալիևի պատկերացրած խաղաղությունը, որ փորձված գրպանահատի ճարպկությամբ հանում է...  մեր կյանքից։

Խաղաղություն՝ Հայրենիքի կորստի, որդիների կորստի, առողջության կորստի, իրավունքների կորստի, հանգստի կորստի, նպատակների ու հույսի կորստի հաշվի՞ն։

Դա ինչ խաղաղություն է։ Ինչ է բերելու այդ...  հայտնի չէ ինչ բանը, որ փոխարինի այս բոլոր ու դեռ շարունակվող կորուստներին։

Թուրքիան երազում է իր երբեմնի հզորությունը՝ նա իր ամբողջ գոյության ընթացքում պատերազմել, գրավել ու տիրացել է այլ երկրների, այլ գոյ չունի, չի պատկերացնում, չի էլ նպատակադրվում։

Այսինքն՝ Թուրքիայի նպատակ ասեմ, թե երազանք՝ մեկ է, նրա քայլերը, գործողությունները իր ունեցած սովորությանն ու երբեմնի հաջողությանը հասնելու քայլեր են՝ լինի հայերի, թե ում ցեղասպանությամբ, իր համար մեկ է։

Ադրբեջանը ապօրինի ծնունդի ու մանկատուն հանձնվածի պես երազում է ի վերջո ազատվել իր բաստարդությունից, իրեն ու ուրիշներին համոզել, իբր ծնվել է այնտեղ, որտեղ գտնվում է, Թուրքիայի փոքր ու հարազատ եղբայրն է ի ծնե, մոռանալով, որ Թուրքիան բոլորովին էլ չի հրաժարվում իր ասպատակությունների, երկրները գրավելու պատմությունից՝ որպես իր հզորության նշան, ու ուրեմն, հեռվից գալով,  չունի տարածաշրջանում «ծնված», «հազարամյակների» Ադրբեջանի հարազատ եղբայրը լինելու պատիվը... Զավեշտ է՝ մեկը հպարտանում է իր եկած լինելով, մյուսն ուզում է հպարտանալ, թե այստեղ էլ եղել է։

Ինչևէ՝ այս ամենը չի խանգարում, որ Թուրքիան ու Ադրբեջանը իրար արյունակից զգան, քանի որ նույն արյունն են խմում՝ հայերիս արյունը։ Ու հազարազատ մնալու համար պիտի շարունակեն խմել, սպանել, գրավել, տիրել։

Խաղաղությունը այս երկու երկրների համար իրենց նպատակներին հասնելն է, խաղաղությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար իրենց էությանը նվիրված ապրելն է։

Եկեք էլի հետ նայենք.

1920 թվականին, երբ օսմանյան Թուրքիան, որպես պարտված կողմ ստորագրեց Սևրի պայմանագիրը և դադարեց լինել գերտերություն, նրա հակառակ կողմում, այսինքն՝ հաղթած երկրների շարքում էր Հայաստանը։

Սևրի պայմանագրի 88-93րդ հոդվածներով Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապինզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներից 90.000 կմ2՝ ելքով դեպի Սև ծով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքը ընդհանուր հաշվարկով կազմում էր 160.000 կմ2։

Այն, որ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա՝ «շնորհիվ» Թուրքիա-Ռուսաստան դաշնակցության,  չէր և չէ նշանակում, որ այն դարձել է անուժ՝ Սևրի պայմանագիրը ընդամենը սառեցվել է։

Կու՞լ կտա սա Թուրքիան։ Կարծում եմ՝ ոչ։ Թուրքիան չի ուզում հիշել ու ընդունել իր պարտությունները։ Անընդհատ փոփոխվող շահերի այս աշխարհում Թուրքիան ունի մեկ մշտական դաշնակից՝ ինքն իրեն (դե՝ ու Ադրբեջանը, որպես ևս մեկ, հետագա վիլայեթ)։ Ու ցանկացած թղթի, ցանկացած բարաթի ստորագրում, որին կգնա Թուրքիան, կամ նրա ներկայացուցիչ Ադրբեջանը, հստակ պիտի ծառայի մեկ նպատակի՝ իր նոր գերտերական խաղաղ ու ոչ ոքի կողմից չխաթարվող կյանքին, որտեղ ոչ ոք չպետք է թելադրի, թե ինչ անի ինքը։

Եթե սխալվում եմ՝   Փաշինյանի առաջարկած խաղաղության պայմանագրում, որտեղ Հայաստանի սահմանների կետը կա (չէ, դուք մտածեք միայն՝ որդուդ, պապիդ սպանողը գալիս ու որոշում է, թե քո տան մեջ քո սահմանը որքանն է..), թող առաջ բերված լինի Հայաստանի՝ Սևրի պայմանագրում նշված սահմանները ու ես հազար անգամ ներողություն կաղաչեմ։

Անահիտ Ոսկանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Զիդանը կարող է կրկին գլխավորել «Ռեալը», բայց մի շարք պայմաններով
Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը հնարավոր է երրորդ անգամ կգլխավորի Մադրիդի «Ռեալը»: Վեստի.ռու-ն գրում է, որ դրա համար ակումբի...
Աղբյուր` Panorama.am
17:54
Իսրայելում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բռնությունների վտանգ կա
Իսրայելում աջակողմյան մի քանի ուժեր հայտարարել են այսօր երեկոյան կոնտր բողոքի ակցիաներ անցկացնելու մտադրության մասին։ Այս մասին գրում է The...
Աղբյուր` Panorama.am
17:47
Չեսարի դարպասը. Հայաստանում քիչ են պահպանվել նմանօրինակ իշխանական տները
XIII-XIV դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն գործերից մեկը
Աղբյուր` Panorama.am
17:40
Խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞ւ եք գլխադասային հանձնաժողովի նիստից ուշանում՝ Վաղարշակ Հակոբյանը՝ էկոնոմիկայի փոխնախարարին
«Արդեն 10 րոպե է ինչ էկոնոմիկայի փոխնախարարն ուշանում է հանձնաժողովի նիստից, մի քանի րոպե էլ սպասենք»,-հայտարարեց Տարածաշրջանային և...
Աղբյուր` Panorama.am
17:29
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում
Ոստիկանության Արաբկիրի բաժնում մարտի 25-ին, ժամը 23.46-ին, ստացվել է ահազանգ: Անհայտ քաղաքացին զանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման...
Աղբյուր` Panorama.am
17:20
1 մլրդ 21 միլիոն դրամ, Վահագնի թաղամասում գտնվող 2 անշարժ գույք
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ
Աղբյուր` Panorama.am
17:12
Թուրքական մամուլն անդրադարձել է ստադիոնի «Նեմեսիս» պաստառին ու ASALA-ին
ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի 1-ին տուրի շրջանակներում Երևանում մարտի 25-ին տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ընթացքում հայ...
Աղբյուր` Panorama.am
17:04
Անհայտ կորած զինծառայողների հարազատները պահանջները գրավոր ներկայացրել են գլխավոր դատախազին. «Հետք»
Այսօր անհայտ կորած զինծառայողներ հարազատները գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: «Հետք»-ի հաղորդմամբ, իրենց...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ես սիրում եմ Հայաստանը և շատ հպարտ եմ, որ հայ եմ. Հրանտ-Լեոն Ռանոս
«Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշումը բավականին հեշտ կայացրեցի։ Ես սիրում եմ  այս երկիրը և շատ հպարտ եմ, որ հայ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սակուրաները մահվան խորհրդանիշ են, ասում են՝ ամեն 10 հազար սպանվածի համար մի հատ ծառ ենք դնելու.Նաիրա Մելիքյան
«Վստահորեն ասեմ, որ Սիսիանում գործել է հնարավոր բոլոր կեղծման մեթոդները, և երկրորդ գործոնն էլ այն է, որ կոտրված, հիասթափված հատվածն...
Աղբյուր` Panorama.am
16:45
Տիրանայում ընդունվել է Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարություն
Օրերս Տիրանայում անցկացվող ԵԺԿ Ուսանողական կազմակերպության խորհրդի հավաքի վերջում ՀՀԿ-ական երիտասարդների առաջարկով ընդունվել է  Լաչինի...
Աղբյուր` Panorama.am
16:37
ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ
ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ...
Աղբյուր` Panorama.am
16:30
Գեղասահորդ Ռոման Կոստոմարովի վիճակը բարելավվում է. Ավերբուխ
Օլիմպիական չեմպիոն, ռուս գեղասահորդ Ռոման Կոստոմարովի վիճակը բարելավվում է: Այս մասին հայտնել է գեղասահորդ, պարուսույց Իլյա Ավերբուխը, փոխանցում...
Աղբյուր` Panorama.am
16:17
Գերմանիայում համազգային գործադուլներ են
Գերմանիայում համազգային գործադուլներ են, ամենամեծը վերջին տասնյամյակների ընթացքում։ Դրանք պատճառ են դարձել մեծ նավահանգիստների,...
