Հասարակություն 16:21 28/02/2023 Արցախ

Անճարն է կերել բանջարը՝ բանջարանոց արցախյան բազմաբնակարանում

Ադրբեջանի կողմից Արցախի միջանցքի՝ հնարած պատճառաբանությամբ արգելափակումը  Հանրապետությանը 70 օրից ավելի է թշնամու կողմից տոտալ շրջափակման մեջ է դրել։ 70 օր արցախցիները փորձում են հաղթահարել տարբեր դժվարություններ՝ սկսած սննդի հետ կապված խնդիրներ, էլեկտրաէնեգիայի, գազամատակարարման անջատումներ։ Այս դժվարություններն ավելի ակնառու են հիմնականում այն ընտանիքներում, որտեղ կան փոքրահասակ երեխաներ։

Շրջափակումը փոխել է մարդկանց կենսակերպը, մարդկանց մղում է քարից հաց քամելու մտքերին, որոնց իրականացումը մինչև դեկտեմբերի 12-ը գուցե թվար ծիծաղելի կամ անիրագործելի։

Ստեփանակերտից երեք երեխաների մայր Վիկտորյան Panorama.am-ի հետ զրույցում պատմում է, որ «մի քիչ դժվար ժամանակաշրջան է» այժմ, այնուհետև բացատրում է, թե ինչու է ասում «մի քիչ դժվար», որովհետև ամեն ինչ համակերպվելու վրա է։

«Գազամատակարարման անջատումից հետո փակվեցին դպրոցներն ու մանկապարտեզները։ 3 բալիկների հետ մնացի տանը, որոնցից մեկը նորածին է։ Ամուսինս աշխատում է։

Սկզբից, իրոք, դժվար էր, որովհետև փոքրիկը մի քիչ ավելի շատ է խնամք պահանջում։ Անընդհատ նրան պիտի ուշադրություն դարձնես։ Այնպես չէ, որ անփորձ եմ կամ չեմ կարողանում կողմնորոշվել ինքս։ Այդքանը հասկանալով՝ պետք է երեքին էլ  կարողանայի ուշադրություն դարձնեի։
Փառք Աստծո, կարողացել եմ հաղթահարել այդ փուլը, չեմ էլ հիշում, թե ինչպես եմ արել, որ ինձ համար սովորական է դարձել։

Գազամատակարարման վերականգնմամբ պայմանավորված՝  Արտյոմն ընդամենը մեկ շաբաթ հաճախեց դպրոց, մինչև նորից անջատեցին։ Իսկ Արփին Նոր տարուց հետո այդպես էլ մանկապարտեզ չգնաց։

Իհարկե, երեխաներն անընդհատ բողոքում էին, թե ինչո՞ւ են այդքան շատ տանը մնում,  ինչո՞ւ չեն գնում մանկապարտեզ  կամ դպրոց։

Ես էլ փորձում եմ նրանց ոչ թե կտրել իրականությունից, ոչ թե չպատմել, թե ինչ է կատարվում, այլ ուղղակի չեմ բողոքում երեխաների մոտ, աշխատում եմ լավատեսորեն տրամադրվել և նրանց էլ այդպես տրամադրել, որ իրենք էլ այդ ամենի միջով չանցնեն, ինչպես ասում են՝ մանկությունը ամենալավ տարիքն է մարդու համար և պետք է լավ վայելես»,- ասում է Վիկտորյան։

Նա համոզված է, որ թշնամին փորձում է խաթարել իրենց երեխաների անհոգ մանկությունը, գուցե ինչ-որ տեղ հասել է դրան, բայց նաև համոզված է՝ իրենք  պետք է այնքան ուժեղ լինեն, որ իրենց բալիկները չանցնեն այդ ամենի միջով, թեկուզ հաղթահարեն դա հավուր պատշաճի։

«Շրջափակման սկզբնական շրջանում մենք մի քիչ պահուստավորած ապրանքներ ունեինք, ամուսինս էլ սկզբի օրերին որոշակի ապրանքներ ձեռք բերեց։ Այդ դժվար շրջանը կարողացանք հաղթահարել։ Փոքրիկի համար անհրաժեշտ պարագաներն էլ ունեի, ինքն էլ սնվում է կրծքի կաթով։

Միշտ մտածում էի՝ բա որ վերջանա, ի՞նչ ենք անելու։ Մենք մի կողմ, բա երեխաները ո՞նց են սնվելու։ Պետք է լավ տրամադրվես։ Այդ լույսը մեզ համար եղան կտրոնները, որի շնորհիվ էլ կարողացանք ուտելիք ձեռք բերել»,- ասում է նա։

Արցախցիների առօրյայի կազմակերպման մեջ էլ շրջափակումը փոփոխություններ է մտցրել։

«Բալիկները շատ պահանջկոտ, շատ հետաքրքրասեր են, ամեն ինչին ուզում են տեղյակ լինել, իրենց մասնակցությունն ունենալ։

Դրա համար առավոտից երեկո իրենցով էի լինում զբաղված ՝ գրել, ջնջել, նկարել, ծեփով ինչ-որ բան պատրաստել։ Ես չէի կարող նրանց մերժել, առանց այն էլ իրենց օրակարգից զրկված էին, իրենց սովորական կյանքով չէին ապրում, դրա համար ստիպված պետք է այնպես անեի, որ այդ ամենի պակասը չզգան։

Իհարկե, լավ է, որ մանկապարտեզները  բացվեցին, ես փոքրիկի հետ կարողանում եմ ավելի շատ ժամանակ կանցկացնել։

Ես Արցախի այս ծանր պայմաններում հանդգնել եմ ունենալ իմ 3-րդ բալիկին, ուրեմն ես պարտավոր եմ խնամել իմ բալիկներին՝ անկախ Արցախի գլխին ծանրացած փորձություններից։

Կապված էլեկտրաէներգիայի անջատումների հետ՝ սկզբից դժվար էր, որովհետև ցուրտ էր, տանը ջերմաստիճանը իջնում էր։ Արդեն որոշել էինք փայտե վառարան դնել, բայց անջատումները դարձան մեկ ժամով, այդ ընթացքում  տանը ջերմաստիճանն այդքան էլ չի իջնում։ 

Մի կողմից էլ միշտ մտածել եմ, որ պետք է դժվարությունների առաջ էլ կանգնենք, պետք է կարողանանք հաղթահարել, թող մի քիչ դժվարության էլ բախվենք, թող մի քիչ ցրտին էլ դիմակայենք, գուցե, Աստված մի արասցե, ավելի վատ պայմաններ են լինելու, որ դրանց էլ կարողանանք դիմակայել։

Ես մտածում եմ, որ ավելի շատ պետք է պայքարել, այդ հաղթահարելու ուժը երեխաներին փոխանցել, որպեսզի կարողանան շարունակել ապրել այստեղ։

Թողնել, գնալ բոլորն են կարողանում, դժվարություններից փախչելն ամենից հեշտ բանն է, բայց երբ կարողանում ես դժվարութունը հաղթահարել՝ քեզ համար պատիվ է»,- ասում է երեք երեխաների մայրը։



Նա պատմում է նաև, թե ինչպես իրենց պատշգամբում բանջարանոց սարքեցին ու արդեն իրենց ձեռքով մշակած կանաչին են օգտագործում. «Շրջափակման սկզբնական շրջանում սննդի հետ կապված շատ բաների մասին էինք մտածում։

Ամուսինս՝ Արմենը, արմատներով Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղից է, ում պապիկը լավ գյուղատնտես էր։ Արմենն էլ պապիկի նման շատ է սիրում հողը ու գյուղատնտեսությունը։
Արցախում ապրելով՝ չունենալ սեփական հողատարածք, որ գոնե դու քեզ համար մի փոքրիկ բանջարանոց ունենաս, ուղղակի անթույլատրելի է, մենք դա մի փոքր ուշ հասկացանք, որին նպաստեց նաև շրջափակումը։

Այդ ժամանակ առաջացավ միտք, որ գոնե մի փոքրիկ բանջարանոց սարքենք, մեր սիրելի կանաչիները ցանենք։ Սկզբից ամուսնուս ասածին կատակով վերաբերվեցի, ինձ չէր թվում, որ ամուսինս լուրջ է տրամադրված, մինչև մի ոչ աշխատանքային օր այս ամենը իրագործեց»։

Նա նշում է, որ հիմնականում ցանել են սոխ, ռեհան, գինձ, կոտեմ և այլ տեսականի։ Ամենից ուրախալի պահը նրանց համար այն է, որ այդ փոքրիկ կանաչիներից արդեն քաղում են և ճաշերի մեջ օգտագործում։

Վիկտորյան կես կատակ կես լուրջ ասում է՝ ով տեսնում է իրենց այդ փոքրիկ ձեռքբերումը, ասում է՝ բա ինչ դաշուշենցի, որ կանաչի չունենա (Արցախում դաշուշենցիք համարվում են շատ կանաչի ուտող)։

«Արցախում ապրելն այդքան էլ հերոսություն չէ։ Արցախում ապրելով Արցախն ես հերոսացնում, ոչ թե դու ես հերոսանում։

Յուրաքանչյուր արցախցի Արցախն է ներկայացնում։  Հեռվից հայրենիքը սիրել ես չեմ ընդունում։ Հանգամանքների բերումով մարդ կարող է հայտնվել մի ուրիշ կետում, բայց երբ վտանգի պահին քո կաշին փրկելու համար լքես հայրենիքը, դա արդեն աբսուրդ է։

Դեռ մանկուց Արցախն ինձ համար հերոսական երկիր է եղել։

Եթե թողնեմ Արցախը և գնամ, ես կհամարեմ Արցախը դավաճանած։

Իհարկե, մտածում եմ իմ երեխաների անվտանգության մասին, բայց դա նույնն է, եթե քո ծնողը հիվանդ է, թողնես, գնաս, ու հուսաս միայն Աստծո հրաշքին։

Արցախն ապրում է արցախցիներով»,- ասում է Վիկտորյան։

Արցախցիները չեն ուզում պարտվել շրջափակման կենցաղին, չեն ուզում, որ «թուրքը ուրախանա»։ Բայց դա չի նշանակում, որ այս հարցազրույցը կարդալուց հետո Հայաստանում ապրողները պիտի հանգստանան, թե՝ դե ապրում են, էլի...

Պատրաստեց՝ Տաթև Մանուկյանը 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համեգի ներկաններին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}