Մշակույթ 14:08 23/02/2023 Հայաստան

Արցախի մշակութային հարստությունը՝ առցանց ցուցահանդեսում

Ամերիկայի Հայկական թանգարանը և Հայաստանի պատմության թանգարանը, հավատարիմ մնալով հայոց ազգային մշակույթի մեծարժեք ժառանգությունը հավաքագրելու, պահպանելու, ուսումնասիրելու և տարածելու առաքելությանը, իրենց ուշադրության կիզակետում են պահում Արցախի հազարամյա պատմամշակութային հարստության ներկայացումն աշխարհին։

Երկու թանգարանների համատեղ առցանց ցուցադրության՝ «Արցախի գանձերի»  նպատակն է Արցախի` հազարամյակներից սերվող հնագիտական, միջնադարյան և նորագույն ժամանակաշրջանի հոգևոր և նյութական ժառանգությունը վերհանելն ու ցուցադրելը։ Առցանց ձևաչափով միավորելով հայկական թանգարանների հավաքածուները մեկ հարթակում` ներկայացնում են Արցախի մշակութային հարստությունը։

Այս համագործակցությունը կամրջել է 16 հայկական թանգարաններ, որոնք տարիների ընթացքում հավաքել են հայոց մշակույթի ու պատմության  խոսուն վկայությունները և իրենց կարևոր դերակատարումն ունեցել այդ արժեքները պահպանելու և ուսումնասիրելու գործում։

Ցուցադրության համադրողներներից Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն,  պ.գ.թ․ Նժդեհ Երանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Ամերիկայի Հայկական թանգարանի պատվիրակության հետ հանդիպմանը որոշել էին համատեղ առցանց ցուցադրություն կազմակերպել։

«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, որի  հետևանքով մենք Արցախում մշակութային  մեծ ժառանգության կորուստ ունեցանք, որոշվեց առաջին ցուցադրությունը  նվիրել հենց Արցախի մշակութային ժառանգությանը»,- նշեց  նա։

Արցախը և Ուտիքը, լինելով Մեծ Հայքի արևելյան նահանգները, իրենց կարևոր դերակատարումն են ունեցել հազարամյա բազմաշերտ հայ մշակույթի կերտման գործում։ Արցախի մշակույթի յուրօրինակ և զարգացող շարունակականությունն այստեղ ներկայացվում է հազարամյակների դիտակետից։ Ցուցադրվում են պալեոլիթյան և բրոնզեդարյան իրեր, Արցախին բնորոշ եզակի քարակոթողներ, զենքեր, խեցեղեն, զարդեր և պաշտամունքի առարկաներ, ինչպես նաև միջնադարյան վաղագույն ձեռագրեր, գորգեր, տարազներ, գոտիներ, վաղ շրջանի տպագիր գրքեր, ամսագրեր և լուսանկարներ։

Մասնակից թանգարաններն են՝ «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարան (Դետրոյթ), Ամերիկայի Հայկական թանգարան (Բոստոն), Արարատ Էսքիջյան թանգարան (Լոս Անջելես), Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան (Ստեփանակերտ), Համազգային Հայագիտական Միութիւն (Բոստոն), Հայաստանի ազգային գրադարան (Երևան), Հայաստանի պատմության թանգարան (Երևան), Հայկական Լուսանկարներու Պահպանման Արխիւային Ծրագիր (Բոստոն), ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (Երևան), Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Կիլիկիա»  թանգարան (Անթիլիաս), Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան (Երևան), Պատմաերկրագիտական թանգարան (Մարտակերտ), Վաչե և Թամար Մանուկյան Մատենադարան (էջմիածին), Վենետիկի Մխիթարյան միաբանություն (Վենետիկ), Վիեննայի Մխիթարյան միաբանություն (Վիեննա), «Տապան» թանգարան (Մոսկվա)։

