Առողջություն 13:44 18/03/2023 Հայաստան

Հայաստանում քութեշի դեպքերը շատացել են

Հայաստանում 2023 թվականի հունվարին գրանցվել է քութեշի 124 դեպք: Մեծ մասն արձանագրվել է մանկահասակ երեխաների շրջանում: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Վիճակագրության համաձայն՝ 2022 թ-ին հանրապետությունում գրանցվել է քութեշի ընդամենը 9 դեպք։ 100 000 բնակչի հաշվով նախորդ տարվա հունվարին ցուցանիշը կազմել է 0.3, այս տարի՝ 4.2:

Վարակվածներից 15-ը 0-2 տարեկան են, 77-ը՝ 3-6 տարեկան, մնացածը՝ մինչև 18 տարեկան։

Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի՝ քութեշը (scarlatina) սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է՝ անգինայով, ընդհանուր ինտոքսիկացիայով, տենդով և առատ մանր կետավոր ցանով (էկզանթեմա):

Քութեշով ավելի հաճախ հիվանդանում են 2-10 տարեկան երեխաները:

Հիվանդության մասին

Վարակի աղբյուր են հանդիսանում քութեշով, անգինայով և ստրեպտոկոկերով պայմանավորված շնչառական վարակի այլ կլինիկական ձևերով հիվանդները, ինչպես նաև «առողջ» վարակակիրները:

Հիվանդներն առավել վտանգավոր են հիվանդության առաջին օրերին, իսկ վարակելիությունը դադարում է սովորաբար հիվանդության սկզբից երեք շաբաթ անց:

Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ սովորաբար հիվանդի կամ վարակակրի հետ սերտ, երկարատև շփման արդյունքում:

Քութեշի հարուցիչները կարող են փոխանցվել նաև այն առարկաների և իրերի միջոցով, որոնց հետ շփվել է հիվանդը (խաղալիքներ, ափսեներ, բաժակներ, գդալներ և այլն):

Հիվանդության սկիզբը սուր է՝ անսպասելի, այն արտահայտվում է ջերմության արագ բարձրացումով, տկարությամբ, թուլությամբ, հաճախասրտությամբ, գլխացավով: Ջերմության բարձրացման հետ միասին (կամ մի քանի ժամից) ի հայտ է գալիս ցավ կլման ակտի ժամանակ:

Հիվանդության առաջին օրվանից, ավելի հազվադեպ 2-րդ օրվանից կամ ավելի ուշ, ի հայտ է գալիս վառ-վարդագույն կամ կարմիր մանր ցան:

Քութեշով հիվանդը պետք է մնա տանը՝ սահմանափակելով շփումներն այլ անձանց հետ: Քութեշով հիվանդ երեխաները չեն հաճախում մանկական հաստատություններ: Տան անդամներին վարակվելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում հիվանդի հետ շփումից հետո հաճախակի լվանալ ձեռքերը օճառով: Հիվանդի համար առանձնացվում է սպասք և անձնական հիգիենայի պարագաներ: Պարբերաբար օդափոխվում է հիվանդի սենյակը՝ իրականացնելով խոնավ մաքրում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Մատենադարան-Գանձասարում գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները
44-օրյա պատերազմի ժամանակ  Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող...
Աղբյուր` Panorama.am
23:11
Արցախում որոնումների արդյունքում հայտնաբերվել է 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին
Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
23:02
Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով ժամը 22։00-ի դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է
Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։
Աղբյուր` Panorama.am
22:53
Ադրբեջանից Նախիջևան միջանցքը կարող է անցնել Իրանի տարածքով. Էրդողան
Եթե Երևանը հրաժարվի Երկաթուղային միջանցքը Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, կարող է անցնել Իրանի, ոչ թե Հայաստանի տարածքով:...
Աղբյուր` Panorama.am
22:14
Բլինքենը կոչ է արել Ալիևին կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու և դիտորդական առաքելություն թույլ տալու իր խոստումը
Պետքարտուղար Անտոնի Բլինքենը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ու ազատ տեղաշարժը,...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ֆրանսիան յոթ միլիոն եվրո կհատկացնի Ղարաբաղի հայերին օգնելու համար
Ֆրանսիայի կառավարությունը 7 մլն եվրո կհատկացնի Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի հայերին օգնելու համար:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
21:06
Այս պահի դրությամբ 20 270 հազար մարդ է հատել Կոռնիձորի մեր անցակետը․ Նազելի Բաղդասարյան
Այս պահի դրությամբ 20 270 հազար մարդ է հատել Կոռնիձորի մեր անցակետը: Այս մասին  մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:56
Երևան են հասցվել նորածին երեխաներ, որոնցից մեկը՝ բավականին ծանր վիճակում. Ավանեսյան
Այսօր առավոտյան Ստեփանակերտից Երևան են հասցվել նորածին երեխաներ, որոնցից մեկը՝ բավականին ծանր վիճակում։ Այս մասին ասուլիսի ընթացքում տեղեկացրեց...
Աղբյուր` Panorama.am
20:39
Խաղաղապահների բժշկական ջոկատը բուժօգնություն է ցուցաբերում տուժած տեղի 22 բնակիչների
Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատն օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտում վառելիքով և քսանյութերով պահեստի պայթյունի...
Աղբյուր` Panorama.am
20:32
ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար անհետ կորած անձանց հարազատներին ԱՀ ՔԿ-ն խնդրում է ներկայանալ
ԱՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է․ «Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների...
Աղբյուր` Panorama.am
20:25
Այդ ճանապարհ փակելը ո՛չ Նիկոլն ա հնարել, ո՛չ՝ մենք, դա մասնագիտացված բան է․ Վազգեն Մանուկյան
Քաղաքացին Ազգային կոմիտեի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանից փորձեց պարզել ընդդիմության գործողությունների տրամաբանությունը՝ հարց...
Աղբյուր` Panorama.am
20:01
Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի Երևանի և Բաքվի կողմից հրապարակայնորեն վերահաստատելու միմյանց տարածքային ամբողջականությունը ․ ԵՄ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ալիևի օգնականը բանակցություններ են վարել հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի առաջմղմանն ուղղված հնարավոր կոնկրետ...
Աղբյուր` Panorama.am
19:49
Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ ինքնաբուխ բողոքի ակցիա են իրականցնում
Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ ինքնաբուխ բողոքի ակցիա են իրականցնում։ Ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը նշեց, որ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Անապայում հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել
Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Անապայում կայացած Նիկոլայ Պավլյուկովի անվան միջազգային մրցաշարում:Այս մասին տեղեկացնում են Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հայաստանի ամերիկյան համալսարանն իր խորը մտահոգությունն է հայտնում ուսանողներին բերման ենթարկելու կապակցությամբ
Հայաստանի ամերիկյան համալսարանն իր խորը մտահոգությունն է հայտնում ոստիկանության կարմիր բերետավորների կողմից համալսարանի մոտից ուսանողներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Հայաստանի հիվանդանոցներում Արցախից տեղահանված անձանց մահվան դեպքեր մինչ այս պահը չեն գրանցվել․ՀՀ առողջապահության փոխնախարար
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ Գորիսի մշակութային տանը բուժկետեր են...
Աղբյուր` Panorama.am
19:06
Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում
Թուրքական   իշխանամերձ  լրատվամիջոցում «‎Հայաստանը այժմ քաշված  է. Ադրբեջանը խաղաղության համար 100 միլիարդ դոլար է...
Աղբյուր` Panorama.am
18:56
Պետք է հասնել նրան, որ ԼՂ-ից բռնի տեղահանված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում պարտադիր կրթությունից դուրս մնացողներ չլինեն․ Անդրեասյան
Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արցախում նյութական կորուստները նախնական գնահատումներով կազմում է շուրջ 50 միլիարդ ԱՄՆ դոլար․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ ներկայացնելով...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արմեն Գրիգորյանը երկօրյա այցով կգտնվի Բեռլինում
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը երկօրյա այցով կմեկնի Բեռլին։ «Սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն...
Աղբյուր` Panorama.am
18:09
«Սպիտակ խալաթներով» ակցիայի անդամները կոչով դիմել են բուժաշխատողներին
«Սպիտակ խալաթներով» ակցիայի անդամները հայտարարություն են տարածել, որում կոչ է արվում․  «Կո՛չ Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
18:01
Արցախից բռնի տեղահանված բնակիչների բժշկական օգնությունն ու սպասարկումը կիրականացվի պետպատվերի շրջանակներում
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը,...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թաթոյան հիմնադրամ. Սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակման ժամանակ սպանվել է 18 քաղաքացիական անձ
Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակմամբ ադրբեջանական զինված ծառայողները սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Պրոֆեսոր Սթիվ Ժեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ պայթյունից տուժածներին բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով
Ռազմական բժիշկ, պրոֆեսոր Սթիվ Ժեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածներին հայ այրվածքաբանների հետ անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կոռնիձորի անցակետը հատել է 19000 արցախցի և նրանցից 2500-ի համար ապահովվել է կեցավայր.Տիգրան Խաչատրյան
«Ի սկզբանե, երբ Լաչինի միջանցքն արգելափակվեց և առևտրային նշանակության բեռների հոսքը դադարեց, երկու խնդիր առաջացավ, առաջինը, որ ԼՂ մեր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ավանեսյան. Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան
23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում է:
Աղբյուր` Panorama.am
17:24
ԵՊՀ. Սովորողների, աշխատողների կողմից կրթության իրավունքի խախտմանն ուղղված ոչ իրավաչափ վարքագիծը հանգեցնելու է պատասխանատվության
Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Երևանի պետական համալսարանը այս օրերին ստեղծված դժվարին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ընդդիմադիր պատգամավորներն ամերիկացի սենատորին առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և նրա նախագահի նկատմամբ
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ
Աղբյուր` Panorama.am
16:57
ՄԱԿ-ը աջակցություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից տուժած բնակչությանը
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից տուժած բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում:«ՌԻԱ նովոստի»-ն...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են ԼՂ-ից դուրս եկած այս ընտանիքները. Սամանթա Փաուեր
«Նախագահ Բայդենի հանձնարարակով ես այստեղ եմ եկել՝ զրուցելու իշխանության, հասարակական կազմակերպությունների, նաև քաղաքացիական անձանց...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}