Աղբյուր` Panorama.am
16:06
ԿԳՄՍՆ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանից ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին պաշտոնական գրություն չի ստացել
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթող բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը օրեր առաջ գրառում է արել՝ հայտնելով, որ...
Աղբյուր` Panorama.am
15:34
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.9%-ով
ՀՀ  վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023 թվականի փետրվարի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական...
Աղբյուր` Panorama.am
15:22
Կիրիլ Շամալովի նախկին կնոջ նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ռուս միլիոնատեր Կիրիլ Շամալովի նախկին կնոջ՝ Ժաննայի նկատմամաբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իսկ ումից է էներգիա խլում Հայաստանը
Հարավային Կովկասում ու հատկապես Հայաստանի ու Արցախի շուրջ զարգացող իրադարձությունների համատեքստում այս պահին...՝ panorama.am-ը զրուցում է...
Աղբյուր` Panorama.am
15:15
ԵՄ-ն խոստացել է պատասխանել, եթե հաստատվի, որ Բելառուսը ՌԴ միջուկային զենք է տեղակայում իր տարածքում
Եվրամիությունը խոստանում է պատասխանել, եթե Բելառուսի իշխանությունները հաստատեն Ռուսաստանի կողմից իր տարածքում տակտիկական միջուկային զենքի...
Աղբյուր` Panorama.am
15:05
Մեկ տարում Վրաստանում 29 անչափահաս են բռնաբարել
Վրաստանում անցած տարի բռնաբարության զոհ է դարձել 29 անչափահաս։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են. «Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:46
Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
Այսօր ամբողջ աշխարհում տոնում են Թատրոնի միջազգային օրը: Երկուհազարամյա պատմություն ունեցող հայկական թատրոնը տարբեր շրջաններում, մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ձյուն, անձրև, մառախուղ, ջերմաստիճանի նվազում. եղանակն առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում մարտի 27-ի ցերեկը և 30-31-ն, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
14:22
ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը
ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը: Կոմիտեից հայտնում են՝ ընկերության կողմից հայտարարագրված 4520 կգ համաքաշով...
Աղբյուր` Panorama.am
13:53
Նեթանյահուն կդադարեցնի անկարգություններ հրահրած դատական բարեփոխումները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կոալիցիոն գործընկերներին ասել է դատաիրավական բարեփոխումների կասեցման մասին, գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:43
Քաղաքապետարանը Թամանյանի պատվին այլ ծառ չգտավ, քան ճապոնական սակուրան
«Պարոն Բեգոյան, կոնիչիուա, պարո՛ն Բեգոյան»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Կանաչապատում և...
Աղբյուր` Panorama.am
13:27
Տիգրան Աբրահամյան. Արցախում յուրաքանչյուր միջադեպ նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանն այսօր ևս փորձել է դիրքային բարելավումների...
Աղբյուր` Panorama.am
13:14
Արմեն Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց
Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (նախագահող դատավոր՝ Մ.Մարտիրոսյան) այսօր պետք է  շարունակվեր Արմեն Գրիգորյանի...
Աղբյուր` Panorama.am
13:06
Թուրքիայում ոստիկանները երեխայի են խոշտանգել՝ ծեծել են ու նետել ճահիճը
Մարտի 21-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Լիջե շրջանում ոստիկանները բռնության են ենթարկել մի երեխայի: Էրմենիհաբերի փոխանցմամբ, Դիարբեքիրի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը եզրափակել է «հրաշալի յոթնյակը»
Մայիսին Դոհայում տեղի կունենա աշխարհի ձյուդոյի առաջնությունը: Դրան կմասնակցեն քաշային կարգերից յուրաքանչյուրի առաջին հարյուրակում տեղ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}