«Փորձել ենք այս փոքր ցուցադրությունով հնարավորինս ներկայացնել Արցախի մշակութային ժառագությունն ու պատմությունը»,- ասաց Նժդեհ Երանյանը։

Նա ընդգծեց, որ պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում պահել ու ներկայացնել Արցախի պատմական հարուստ ժառանգությունը, այսօրվա գործընթացները։

Ն.Երանյանն ասաց, որ Արցախը մեր պատմության ու մեր մշակույթի անբաժան մասն է, պարզապես պետք է կույր լինել դա չտեսնելու համար. «Դա անընդհատ արտահայտվում է՝  սկսած նյութական մշակույթից վերջացրած ոչ նյութական, շարժական ու անշարժ ժառանգությունը։

Հարկավոր չէ հատուկ ջանք թափել, փորձել ներկայացնել նրա հայկականությունը, պարզապես պետք է ներկայացնել այն, ինչ որ կա, դա արդեն բավական է տեսնել օբյեկտիվ իրականությունը»։

2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը գրավել է Արցախում մեծ թվով հայկական բնակավայրեր, այդ թվում՝ 12 թանգարան և մասնավոր հավաքածու։ Այդ թանգարաններում պահվող հավաքածուների ճակատագիրն անհայտ է։

«44-օրյա պատերազմի հետևանքով մենք մեծ վնասներ կրեցինք, դրա դրսևորումներից մեկը մշակութային ժառանգության կորուստն է՝ նախաքրիստոնական ու քրիստոնական շրջանի շուրջ 2000 հուշարձան, թանգարաններ ու մասնավոր հավաքածուներ մոտավորապեսս 20 հազար ցուցանմուշներով։ Թանգարաններ, որոնք իսկապես համաշխարհային մակարդակով մեծ ժառանգություն էին ներկայացնում»,- ասաց Նժդեհ Երանյանը։

Նա նշեց, որ հետևում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության ճակատագրին. «Պատերազմի ավարտից անմիջապես հետո  տևական ժամանակ ադրբեջանիցներն այդ հարցում «ակտիվ» էին, շատ էին նյութեր տարածում։ Հիմա, հասկանալով իրենց արածի ռիսկերն ու բացասական կողմը, համեմատաբար ավելի քիչ են տարածում։ Վստահ եմ, ոչ թե դեպքերն են նվազել, այլ իրենք ավելի զգույշ են վարվում։

