Պիպոյան. Նախարարությունը լռում է, թե ինչն է սխալ արել իրենց «սիրելի» հիվանդանոցը, որ չի կանխվել վարակի ներհիվանդանոցային տարածումը
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով Հայաստանում կարմրուկի տարածմանը, գրում է.
«Կարմրուկի գրանցված դեպքերի թիվը հասավ 50-ի: Ու էլի ոչ մեկ մեղավոր չէ:
Գործադիրը չի քննարկում՝ կարող է՞ սխալվեցին, երբ բոլոր տեսչականներին սահմանից հանեցին և արդեն ՊԵԿ-ն է սահմնում հսկում մարդկանց առողջական վիճակը: Նախարարությունը լռում է, թե ինչ չի արել կամ ինչն է սխալ արել իրենց «սիրելի» հիվանդանոցը, որ չի կանխվել վարակի ներհիվանդանոցային տարածումը, դե իսկ տեսչական մարմինն էլ մոռացել է, որ ինքն է ստուգողն ու սանկցիա կիրառողը:
Հ.Գ. Կարևորը բարեփոխումների մասին մամուլի հաղորդագրությունների պակաս չկա:
Հ.Գ.2 Մեր դեպքում առողջապահության ոլորտում կարող էին և միայն իրավական հարցերը կարևորվել՝ հաշվի առնելով նախարարի մասնագիտությունը, բայց դե իրավական կողմն էլ է մնում բաց»։
Հարակից հրապարակումներ`
- Կարմրուկը, Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված կլինիկան ու տեսչական մարմնի անգործությունը
- 13.03. Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի
- Մանկաբույժ. Կարմրուկի տարածման հնարավոր պատճառները
- Կարմրուկն իր վարակելիությամբ ամենաառաջին ինֆեկցիոն հիվանդությունն է. մասնագետ
- Վարակաբան. Վերջի տարիների կարմրուկի վարակի 1/3-րդ դեպքերն արձանագրվում են մեծահասակների շրջանում
- «Ինչ կապ ունի նախարարի մայրը կարմրուկի վարակի տարածման հետ». «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան