Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է, որ օտարերկրյա վարձկանները կարող են ապակայունացնել երկիրը
Քաղաքական
11:09 14/03/2023
Աշխարհ

Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է, որ օտարերկրյա վարձկանները կարող են ապակայունացնել երկիրը

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ օտարերկրյա վարձկանները կարող են օգտագործվել արտասահմանից՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու համար։ «Գազետա ռու»-ն գրում է, որ Այդ մասին հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։

Բելառուսի կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր տնօրինության աշխատակիցները տեղեկացել են, որ արտերկրում տեղակայված ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների անդամները պլաններ են մշակում հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու համար, նրանք դրա համար կարող են օգտագործել վարձկանների և Արևմուտքում ուսումնական ճամբարներում պատրաստված մարդկանց։

Ըստ ՆԳՆ-ի՝ այդ զինյալները ունեն կապեր Բելառուսում, այդ թվում՝ հարազատներ, և նրանք կարող են օգտագործել ծանոթներին ու ընկերներին հավաքագրելու և Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին հետագա մասնակցության համար:

Placeholder