Եթե Նիկոլն այդքան հայամետ բանակցբւթյուններ էր վարում, բա ինչու՞ նույն Տեր-Պետրոսյանը չսատարեց նրան․ Շարմազանով
Քաղաքական
18:44 08/03/2023
Հայաստան

Եթե Նիկոլն այդքան հայամետ բանակցբւթյուններ էր վարում, բա ինչու՞ նույն Տեր-Պետրոսյանը չսատարեց նրան․ Շարմազանով

Անհնար է սատարել մեկին, ով բանակցային բովանդակությունն իմանում է Ալիևից՝անվանելով նրան կառուցողական։ Այս մասին  գրել է Էդուարդ Շարմազանովը։

«Ասում են, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցություններ վարելու ընթացքում, ինչու՞ Սերժ Սարգսյանը չկանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին։

Դրանով իրենց արեւին փորձում են թակարդը գցել Սերժ Սարգսյանի թիմին։

Էդ հարց տվողներին մի հարց էլ ես տամ։

Եթե Նիկոլն այդքան հայամետ բանակցբւթյուններ էր վարում, բա ինչու՞ նույն Տեր-Պետրոսյանը չսատարեց նրան, ավելին նրան անվանեց «ազգակործան պատուհաս»։

Սերժ Սարգսյանի թիմը չի կարող սատարել Արցախն ու Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը թուրքերի առջեւ «մատաղ անող» կապիտուլյանտներին ու ազգակործան պատուհասներին»։

Placeholder
Եթե Նիկոլն այդքան հայամետ բանակցբւթյուններ էր վարում, բա ինչու՞ նույն Տեր-Պետրոսյանը չսատարեց նրան․ Շարմազանով