Մենք չենք հասկանում «ռեինտեգրացիա» բառը. Ռուբեն Վարդանյան
Քաղաքական
15:49 11/03/2023
Հայաստան

Մենք չենք հասկանում «ռեինտեգրացիա» բառը. Ռուբեն Վարդանյան

«Մենք մեզ չենք տեսնում Ադրբեջանի կազմում, և չենք  հասկանում «ռեինտեգրացիա» բառը, որովհետև դրա մեջ իմաստ կա, որ ինչ-որ ժամանակ մենք եղել ենք իրենց մասը ու նորից պետք է հետ բերեն»,-  «Ապագա Հայկականը» նախաձեռնության կազմակերպած համաժողովին ասաց տեսակապով միացած «Ապագա Հայկականը» և «Ավրորա» նախաձեռնությունների համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա նշեց, որ միակ ճանապարհը պայքարելն է, ինչպես, օրինակ, Կուբան պայքարեց ԱՄՆ-ի դեմ։

«Մենք չենք ենթրակվելու այս մոտեցմանը, միակ ճանապարհն է՝ իրար կողք ապրել որպես հարևան, փորձել գտնել շփման բանաձևը, բայց միայն հարևանի կարգավիճակով, ուրիշ որևէ ձև չկա։ Մենք 35 տարի պայքարել ենք և պետք է պատրաստ լինենք ևս 35 պայքարել։ Արժանապատիվ, անկախ, հայկական, ազատ Արցախի համար պետք է պատրաստ լինել պայքարել»,- ասաց նա։ 

Ռուբեն Վարդանյանն ընդգծեց, որ պետք է ճկուն լինել. «Չենք ենթարկվելու Ադրբեջանի պահանջներին, իրենք պետք է հասկանան, որ մեծ գին են մուծելու, եթե ուզենան զենքով կամ այլ ձևով մեզ ստիպեն, որ մենք ենթարկվենք իրենց»։ 

 

Placeholder
Մենք չենք հասկանում «ռեինտեգրացիա» բառը. Ռուբեն Վարդանյան