Հասարակություն 11:01 23/03/2023 Հայաստան

Որպես ՀՀ-ի և Գնդեվազ համայնքի բնակչի, ինձ ոչ մեկը չի կարող տալ երաշխիք, որ Ամուլսարն անվտանգ կշահագործվի. Թեհմինե Ենոքյան

«Ես առնվազը 2013 թվականից պայքարում եմ Ամուլսարի հանքի շահագործման դեմ և ցանկանում եմ, որ սարը պահպանվի: Գնդեվազ համայնքի բնակիչ եմ, նաև՝ երկու վարչական գործով հայցվոր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը:

Հասարակական կազմակերպության նախագահը տեղեկացրեց, որ Վարչական դատարանում բողոքարկում են Ամուլսարի շահագործման համար տրված բոլոր ՇՄԱԳ փորձաքննությունները, թույլտվությունները և «Լիդիան Արմենիա» ընկերության լիցենզիան:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի և այդ նպատակով ՀՀ կառավարությունը 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության ու Եվրասիական զարգացման բանկի հետ։ Նա նաև նշել էր, որ հանքի շահագործման դիմաց Հայաստանը ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 %-ը։ Դրան  հետևեց 30-ից ավել հասարակական կազմակերպությունների տարածած միասնական հայտարարությունը, որով անթուլատրելի է համարվում հանքի շահագործումը: Հայտարարության տակ ստորագրել է նաև «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահը:

«Մեր կազմակերպությունը միացել է նաև այս ստորագրահավաքին, քանի որ գտնում ենք, որ Հայաստանի կառավարությունը բացարձակ հաշվի չի առել իր իսկ գրպանից՝ պետական բյուջեից 454 հազար դոլար վճարված գումարը «էլլարդ» և ԹիԱրՍի կազմակերպությունների փորձագիտական խմբերին, որի շրջանակներում կատարված իրենց ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են տարբեր խնդիրներ, թերի, ոչ հավաստի տվյալներ, որոնք «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր ՇՄԱԳ-ում ներառել է: 300 էջից բաղկացած փաստաթղթի մեջ բազմաթիվ են ռիսկերը, որոնք մենք միշտ ունեցել ենք և այդ փորձագիտական խումբը բացահայտել է:

Բավական է նայել 2019 թվականի կառավարության և «էլլարդ»-ի փորձագետների միջև սկայպ- կոնֆերանսը, որտեղ այդ փորձագետներն ասում են, որ հնարավոր չէ հանքը շահագործել առանց որևէ ռիսկի: Մենք գտնում ենք, որ մեր կասկածները, այն բոլոր ռիսկերը որ կան, «էլլարդ»-ը ևս մեկ անգամ հաստատել է և այն արվել է արդեն կառավարության վճարված գումարի շրջանակներում: Գտնում ենք, որ Ամուլսարի հանքի շահագործման անվտանգության խնդիրները անկառավարելի են: Անկառավարելի է նաև թթվային դրենաժի ռիսկը: Ցիանային հարթակն էլ իր մեծությամբ ոչ պակաս ռիսկ է հանդիսանում, հատկապես 2022 թվականի երկօրյա պատերազմական էսկալացիայից հետո, երբ ադրբեջանական կողմը մոտ 8 կմ առաջ է եկել:

Կարծում ենք, որ այդ հանքի շահագործումն ուղղակի աղետ է լինելու մեր ջրային համակարգի և այն բնակչության համար, որոնք ապրում են այդ տարածքում: Մեր կազմակերպությանը ԱԻՆ-ը պատասխանել է, թե ուրանային պաշարների թեմայով հաստատվել է, որ այնտեղ կա 4-5 անգամ բարձր ռադիացիոն ֆոն: Սրանք ակնհայտ են և այս փաստերի դեմ որևէ մեկը չի կարող հակառակ կարծիքն ունենալ, որովհետեև պետական մարմիններն իրենք են ասում, որ կա ուրանային պաշար, ընկերությունն ինքն է ասում, որ ցիանային հարթակ է ստեղծելու և ոսկին այդ եղանակով է ստանալու, այսինքը՝ հումքն այդպես է լվացվելու և դառնալու ոսկի: Մյուս կողմից էլ կա թթվային դրենաժ, որը «էլլարդ»-ի փորձագտեները վերահաստատում են: Այդ պատճառով էլ մեր կազմակերպությունն միացել է այս ստորագրահավաքին»,-ասաց Թեհմինե Ենոքյանը:

