Հասարակություն 17:00 07/03/2023 Հայաստան

Ամուլսարը կշարունակի սար մնալ, եթե լինի ինքնաբուխ պայքար. Ջերմուկի բնակիչ

Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը, ով մշտապես ակտիվ պայքար է մղել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման դեմ, համոզված է՝ ժողովրդի հավաքական կամքի ու միասնության դեմ կայացված ցանկացած որոշում դատապարտված է ձախողման։ Հենց դրա շնորհիվ է մինչ այս պահը սարը կանգուն։ Նա նաև համոզված է՝ Ամուլսարը կշարունակի սար մնալ, եթե կրկին լինի հարակից համայնքների բնակչության մեծամասնության ինքնաբուխ պայքար։

Panorama.am-ի հետ զրույցում Շիրակ Բունիաթյանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր նախկինում հստակ դիրքորոշում են ունեցել, որ սարը պետք է սար մնա, հիմա էլ նրանց դիրքորոշումը նույնն է, հակառակ կարծիք ունեցող մարդկանց չի հանդիպել իր շրջապատում։

«Պայքարը պետք է ինքնաբուխ լինի։ Ամսուլսարի համար պայքարը նոր չէ։ Նրանք, ովքեր իսկապես գիտակցել են, ունեն հստակ դիրքորոշում՝ որն է Ամուլսարի խնդիրը, անհրաժեշտության դեպքում ինքնաբուխ որոշում կկայացնեն. եթե կուզեն Ջերմուկը շարունակի մնալ որպես առողջարանային գոտի, դուրս կգան ու կպայքարեն դրա համար, եթե չէ, ուրեմն կլինի այն, ինչ կլինի»,- ասաց Ջերմուկի բնակիչը։

Նա նշեց, որ բոլոր հարթակներում էլ պետք է աշխատել. «Մենք այս պայքարում միշտ եղել ենք որպես բնակիչ, ովքեր դուրս են եկել պայքարելու իրենց իրավունքների, կեցության իրավունքի, տնտեսական իրավունքի, առողջարանային գոտու համար։ Բնապահպաններն էլ  իրենք պետք է որոշեն, թե որ հարթակներում ինչ ձևով պայքարն ավելի լսելի դարձնել»։

Միաժամանակ Շ.Բունիաթյանը կարծիք հայտնեց, որ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և մի քանի այլ գործոնների համադրումը ստիպում է ՀՀ կառավարության՝ Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքած եռակողմ փոխըմբռնման հուշագիրը, Ամուլսարի շահագործման հետ կապված ներկա գործընթացները դիտարկել ուղղակի հերթական, չի պատկերացնում, որ նման իրավիճակում Ամուլսարը կարող է շահագործվել։

Բայց և այնպես, նա ընդգծեց. «Եթե մի քանի հոգով ուզեն, երազեն ու պայքարեն ընդդեմ հանքի շահագործման, ոչ մի բան էլ չի ստացվի, իսկ եթե ժողովուրդն ինքնաբուխ դուրս գա պայքարի, Ամուլսարը կշարունակի սար մնալ, մնացածը ժամանակը ցույց կտա»։

