Արցախի ԱԺ նախագահ. Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է
Քաղաքական
13:47 30/03/2023
ԼՂՀ

Արցախի ԱԺ նախագահ. Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

««Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե կարճ ժամանակահատվածում հարստանալու մասին, այլ՝ լավ ապագայի: Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են կյանքը հասարակության համար հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու միջոցով:

Հայ իրականության մեջ այլ է:Առանձնապես դատապարտելի է պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին որոշ մեր հայրենակիցների ակնթարթային հարստանալու մոլուցքը:

Հայրենակիցնե´ր
Շրջափակումը մի օր կավարտվի:
Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը:
Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է»։

Placeholder
Արցախի ԱԺ նախագահ. Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է