Բայց մշակույթին վնաս հասցնելը միայն ֆիզիկապես ոչնչացնելը չէ, նաև մշակույթին վնաս են հասցնեում գործառույթի փոփոխությամբ, փոքր միջամտություններ իրականացնելով։ Օրինակ, եկեղեցու հովվատան գործառույթը փոխել են, թեև արտաքին տեսքը չեն փոփոխել, կամ  հայկական եկեղեցիներում նամազ են կարդում, որը ժառանգության նսեմացման մի դրսևորում է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:26
Բաքվում Իրանի դեսպան. Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն իրականացվելու
«Բոլորը խոստովանել են, որ Զանգեզուրի միջանցքի  նման նարատվիները չեն կարող իրագործվել»,-Pars.today-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:54
Իշխան Սաղաթելյան. Հուսով եմ` Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացով» ոգևորված ուժերն այս փաստերից շատ չեն տխրի
«2 տարի առաջ մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո արձանագրել ենք, որ օրվա իշխանությունը որևէ պարագայում պատրաստ չէ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Զաքարյան. Հանգիստ ապրել չե´ք տեսնելու, քանի դեռ Նիկոլն ու մյուս կապիտուլյանտներն են որոշում հայ ժողովրդի ճակատագիրը
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով ՌԴ զինված ուժերի անձնակազմը կավելանա մինչև 2,209,130 ​​մարդ, որոնց թվում՝ 1,320,000...
Աղբյուր` Panorama.am
20:00
Մանիլայի կենդանաբանական այգում անկել է աշխարհի ամենատխուր փիղը
Ֆիլիպինների կենդանաբանական այգում սատկել է Մալին, որին կենդանասերներն համարում էին աշխարհի «ամենատխուր» փիղը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ավստրալիայում ոստիկանները փնտրում են 10 հազար պոնչիկ գողացած կնոջը
Ավստրալիայում ոստիկանությունը փնտրում է տասը հազար Krispy Kreme բլիթով բեռնված ֆուրգոնը գողացած կնոջը։ Գրում է RBC գործակալությունը։...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ինչպե՞ս են Պաբլո Էսկոբարի գետաձիերը սպառնում Կոլումբիային
Կոլումբիային այժմ սպառնում է պատմության ամենահայտնի հանցագործներից մեկի՝ նարկոբարոն Պաբլո Էսկոբարի կենդանի ժառանգություններից մեկը՝ գետաձիերը:...
Աղբյուր` Panorama.am
19:15
Աքորիում համագյուղացու սպանության գործն ուղարկվել է դատախազին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է  Լոռու մարզի Աքորի բնակավայրի 50–ամյա բնակչի սպանության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Թիվ 8 երթուղու միկրոավտոբուսում կատարված գողությունը բացահայտել են
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում դեկտեմբերի 1-ի ժամը 14.14-ին հաղորդում տված 64-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 12.40-ից ժամը 13.05-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Ռեալ Սոսյեդադի» մարզիչ. Ես պնդում եմ, որ Զախարյանը բասկերեն սովորի
Ռուսաստանի ազգային հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ստիպված կլինի սովորել բասկերի լեզուն (էուսկարա)»:...
Աղբյուր` Panorama.am
18:36
ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին չի ընդգրկել Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի վիճակահանության մասնակիցների մեջ
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) չի ընդգրկել Ռուսաստանի հավաքականին Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի վիճակահանության...
Աղբյուր` Panorama.am
18:10
Նվեր Գաբրիելյան. Զոհվել է «Փուլուր խութ» բարձունքում հայրենի գյուղի դիրքերը պաշտպանելիս
Նվեր Հրաչյայի Գաբրիելյան (1988-2023). Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող: Ֆեյսբուքյան իր էջում արցախցի Նվեր Գաբրիելյանի մասին որոծ մանրամասներ է...
Աղբյուր` Panorama.am
18:03
Պարկեր, կապտուկներ և այտուցներ. Հոգնած աչքերի դեմ պայքարելու լավագույն միջոցները
Աչքերի շուրջ մաշկն արագ արձագանքում է վատ սովորություններին և շրջակա միջավայրի փոփոխություններին: Առաջին հերթին հայտնվում են տարիքային...
Աղբյուր` Panorama.am
17:46
Ուկրաինան հայտնել է Լեհաստանի պատճառով արտահանման աղետալի անկման մասին
Լեհական փոխադրողների կողմից սահմանի շրջափակման պատճառով ուկրաինական արտահանումը կրճատվել է 40 տոկոսով, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
17:29
Ոստիկաններն ուժով բերման ենթարկեցին «Զանգ»-ի անդամներին
