Դեսպանատունը ներկայացնում է  Լու Բոնոյի երևանյան այցի օրակարգը
Քաղաքական
11:12 07/03/2023
Հայաստան

Դեսպանատունը ներկայացնում է Լու Բոնոյի երևանյան այցի օրակարգը

Հայաստանում  ԱՄՆ դեսպանությունը Երևանում կընդունի Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։

Դեսպանատնից մանրամասնում են, որ մարտի 7-ին Լու Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը՝  միտված համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանը։

Որպես Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու՝ պ-ն Բոնոն աշխատում է տարածաշրջանային առաջնորդների հետ՝ զբաղվելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղման և Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի հարցերով։ Պ-ն Բոնոն ունի երկկողմ և բազմակողմ ձևաչափով աշխատանքի մեծ փորձառություն։

Նա  նախկինում եղել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ՄԱԿ-ի կառույցների գծով ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատարը Վիեննայում և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Վատիկանում։ Նա նաև ղեկավարել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակը Ազգային անվտանգության խորհրդում, եղել է պետքարտուղարի առաջին տեղակալի և տնտեսության ու բիզնեսի հարցերով պետքարտուղարի տեղակալի խորհրդականը։

Նա Ցամաքային ուժերի պահեստազորի պաշտոնաթող անդամ է, դասավանդել է Վեսթ Փոյթնում ու Ցամաքային ուժերի պատերազմի քոլեջում։

Placeholder