Panorama.am - Դուք հիշատակեցիք ուրանի պաշարների խնդիրը: «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարում է, որ ուրանի պաշարները գտնվում են  շահագործվող հանքի բուն տարածքից բավականին հեռու: Ընկերության ներկայացուցիչները նաև մշտապես կրկնում են, որ իրենք Հայաստանում միակն են, որ անցկացրել են մանրամասն ուսումնասիրություններ և իրեցն ՇՄԱԳ և ԲՍԱԳ ուսումնասիրությունների ծավալն անցնում է 10 հազար էջը: Ի՞նչ կասեք այս մասին:

Թ. Ենոքյան - Անվտանգությունն էջերի քանակով չի որոշվում և հատկապես «էլլարդ»-ի փորձագետների վերահաստատումը, որ տվյալ հանքի շահագործումն անվտանգ չի կարող լինել ջրային պաշարների համար՝ ակնհայտ է: Ինչ վերաբերում է տվյալ տարածքում ուրանային պաշարների առկայությանը՝ ընկերությունը ոչ մի անգամ ավելի հստակ չի ասել, թե այդ պաշարներն որտեղ են գտնվում, իսկ մեր պետական մարմիններն մինչ օրս ցանկություն չունեն գնան և մասնավորի տարծքում գտնվող տարածքներում ուրանի հետ կապված ուսումնասիրություն անեն, որովհետև Հայաստաում ուրանային պաշարների ուսումնասիրության համար բացառիկ և միակ թույլտվություն ունեցող կողմը կարող է լինել միայն ՌԴ-ն: Հայկական կողմը մինչև 2018 թվականը պայմանագիր ունի ՌԴ-ի հետ, որ ուրան փնտրելու կամ ուրանային պաշարներ հաստատելու իրավունք ունի միայն Ռուսաստանը:

Չկա գոնե մի պաշտոնյա, որը կգա և փաստաթղթերը դնելով սեղանին, կասի որ այստեղ ուրան չկա, ու ես էլ պետք է հավատա՞մ «Լիդիան Արմենիա»-ի տված տվյալներին, որ  ուրանային պաշարներն այդ տարածքից հեռու են, իսկ ինչքա՞ն են հեռու, ո՞վ ունի երաշխիք, որ իրենց իրականացնելիք պայթյունների հետևանքով այդ ուրանը չի ակտիվանա, կամ վնասներ չի հասցնելու, ո՞վ է տվել այդ երաշխիքը:

