![](https://panorama.am/news_images/937/2808781_1/f64158a487b65f_64158a487b6a3.thumb.png)
Ախալքալաքում շունը կծել է տարեց կնոջ գլուխը
«Jnews..ge»-ն գրում է, որ մարտի 16-ին Ախալքալաքի հիվանդանոց է տեղափոխվել տարեց կին՝ շան կծելու հետևանքով գլխի հատվածում ստացած վնասվածքներով, այս պահին նրա վիճակը նորմալ է գնահատվում։ 2023 թվականի հունվարից Ախալքալաքում գրանցվել է շան կծելու 25 և կատվի՝ 3 դեպք։
Ախալքալաքի ուղեգրային հիվանդանոցի վիրաբույժ Սուրեն Կարապետյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ կնոջն ընդունել են նորմալ վիճակում, վիրակապ են դրել և պատվաստել կատաղության դեմ։
Կնոջը դուրս են գրել հիվանդանոցից, նա իրեն լավ է զգում։ Սակայն, ոչ ոք պաշտպանված չէ նման հարձակումից:
Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը հայտնում է, որ 2023 թվականի հունվարից մինչ օրս քաղաքապետարանում գրանցվել է կատվի՝ 3 և շան կծելու 25 դեպք։ 2022 թվականին գրանցվել է շան կծելու 77 դեպք։
Թափառող շների խնդիրը դարձել է Ախալքալաքի արդիական, հավերժական ու անլուծելի խնդիրներից մեկը։ Սովորաբար դա մասամբ լուծվում է բռնելու և ստերիլիզացնելու միջոցով, որը քաղաքապետարանն իրականացնում է մրցույթով, սակայն վերջին անգամ սրա հետ կապված խնդիրներ կային։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)