Մաշտոցի պուրակից ոստիկաններն ուժոց բերման ենթարկեցին «Զանգ» նախաձեռնության տասնյակ անդամների։ Ոստիկանության ներկայացուցիչներն...
Աղբյուր` Panorama.am
17:09
«Զանգ կախիր, վրան պահիր, որոշիր». Իրազեկման երթ
«Զանգ» նախաձեռնության անդամները փոքրիկ վրանով, «Ահազանգ» գրությամբ  պաստառով այսօր էլ շրջեցին Երևանի փողոցներով՝...
Աղբյուր` Panorama.am
16:57
Երգ-էմոցիա. Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Երգչուհի Սոֆի Մխեյանը ներկայացրել է «Հեռանում եմ» երգի տեսահոլովակը։ «Երգ-Էմոցիա, որը ծնվեց մեկ շաբաթ առաջ ու...
Աղբյուր` Panorama.am
16:49
Այրում գյուղի մոտակայքում հեղուկ գազով բեռնված մեքենան ընկել է ձորը
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 2-ին, ժամը 12։21-ին ահազանգ է ստացվել, որ Այրում գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Գրիգորի Խաչատուրովը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Այսօր բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դուրս է եկել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մարգահովիտ գյուղը շարունակ ենթարկվում է տեռորի. Դուլգարյան
Դեռ հանրային լսումը չի կայացել, սակայն  արդեն Լոռու մարզի Մարգահովիտի բնակիչների շարջանում մտահոգություն կա, որ քննարկում նախաձեռնող...
Աղբյուր` Panorama.am
16:09
Սուր շնչառական վարակներով, թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքեր տեղափոխվածների թիվն աճել է
Նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված աճ
Աղբյուր` Panorama.am
15:49
Սուրեն Սուրենյանց. Հայաստանում ընդդիմության ամենամեծ խնդիրն այն է, որ «արտահերթ ընտրություններ» բառից վախենում է
«Աշխարհի ցանկացած նորմալ երկրում ընտրություններից վախենում է իշխանությունը, և հակառակը՝ ընտրության պահանջ միշտ դնում են ընդդիմադիրները։...
Աղբյուր` Panorama.am
15:12
Ռուսաստանցի ռելոկանտները բողոքել են Հայաստանում գների բարձրացումից
2022 թվականին 100 հազար ռուսաստանցի է տեղափոխվել Հայաստան։ RBK-ն հիշեցնում է  էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող  Վահան Քերոբյանի...
Աղբյուր` Panorama.am
14:56
Գարեգին Բ. Մեր ազգի դժբախտությունների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր հիշատակել է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Մայր...
Աղբյուր` Panorama.am
14:35
Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Խուդյակովի փողոցի տներից մեկի տանիքն այրվելու վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն նոյեմբերի 25-ի ժամը 23.45-ին հաղորդում էր ստացվել: ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
14:24
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Գազայում 48 օրվա ընթացքում ավելի քան 5300 երեխայի մահվան մասին
Գազայի հատվածի 48-օրյա ռմբակոծության ընթացքում ավելի քան 5300 պաղեստինցի երեխա է զոհվել։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
14:11
«Ապրելու երկիր»-ը Ալավերդիում պատրաստ է նոր ընտրությունների. Մեսրոպ Առաքելյան
«Համայնքապետին անվստահությաւն հայտնելը ենթադրում է  ավագանու կողմից համայնքի նոր ղեկավարի ընտրություն, այսինքն չեն լինի արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ուգանդացի 70-ամյա կինը երկվորյակներ լույս աշխարհ բերելուց հետո դարձել է «Աֆրիկայի ամենատարեց մայրը»
Ուգանդացի 70-ամյա կինն արտամկանային բեղմնավորմամբ երկվորյակներ է լույս աշխարհ բերել։ Բժիշկները հայտնում են, որ նորածին տղան ու աղջիկը առողջ են։...
Աղբյուր` Panorama.am
13:49
«Դիլիջան ազգային պարկ»-ում ծառեր են այրվել
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու դեկտեմբերի 2-ին, ժամը 06:00-ին նպատակով դեպքի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Լևոն Զուրաբյան. ՔՊ-ն վարում է բանակցություններ Մամիկոն Ասլանյանի հետ, որ նրան հավաքագրի
«Իշխանությւոնը չի հանդուրժում որևէ ընդդիմադիր համայնքապետի պաշտոնավորում»,-լրագրողների հետ հանդիպմանն ահազանգեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրենյանց. Հայաստանում ընդդիմությունը «արտահերթ ընտրություններ» բառից վախենում է
16:19 02/12/2023

Սուրենյանց. Հայաստանում ընդդիմությունը «արտահերթ ընտրություններ» բառից վախենում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}