Առողջություն 12:52 10/03/2023 Հայաստան

Կարմրուկն իր վարակելիությամբ ամենաառաջին ինֆեկցիոն հիվանդությունն է. մասնագետ

«Կարմրուկը Հայաստան է եկել արտերկրից՝ չպատվաստված քաղաքացիների հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Այսօրվա դրությամբ, ըստ նրա, Հայաստանում կարմրուկի կլաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Վարկվածներից 36-ը երեխա են, 16-ը՝ մեծահասակ։ Երեխաները մինչև 8 տարեկան են, մեծահասակները՝ մինչև 64։

«Դեպքեր ունենք գերազանցապես Երևանում, նաև մարզերում էլ են գրանցվել, որոնք կապված են նույն օջախի հետ»,- ընդգծեց  Գայանե Սահակայն՝ը հավելելով, որ 46 դեպքից 15-ն է հոսպիտալացված, 17-ը չի հոսպիտալացվել, քանի որ կլինիկական ցուցում չկա և նրանք գտնվում են ամբուլատոր պոլիկլինակական հաստատությունների անմիջական բժշկական հսկողության ներքո»,- հայտնեց Գայանե Սահակյանը՝ հավելեով, որ այս ընթցքում աողջացումով հիվանդանոցներից դուրս է գրվել 17 հիվանդ։

Նրա խոսքով՝ 2022 թվականից ամբողջ աշխարհում կարմրուկի դեպքերը սկսել են աճել։ Հայաստանում, ըստ Գայանե Սահակյանի, մարտի 4-ից հաստատված կարմրուկի դեպքեր ունենք, որոնք բերովի են։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում 2007 թվականից կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել, մեր երկիրը  համարվում է էլիմինացված՝ վիրուսների տեղական շրջանառության ընդհատման երկիր։

«Այսինքն՝ Հայսատանը համարվում է կարմրուկը հաղթահարած երկիր, իսկ եթե տեղական փոխանցում ունենայինք, ապա ամեն տարի, ամեն ամիս կարմրուկի դեպքեր կունենայինք։ Ինչ վերաբերում է բերովի դեպքերին, ապա 2007-ից հետո դրանք շատ քիչ են եղել՝ տարեկան աավելագույնը 10-15 դեպք, սակայն շատ արագ հետագա տարածումը կանխվել է։ Արդունքում՝ երկիրը պահպանել է էլեմինացված կարգավիճակը»,- նշեց նա։

Գայանե Սահակյանը մեկ անգամ ևս հիշեցրեց՝ կարմրուկն օդակաթիլային ճանապարհով փոխանցվող սուր վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում համարվում է մանկական վարակիչ հիվանդություն, բայց մեծահասակները ևս կարող են հիվանդանալ։ Սովորաբար, ըստ նրա, մեծահասակների մոտ ավելի ծանր է ընթանում։

Նրա խոսքով՝ վիրուսն արտաքին միջավայրում բավականին կայուն է։

«Վիրուսը բավականին կոնտագիոս է, այսինքն մեր իմացած բոլոր վարակիչ հիվանդություններից, իր վարակելիությամբ ամենաառաջին ինֆեկցիոն հիվանդությունն է։ Մեկ հիվանդ մարդը կարող է վարակել 18-20 մարդու։ Նույնիսկ կորոնավիրուսի համավարակի պայմաններում մենք այսպիսի թվեր չենք հրապարակել։ Սա է պատճառը, որ շատ արագ վիրուսը գտնում է այն անձանց, որոնք չպատվաստված են, իսկ եթե մարդը պատվաստված է, չի վարակվում»,- ասաց Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ գրանված դեպքերից 43-ը չպատվաստված են, 3-ը՝ մեկ դեղաչափ են պատվաստվել։

Նա նաև նշեց, որ կարմրուկը մյուս վարակիչ հիվանդություններից երկու շատ կարևոր առանձնահատկություն ունի։ Առաջինը՝ օրգանիզմից երբեք չի հեռանում կարմրուկը, մարդը եթե վարակվեց, ամբողջ կյանքում վիրուսը մնում է օրգանիզմում և բավական է, որպեսզի նպաստավոր միջավայր առաջանա, այն նորից գլուխ է բարձրացնում։ «7 տարի հետո կարող է մարդու մոտ առաջանալ շատ վատ բարդություն, որը կոչվում է ձգձգվող ենթասուր պանէնցեֆալիտ, այս դեպքում ուղեղի թաղանթն է բորբոքվում և գրեթե 100%-ով մահվան ելք է ունենում»,- ընդգծեց Գայանե Սահակյանը։

Մյուս կարևոր առանձնահատկությունն, ըստ նրա, այն է, որ կարմրուկով վարակվածների գրեթե բոլորի մոտ գրեթե 3 տարի իմուն համակարգի հիշողության կորուստ է առաջանում։