Իրենցից որևէ մեկը ինձ՝ որպես ՀՀ-ի և Գնդեվազ համայնքի բնակչի, չի կարող տալ երաշխիք, որ այն անվտանգ շահագործում կարող է լինել, որվհետևե ես անձամբ տեսել եմ, թե Գնդեվազի խմելու ջուրն ինչպես են ամբողջությամբ կեղտի ու ցեխի մեջ եղել հանքի շինարարության փուլում և ես տեսել եմ, թե ինչպես է աղտոտվում Արփա գետը, թե ինչպես են սատկում ձկնային պաշարները: Սրանք ոչ թե հավաստիացում կամ խոստումներ են, այլ փաստեր են որոնցից ո՛չ ընկերությունը կարող է փախչել, ո՛չ ՀՀ կառավարությունը: Մեր բոլոր փաստերը ներկայացված են Վարչական դատարան և դրանցից, ո՛չ ընկերությունը կարող է փախչել, ո՛չ Շրջակա միջավայրի նախարարությունը և ո՛չ էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Վերջիններիս ներկայացուցիչները գալիս են դատական նիստերի, իրենց թվում է թե լռության ժամ է, անգամ դատավորի հարցերին համարձակություն չունեն պատասխանելու:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:12
«Ժողովուրդ». Ամառը խորհրդարանում թեժ է լինելու. Գուցե պատճառը Երևանի ավագանու ընտրություններն են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամառը խորհրդարանում թեժ է լինելու: Հաջորդ շաբաթ մեկնարկում են ԱԺ հերթական նիստերը, իսկ ամռանը...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Հայաստանի բնակիչները «Wildberries»-ից ամենամեծ գնումները կատարում են ամռան նախօրեին՝ մայիսին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում մեծ տարածում ունեցող Wildberries առցանց առևտրի կազմակերպությունը տեղեկատվություն է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Դատախազների սենյակները օպերատիվ հսկողության տակ են եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչո՞ւ են պաշտոնից ազատվել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ», ՔՊ-ականները փակ հանդիպում կունենան կառավարության անդամների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ երկուշաբթի խորհրդարանում փակ հանդիպում տեղի կունենա՝ ՔՊ-ական շահագրգիռ պատգամավորների և...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». ՀԱՊԿ-ին մշտապես քննադատող Արմեն Գրիգորյանն այսօր կմասնակցի նիստին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀԱՊԿ-ից մշտապես դժգոհող ու ՀԱՊԿ-ին քննադատող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցելու է...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Կառավարության ներկայացուցիչները դադարեցրել են ծրագրի ֆինանսավորումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո՝ 2021-ի հունվարին, կառավարության որոշմամբ ձևավորված՝ Սյունիքի խնդիրներով...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գորիսի տարածաշրջանում մառախուղ է։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
08:24
Կախովկայի ՀԷԿ-ի պայթունից հետո հեղեղված քաղաքում ջրի մակարդակը սկսել է իջնել
Նովայա Կախովկայա քաղաքի փողոցներում ջրի մակարդակը սկսել է նվազել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Նովայա Կախովկայի...
Աղբյուր` Panorama.am
08:11
Փրկարարները հայտնաբերել են Բջնի գյուղի սարում մոլորված քաղաքացիներին
Հունիսի 6-ին, ժամը 21։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել...
Աղբյուր` Panorama.am
08:00
Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Միրզոյանն ու Հոգանը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցեր
Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար...
Աղբյուր` Panorama.am
22:20
Ժամը 20:00-20:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի հետ շփման գծում խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից հայտնում են.              «Հունիսի 6-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
22:08
Էրդողանի վարչակազմը՝ «սահմանադրական բարեփոխումների» նախաձեռնող
Թուրքիայի նոր կառավարությունը հերթական անգամ խորհրդարանին կներկայացնի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությունը։ ՏԱՍՍ-ը գրում...
Աղբյուր` Panorama.am
21:39
Անկլավների հարց չի քննարկվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովում
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել են հանձնաժողովի նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
20:43
Վանաձորում անփութության պատճառով 1 երեխա ոտնաթաթի 3 կոտրվածք է ստացել
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը, անդրադառնալով 2023թ․ հունիսի 1-ին Վանաձորում տեղի ունեցած դեպքին, գրել է․...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածում հարկադիր քարաթափման աշխատանքներ են
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից տեղեկացնում են․ «Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ից Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են․ «Հունիսի 6-ին, ժամը 11:00- 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հաշվեհարդար լինելու միջոցները․ Էլինար Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրում է․ «Հաշվեհարդար լինելու...
Աղբյուր` Panorama.am
20:03
Բլինկենը ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Չինաստան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Չինաստան՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինինի հետ հնարավոր բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ստեփանակերտի գրախանութներում ամենապահանջված գիրքն Աստվածաշունչն է
«Արցախպրես» լրատվական գործակալության «Արցախյան բեսթսելեր» նախագիծը ներկայացնում է ընթացիկ տարվա մայիս ամսում և հունիսի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կալանավորումը կվատթարացնի Գայանե Հակոբյանի հոգեվիճակը
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման...
Աղբյուր` Panorama.am
19:21
Պատերազմի իրադարձություններն ավելի են արագանալու․ Սաակաշվիլին ՝«Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակման մասին
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին դատապարտել է Ուկրաինայի «Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակումը:...
Աղբյուր` Panorama.am
19:10
Արցախի ՄԻՊ-ի առաջարկությամբ վերանայվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման կարգը
Քաղաքացին, դիմելով Արցախի Պաշտպանին, հայտնել է, որ իր 3-րդ երեխայի ծնվելուց հետո դիմել է ԱՀ աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարություն՝...
Աղբյուր` Panorama.am
18:52
Իջևանում և Դիլիջանում առևտրով զբաղվող ընկերությունների հինգ անձ կալանավորվել է․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու
Ակբա բանկը 2023 թվականի հունիսի 6-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 6-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխելու է 10.000.000 (տասը միլիոն)...
Աղբյուր` Panorama.am
18:28
Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել, ոչ թե հյուրանոցի համարի գումարն ուզելու համար. փաստաբան
«Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի մատուցող Ա. Ա-ին ծեծած՝ Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանին կալանավորեցին միայն ու...
Աղբյուր` Panorama.am
18:17
Թուրքիայում երիտասարդների ուղեղների արտահոսքն անխուսափելի է
Թուրքական ընդդիմադիր կայքերից մեկը հրապարակել է հոդված վերընտրված նախագահ Ռեջեփ Էրդողանի ու նրա քաղաքական ուժի՝ երիտասարդների վերաբերյալ վարած...
Աղբյուր` Panorama.am
18:07
Պենտագոնի ղեկավարը ֆաշիզմի դեմ տարած հաղթանական ապահովածների թվում չի հիշատակե ԽՍՀՄ-ին
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, 1944 թվականի հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակիցների ափ իջնելու տարեդարձի կապակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Մհեր Գրիգորյանը «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի շինարարության վերսկսման ժամկետները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին, «Լիդիան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկել է Գյումրիից
19:29 05/06/2023

«Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկել է Գյումրիից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}