Առողջություն 16:18 18/03/2023 Հայաստան

Ի՞նչ կլինի ցուպիկով, բորբոսասնկերով, խմորասնկերով կաթնաշոռի օգտագործման դեպքում. Մանրամասնում է սննդագետը

Հայաստանյան 10 ընկերությունների արտադրած կաթնաշոռի փորձաքննության արդյունքների վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումն օրեր շարունակ տարածվում, քննարկվում էր սպառողների շրջանում։ Հիշեցնենք՝ պարզվել էր, որ 8 ընկերության արտադրանքն անվտանգ չէ, քանի որ պարունակում է բորբոսասնկեր, խմորասնկեր, մանրէներ, աղիքային ցուպիկ։

Ինչպե՞ս կանդրադառնա նման կաթնաշոռի երկարատև օգտագործումը երեխաների, խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց առողջության վրա, զրկե՞լ երեխային կաթնաշոռից, կառաջացնե՞ն մանրէները հակամարմիններ մարդկանց օրգանիզմում, ո՞վ է ստեղծված իրավիճակի մեղավորը՝ արտադրո՞ղը, իրացման ցա՞նցը, թե՞ պետական վերահսկողը։

Այս ու այլ հարցերի մասին  Panorama.am-ը զրուցել է  ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ։

Panorama.am-Պարոն Պիպոյան, ինչպե՞ս կարող է խմորասնկեր, բորբոսասնկեր, աղիքային ցուպիկ ու մանրէներ պարունակող կաթնաշոռի հաճախակի օգտագործումն ազդել մարդու օրգանիզմի, առողջության վրա։

Դավիթ Պիպոյան-Նախ պետք է հստակ տարանջատել կաթ-կաթնամթերքի անվտանգության գործընթացում պայմանական ախտածին հանդիսացող օրգանիզմները, մասնավորապես հայտնի աղիքային ցուպիկի խմբի մանրէների, ինչպես նաև կոլի բակտերիաների առկայությունը։

Միջազգային պրակտիկայում դրանք  կանոնակարգվոմ են ոչ թե որպես անվտանգության ցուցանիշ, այլ հիգիենայի։ Այսինքն սրանք կոնկրետ ցուցանիշներ են, որոն փաստում են արտադրությունում, իրացման ցանցում ոչ պատշաճ հիգիենայի, պահպանման ռեժիմի, վերահսկողության հանգամանքը։

Պայմանական ախտածինը որոշակի ազդեցություն է թողնում երեխաների, ցածր իմունիտենտ, որոշակի առողջական խնդիրներ ունեցող մարդկանց վրա։ Չպետք է մոռանալ, որ հասարակությունը բաղկացած չէ միայն լիարժեք առողջ մարդկանցից։ Եթե նայեք, առողջապահության նախարարի հրամանը, որը վերաբերում է նախադպրոցական հաստատությունների սննդակարգին, ապա կտեսնեք, որ երեխաներին  չի թույլատրվում տալ առանց ջերմային մշակման կաթնաշոռ։

Բնականաբար այս բոլոր չափանիշներն ու չափորոշիչները մշակվել են՝ հաշվի առնելով, որ ոչ բոլոր երեխաները կարող են այս մանրէաբանական ցուցանիշներով մթերքն առանց ջերմային մշակման լիարժեք մարսել՝ չունենալով առողջական որևէ խնդիր։ Կարելի է կաթնաշոռով բլիթներ, թխուկներ  պատրաստել։

Panorama.am-Շատերը խմորասնկերի առկայությունը նորմալ են համարում։ Այդպե՞ս է։

Դավիթ Պիպոյան-Տեսեք, ոչ բոլոր խմորասնկերն են ոչ ցանկալի, քանի որ կան խմորասնկեր, որոնք ապահովում են խմորման պրոցեսը, քանի որ առանց դրանց ոչ մի տիպի խմորում գոյություն չունի։ Անկախ այն բանից թե  հա՞ց պետք է թխենք, կեֆի՞ր ստանանք, թե՞ օղի թորենք, հարկավոր են խմորասնկեր։ Բայց երբ խմորասունկը հայտնաբերվում է այլ արտադրությունում, դառնում է անցանկալի։ Կաթնաշոռում դրանց նորմայից ավելի առկայության դեպքում այն սկսում է ենթարկվել նախ համային փոփոխության, կաթնաշոռից կարող է թույլ կծվադառնահամ գալ։ Կաթնաշոռն ուտելու դեպքում այդ ձգող համը կոկորդում երկար պահպանվում է։ Սա անցանկալի խմորասնկերի հետևանք է։ Դրանց բազմացման դեպքում կարճացնում են ապրանքի պիտանելիության ժամկետը։ Դա էլ իր հերթին ունենում է տնտեսական հետևանք, երբ համը փոխում է, մենք այդ կաթնաշոռը թափում ենք։

Կաթնաշոռում խմորասնկերի առկայության պատճառը հիմնականում վատ լվացված սարքավորումներն են կամ վատ ախտահանված օդը։ Կարող է լինել նաև խմորման համար օգտագործվող ոչ լավորակ մակարդի օգտագործումը։ Խմորասնկերի, միկրոօրգանիզմների բազմացման համար իդեալական միջավայր է ստեղծում ջերմային ռեժիմի ոչ պատշաճ պահպանումը։

Panorama.am--Այսինքն խմորասնկերը կարո՞ղ են առաջնալ նաև արտադրության պրոցեսից հետո, ինչպես պնդում են որոշ արտադրողներ։

