ԱՄՆ-ը հավանություն է տվել Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու օրինագծին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու օրինագծին, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Փաստաթուղթը Պետդեպարտամենտի ղեկավարին հանձնարարում է «ձգտել փոխել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կարգավիճակը զարգացող երկրից դեպի միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, բարձր եկամուտ ունեցող երկիր կամ զարգացած երկիր միջազգային կազմակերպությունների համար, որոնք ներառում են. թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Չինաստանը»,- նշված է հաղորդագրությունում։
Բացի այդ, օրինագծի համաձայն, ԱՄՆ իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի Պեկինը միջազգային կազմակերպությունների շրջանակներում արտոնություններ կամ օգնություն չստանա զարգացող երկրի կարգավիճակի պատճառով։
Նշվում է, որ «Չինաստանը զարգացող երկիր չէ» (PRC Is Not a Developing Country Act) վերտառությամբ օրինագծին կողմ է քվեարկել 415 կոնգրեսական։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան