Հնդկաստանում Արարատ Միզոյանը հանդիպել է Սերգեյ Լավրովին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում։
«Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարին և սահմանել բանակցությունների ուղղությունը»,-գրել է Զախարովան։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ռուս նախարարը Հայաստանի արտգործնախարարին հարցրել է, թե երբ է նա թռել Հնդկաստան։ Միրզոյանը պատասխանել է, որ նախօրեին: Հետագա բանակցությունները շարունակվել են առանց մամուլի։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ պետդեպին մեղադրել է Բլինքենի և Լավրովի զրույցի բովանդակության մասին ստելու մեջ
- Դելիում G20-ի լիագումար հանդիպման ժամանակ Լավրովն ու Բլինքենը միմյանց հետ չեն շփվել
- Աբրահամյանը՝ Լավրովի հայտարարության մասին