«Սա է պատճառը, որ հիվանդանալուց հետո, հատկապես ծանր տարած դեպքերը, շատ ընկալունակ են դառնում արդեն, այսպես ասած, «ոչ վտանգավոր վիրուսների և մանրէների նկատմամբ»», ինչը կարող է լուրջ բարդություններ առաջացնել», - նշեց Գայանե Սահակյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:06
Պետրակով. Մեծ խնդրանք ունեմ՝ միայն շատ մի գովեք Ռանոսին
«Անկեղծ ասաց, շատ էի ցանկանում հաղթել։ Ցավոք, չստացվեց»։
Աղբյուր` Panorama.am
21:12
Վարդան Ոսկանյան. Պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Ի՞նչ է այսօր փաստացիորեն բարբաջել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։ Այն, որ նույնիսկ...
Աղբյուր` Panorama.am
21:04
Ավինյանի վարքագիծը Հոկտանյանը կառավարման և էթիկայի տեսակետից կոռեկտ չի համարում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ զրուցել է «Փաստինֆո»-ն։
Աղբյուր` Panorama.am
20:59
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
 Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստան -Կիպրոս ընկերական խաղը։ Առաջին խաղակեսն ավարտվել է մրցակցի առավելությամբ՝ 0-1...
Աղբյուր` Panorama.am
20:39
ՌԴ ՊՆ․ ԼՂ-ում մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագիրը՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
20:16
Հայաստան-Կիպրոս հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է մրցակցի առավելությամբ
Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Կիպրոսի ընտրանու...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արտակ Զաքարյան․ Փակուղի
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանն իր էջում գրում է. «Արցախի հիմնահարցն աննկարագրելի կորուստների ու անթույլատրելի զոհերի...
Աղբյուր` Panorama.am
19:56
ԱՀ ՄՒՊ-ը Ուրուգվայում խոսել է Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականության մասին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարան և հանդիպել Սենատի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հիմունքներով տրամադրվում է մեկ գերեզմանատեղի․ Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հանգուցյալին հուղարկավորելու համար, դիմողի...
Աղբյուր` Panorama.am
19:34
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու
Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հայաստանի իշխանությունների այս որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկախատեսելի հետևանքներով․ ՀՀԿ
ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Եվրամիության երկրներից ապաստան հայցած քաղաքացիների թիվն աճել է 64%-ով, Թուրքիան 4-րդ տեղում է
Եվրոպայից  ապաստան հայցողների թիվը գնալով աճում է։ 2022 Թուրքիայի 49.720  քաղաքացի առաջին անգամ ապաստան է հայցել Եվրոպայից։...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սերյոժա Բարսեղյանը նվաճել է ոսկե մեդալ
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Ի՞նչ են բանակցել Հայաստանի հայ ղեկավարները 30 տարիների ընթացքում․ Քրիստինե Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Ի՞նչ են բանակցել Հայաստանի հայ ղեկավարները 30 տարիների...
Աղբյուր` Panorama.am
18:37
Բաթումիի քաղաքային դատարանի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բաթումիի քաղաքային դատարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:26
ԱԽ քարտուղարը Էստոնիայում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավանական էսկալացիան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Էստոնիայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել Էստոնիայի վաչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու...
Աղբյուր` Panorama.am
18:16
235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան․ Բռնագանձման պահանջ է ներկայացվել դատարան
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:09
5 ջրամբարներից որևէ մեկը նույնիսկ կիսով չափ լցված չէ
Ջրամբարների լցվածությունը մարտի 28-ի դրությամբ
Աղբյուր` Panorama.am
18:00
Սեքսոպաթոլոգ. Ինչպես վերականգնել տեստոստերոնը
Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը գրում է. «Ցածր տեստոստերոնի ախտանիշներն են՝ սեռական մղման նվազում, մկանների զանգվածի կորուստ, թուլություն...
Աղբյուր` Panorama.am
17:52
Կիպրոսի հետ հանդիպման մեկնարկային կազմը հայտնի է
ՀՖՖ-ն հրապարակեց Կիպրոսի ընտրանու հետ հանդիպման մեկնարկային կազմը։ Հիշեցնենք, որ Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը տեղի կունենա այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:48
Իսպանիայում անտառային խոշոր հրդեհներ են
Պատճառը՝ կլիմայի փոփոխությո՞ւնն է
Աղբյուր` Panorama.am
17:40
Արարատ Միրզոյան. Ադրբեջանի նման գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին
ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
17:33
Լիսաբոնում տղամարդը շիա կրոնական կենտրոնում դանակահարելով սպանել է երկու կնոջ
Լիսաբոնի Իսմայիլի կենտրոնի վրա հարձակման հետևանքով անհայտ անձը դանակահարելով սպանել է առնվազն երկու մարդու և վիրավորել ևս մի քանիսին: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:24
The Economist․ «Թուրքիայի տնտեսությունը կփլուզվի»
Բրիտանական «The Economist» հայտնի պարբերականի կայքում հրապարակվել է մի հոդված, որն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...
Աղբյուր` Panorama.am
17:13
ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրեց թիվ 9 ԸԸՀ-ի թափուր տեղը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում փոփոխություն կատարեց ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-Ա որոշման մեջ։...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՔՊ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների  պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հրեական կազմակերպությունները չեն ընդունել Քանյե Ուեսթի ներողությունը
Հրեական StopAntisemitism և American Jewish Committee կազմակերպությունները պատասխանել են ռեփեր Քանյե Ուեսթի՝ հակասեմական արտահայտությունների...
Աղբյուր` Panorama.am
16:47
Երկրաշարժ Ճապոնիայում. սեյսմիկ տեսանկյունից այն գնահատվում է որպես «ավերիչ»
6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Հոկայդո կղզու (Ճապոնիա) հարավային ափին՝ Հակոդատե քաղաքից 197 կմ հարավ-արևելք։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}