Հիշեցնենք, որ 2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքել է  եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:24
Գլխավոր դատախազն այցելել է ՊՆ 2-րդ բանակային կորպուս
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 9-ին ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:13
Աշտարակ-Փարպի ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ն ու «VAZ-21011»-ը․ կան տուժածներ
Հունիսի 10-ին, ժամը 12։01-ին քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Փարպի գյուղ գնացող...
Աղբյուր` Panorama.am
14:02
Զելենսկու նախկին խորհրդականը որոշել է իր հայրենակիցներին հույս տալ ադրբեջանցիների դժվար ձեռք բերած հաղթանակով
Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկու նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն իր հիասթափված հայրենակիցներին թվիթերում չհուսալքվելու կոչ է արել՝ ...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ո՞րն է եղել Անկարայի հրթիռների գործարանում պայթյունի պատճառը
Անկարայի նահանգապետ Վասիպ Շահինը հայտարարել է, որ հրթիռների գործարանում պայթյունի պատճառ կարող է լինել պայթուցիկների արտադրության ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
13:30
Արմավիրի երեք համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է արցախցիներին հրատապ օգնության տրամադրման վերաբերյալ բանաձև
Հունիսի 5-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին հրատապ...
Աղբյուր` Panorama.am
12:50
15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու պատճառով դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն
Հունիսի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին ստացվել է հաղորդում, որ ծակած, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Գիշեր, որին այդքան սպասել ենք»
Այսօր  Ստամբուլի՝ Աթաթուրքի անվան մարզադաշտում կկայանա Չեմպիոների լիգայի եզրափակիչ խաղը, որտեղ միմյանց հետ կմրցեն իտալական ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Կանանց աջակցման կենտրոն. Ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի կողմից բարձրացրած խնդիրները
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ-ն արածել է հայտարարություն Լիանա Մարգարյանի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
12:14
Գևորգ Դանիելյան. Վերջ տվեք երեխայական խաղիկներին
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է. «Վերջ տվեք երեխայական խաղիկներին, հիմա էլ, թե՝...
Աղբյուր` Panorama.am
12:02
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է խեղաթյուրել իրականությունը
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հունիսի  10- ին  պարբերաբար կրակ են բացել ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Փաստաբանը Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկել է գլխավոր դատախազին
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Կարեն Անդրեասյանի վերաբերյալ մամուլի հրապարակումն ուղարկել է գլխավոր դատախազին, քանի որ , նրա գնահատմամաբ,...
Աղբյուր` Panorama.am
11:45
Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է 301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրը, որը հայոց մեծ դարձի սկիզբ է...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ապրիլյան պատերազմի անմահ հերոս Սասուն Մկրտչյանն այսօր կդառնար 34 տարեկան
Այսօր ապրիլյան պատերազում հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած հայորդիներից մեկի՝ Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 34...
Աղբյուր` Panorama.am
11:22
ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակցի սպանության մեջ մեղադրվող, ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովի...
Աղբյուր` Panorama.am
11:10
ԻԻՀ ՆԳ նախարարն այցելել է Իրան-Ադրբեջան սահման
ԻԻՀ նախագահի նահանգային երկօրյա այցի շրջանակում, նրան ուղեկցող պատվիրակության անդամներից ՆԳ նախարար Ահմադ Վահիդին այցելել է Իրան-Ադրբեջան...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ամազոնի անտառներում մոլորված երեխաներին 40 օր անց գտել են
Ամազոնի անտառներում անհետ կորած չորս երեխաներին ողջ են գտել։  Նրանք փրկվել են, ինչպես ջունգլիների երեխաները։ CNN-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:49
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383.31 դրամ` հունիսի 8-ի համեմատ արժևորվելով 0․13 դրամով։...
Աղբյուր` Panorama.am
10:36
Տոկիոյի օդանավակայանում իրար են բախվել երկու ինքնաթիռ
Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում թռիչքուղու վրա իրար են բախվել երկու ուղևորատար ինքնաթիռ: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
10:24
Արտադրական դժբախտ պատահարների մեծ եղել է հանքագործական աշխատանքների ժամանակ
ՀՀ կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
10:11
Թրամփին կրկին մեղադրանք է առաջադրվել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դաշնային խորհուրդը մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ Սպիտակ տնից հեռանալուց հետո պետական գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Բաբկեն Հարությունյան. Ի դեպ` ինքնահրաժարման ախտով են տառապում ընդդիմադիր մի ստվար զանգված
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը գրում է. «GALLUP-ի վերջերս արած հարցման համաձայն` բնակչության 37...
Աղբյուր` Panorama.am
09:53
Իրավապաշտպան. Ուզում եմ, որ իրենց մաշկին վրա զգան «բարեփոխված» համակարգի ողջ «պերճանքն ու թշվառությունը»
Հելսինկյան Ասոցիացիայի  փաստաբան Նինա Կարապետյանցը գրում է. «Երբ խափանման միջոցի ընտրությունը/կիրառումը օգտագործվում ա որպես...
Աղբյուր` Panorama.am
09:46
Սուրենյանց. Մեր անզորության մեղքը եկեք չբարդենք մի անզոր կնոջ վրա
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Սա բոլորիս պարտությունն...
Աղբյուր` Panorama.am
09:38
Ալեն Սիմոնյանի կնոջ ծնունդը՝ օդանավակայանում
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանյանի կինը, որ ամուսնու գլխավորած պատվիրակության հետ մեկնել էր Լոնդոն, ծնունդը նշել է Վիեննայի...
Աղբյուր` Panorama.am
09:36
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Կալիֆոռնիան ներկայացնող դեմոկրատ սենատոր Ալեքս Փադիլլան և Ֆլորիդայից նրա հանրապետական գործընկեր Մարկո Ռուբիոն ԱՄՆ Սենատ են ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Ժողովուրդ». Կարևոր կառույցը ղեկավար չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն չորս ավտոմեքենա է վերանորոգել։ Այդ նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Իշխանություններն ուզում են, որ քարոզարշավն ամռան ճռճռան տապին ընկնի
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած շաբաթներ առաջ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ Երևանի ավագանու...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». Իշխանությունները ցանկանում են այնպես անել, որ հարցը նույնիսկ ԱԺ չհասնի
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին «ՀայաՔվե» նախաձեռնությունը քարոզարշավի շրջանակներում մեծ թվով աջակիցների և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշոտ Փաշինյանը գոհ է դատարանի որոշումից
16:26 09/06/2023

Աշոտ Փաշինյանը գոհ է դատարանի որոշումից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}