Դավիթ Պիպոյան-Իհարկե։ Առավոտվա ժամերին տարբեր խանութներում ես բազմիցս տեսել եմ, թե մինչև դասավորելն ինչքան երկար ժամանակ է սայլակի մեջ՝ սառնարանից դուրս մնում նոր ստացած կաթնամթերքը։ Երբ խոսում ենք կաթ-կաթնամթերքի մասին, խիստ կարևոր նշանակություն ունի ջերմային  ռեժիմի պահպանումը, քանի որ խմորասունկը ոչ պատշաճ ջերմային պայմաններում արագ կարող է բազմանալ։

Ի դեպ, խմորասնկի՝ նորմայից ավելի քանակությունը հատկապես խոցելի խմբերի մոտ աղեստամոքսային տրակտում առաջացնում է խնդիրներ, վքնածություն, տհաճ զգացողություն։

Panorama.am--Աղիքային ցուպիկի առկայությունն ինչի՞ մասին է խոսում, դա՞ էլ ջերմային ռեժիմի ոչ պատշաճ պահպանման հետևանք է։

Դավիթ Պիպոյան-Տեսեք, փորձաքննության ենթարկված մթերքը վերցված էր իրացման ցանցից, մթերքի անվտանգության գործում կարևոր դեր ու նշանակություն ունի սննդի մատակարարման ողջ շղթան, իսկ մենք բոլորս գիտենք, որ իրացման ցանցում մի շարք խնդիրներ կան։ Ասել, որ  սա միայն արտադրողի պատասխանտվության գոտում է,  չենք կարող։ Հավատացեք ինձ, 40-50 րոպե ջերմային ոչ պատշաճ հսկողության արդյունքում  արտադրանքի մեջ կարող է նորմայից ավելի միկրոօրգանիզմների քանակ լինել։

Panorama.am--Ստացվում է՝ օբյեկտիվ պատկեր ունենալու համար արտադրողից պետք է գնել կաթնամթերքը, սակայն սպառողներն այն ձեռք են բերում ու օգտագործում հենց իրացման ցանցից։

Դավիթ Պիպոյան-Այո։ Որևէ մեկի աշխատանքը չեմ նսեմացնում, բայց ես էլ  որպես սպառող ապրանք գնում եմ իրացման ցանցից։ Մենք՝ որպես ռիսկի գնահատման կենտրոն բոլոր նմուշները ձեռք ենք բերում իրացման ցանցից, որպեսզի լինի իրական գնահատում։  Բայց պետք է հիշենք, որ խնդրի դեպքում մենք տալիս ենք ոչ թե իրացման ցանցի, այլ արտադրողի անունը։

Ես մի օրինակ բերեմ, երբ իրականացնում էինք երշիկի փորձաքննություն, վերցրեցին նույն արտադրողի չկտրտած արտադրանքը և խանութում կտրտածը։ Պարզվեց, որ չկտրտած արտադրանքում նորմայից շեղում չկա, այսինքն սլայսերով կտրատման արդյունքում տեղի էր ունեցել երկրորդային աղտոտում։ Վերահսկող մարմինը հիմա պետք է մշտադիտարկում իրականացնի թե արտադրողի մոտ, թե իրացման ցանցում։  Այդ դեպքում կերևա, թե որ տնտեսվարողների մոտ է խախտումը արտադրությունում, որի դեպքում է՝ իրացման ցանցում։ Գուցե խախտումն առաջացել է տեղափոխմա՞ն փուլում։ Այս հրապարակումից հետո տեսչական մարմինը բազմաթիվ անելիքներ ունի։ Նրանք արդեն հայտարարել են, որ հրապարակումն ընդունել են որպես ահազանգ։ Պետք է հիշել, որ մեր երկրում սննդամթերքի անվտանգության խնդիրներ կան բոլոր օղակներում՝ արտադրւթյունից մինչև իրացման ցանց։ Ինձ համար շատ կարևոր է, թե արտադրողների արձագանքից հետո ինչպիսի  արձագանք կտա պետական մարմինը, արդյո՞ք կտա պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե որտեղից են գալիս խնդիրները։

Panorama.am-Ի՞նչ խորհուրդ կտաք մանկահասակ երեխաներ ունեցող մայրիկներին, ինչո՞վ կարող են փոխարինեկլ կաթնաշոռը։

Դավիթ Պիպոյան-Ես իմ ծանոնթերից ոչ մեկին թույլ չեմ տալիս, որ խանութից առած կաթնաշոռ տան երեխաներին։ Բոլորին խորհուրդ եմ տալիս տանը թարմ կաթը եռացնել, կտրել մածունով ու տալ երեխային։ 

Panorama.am-Հրապարակումից հետո շատերը կատակում էին՝ շարունակելու են կաթնաշոռի օգտագործումը, որպեսզի իրենց օրգանիզմում հակամարմիններ առաջանան։ Հնարավո՞ր է նման բան։

Դավիթ Պիպոյան-Ինչպես արդեն ասացի, նման կաթնաշոռի օգտագործումը բացասական ազդեցություն կարող է թողնել երեխաների, խոցելի խմբերի, ցածր դիմադրողականություն, դիաբետ, աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցող մարդկանց առողջության վրա, տհաճ զգացողություն, այրոց է առաջացնելու։ Կրկնում եմ, երեխաներին կաթնաշոռը կարելի է տալ միայն ջերմային մշակումից հետո։ 

Ինչ վերաբերում է հակամարմիններին, ապա այո, տարիների ընթացքում նման սնունդ օգտագործելու հետևանքով օրգանիզմը սովորում է։ Նկատած կլինեք, երբ արտասահմանից հյուր  եք ունենում, օրինակ, նույն պաղպաղակն ուտելուց հետո նրանց մոտ փորլուծություն է լինում։ Նրանք սովոր չեն այդ քանակով աղտոտումներին, իսկ մեր օրգանիզմն արդեն սովորել է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}