Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիմա այդ ընկերության համար մեր տարածքը պահեստ չի կարող լինել.Հրաչյա Սարգսյան
«Երևան տրանսում գովազգային վահանակներ ունեինք, այնտեղ դատական գործ կար, ասել էին, կգան կտանեն դրանք, այդ մասով ինչ-որ բան կա՞»,-Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանին դիմեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Վարչության պետը հայտնեց, որ գրության են գրել է «Էլիա» ՍՊԸ-ին, որի վահանակների մասին է խոսքը:
«Փաստաթուղթ էինք ուզել, որ այդ գովազդային վահանակներն իրենցն է: Իրենք իրենց հիմնավոր փաստաթղթերը կներկայացնեն և իրենց վահանակները կտանք իրենց»,-պատասխանեց Արմեն Առաքելյանը:
Հրաչյա Սարգսյանը հայնեց, որ այդ խոսակցությունը մեկ ամիս առաջ է տեղի ունեցել և ոչ մի բան տեղից առաջ չի շարժվել:
«Իրավաբանական վարչությո՛ւն, այսքան չենք կարող սպասել, դիտարկե՛ք հարցը, եթե անհրաժեշտ է դատարանով գովազադային վահանակները տիրազուրկ ճանաչենք:
Չենք կարող սպասել, թե երբ են փաստաթղթերը բերում, չենք կարող սպասել, թե երբ են բերում, եթե իրենցն է կարող են շատ արագ բերել: Հիմա իրենց համար մեր տարածքը պահեստ չի կարող լինի: Եթե իրենց ապարնքն է թող տանեն, եթե ոչ՝ տիրազուրկ ճանաչենք համապատասխան գործողութուններ անենք»,-հանձնարարեց քաղաքապետը: