Քաղաքական 12:33 31/03/2023 Հայաստան

Էրդողանի՝ «չի թողնի երկիրը ներքաշել պատերազմի մեջ» հայտարարության հիմնական մեսիջները. Ռուբեն Մելքոնյան

Թուրքիայի նախագահ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, թե ինչ քաղաքականություն է պատրաստվում վարել ինքն ու իր կուսակցությունը առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում։ Մասնավորապես, նա ասել է, որ Անկարայում գործող իշխանությունը թույլ չի տա երկիրը ներքաշել պատերազմի մեջ և դա իրենց նախընտրական կարգախոսներից մեկն է։

Էրդողանի հենց այս հայտարարության ու Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների, Թուրքիայում ապրող հայերի՝ ում կտան իրենց ձայները, հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ։

Panorama.am-Մինչ հիմա Թուրքիան բոլոր պատերազմներում ներկա էր՝ սկսած վարձկաններ, սպաներ, ռազմատեխնիկա տրամադրելուց ու օգտագործելուց, մինչև հարձակվողական գործողություններ, իսկ հիմա կրկին նախագահ ընտրվելու դեպքում Էրդողանը, ըստ իր հայտարարության, չի թողնի պատերազմական գործողությունների մեջ ներքաշել Թուրքիային։ Ի՞նչ նկատի ունի Էրդողանը նման հայտարարություն անելով՝ ուղղակի հանրության ա՞չքն է ուզում մտնել, թե՞ մյուս թեկնածուներն իրենից էլ ծայրահեղական են ու պատերազմի կոչեր են անում նախընտրական շրջանում։

Ռուբեն Մելքոնյան-Էրդողանի հայտարարությունն առնվազն երեք հարթությունում կարող ենք դիտարկել և անպայմանորեն, իհարկե, պատմական էքսկուրսի լույսի ներքո։

Թուրքիան, 1952 թվականին անդամակցելով ՆԱՏՕ-ին, մասնակցել է կորեական պատերազմին, ունեցել է 2500 զոհ։ Այդ կորեական պատերազմը թուրքական հասարակության մոտ մինչև մեր օրերը թողել է բացասական հետք, թե մենք ինչ գործ ունենք այլոց պատերազմներին, այսինքն՝ Կորեան ուր, Թուրքիան ուր, ինչու է Թուրքիան մասնակցել պատերազմին և տվել 2500 զոհ։ Այդ «անիմաստ պատերազմին» մասնակցելու բարդույթը թուրքական հասարակական ու քաղաքական կյանքում ունի որոշակի ընկալում։ Էրդողանի հայտարարությունն առաջին հերթին ուղղված է նաև ներքին լսարանին, որ Թուրքիան Արևմուտքի հետ ունի հավասարազոր հարաբերություններ և այլևս Արևմուտքի թելադրմամբ չի մասնակցի այն պատերազմներին, որոնք ուղիղ իրեն չեն առնչվում, այլ պատերազմների մասնակցելու հետևանքով չի տա զոհեր։

Մյուս դիտարկումն այն է, որ թուրքական ընկալման մեջ կա իր պատերազմը և ուրիշների պատերազմը։ Իր պատերազմն է, որ Թուրքիան կարող է հարձակվել Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի վրա, բայց այն պատերազմները, որոնք մղում է ՆԱՏՕ-ն կամ իր արևմտյան դաշնակիցները,  նա համարում է օտար պատերազմներ, ոչ իր պատերազմը, հնարավորություն դեպքում խուսափում է ուղիղ մասնակցությունից։

Էրդողանի հայտարարությունը, ենթադրում եմ, առնչվում է  նաև ռուս-ուկրաինական պատերազմին և պատասխան է նաև Արևմուտքի ճնշումներին, որը դրդում է, որպեսզի Թուրքիան էլ ավելի ակտիվ աջակցի Ուկրաինային զենքի, մասնակցության տեսքով։ Եվ, բնականաբար, կարող ենք համարել նաև ռեվերանս, դրական մեսիջ ուղղված Ռուսաստանին։

Էրդողանի այս հայտարարությունը շատ հասկանալի, ընկալելի է թուրքական հասարակության համար, որ սա այլոց պատերազմ է և Թուրքիան այլոց պատերազմին չի մասնակցի։

Թուրքիան, այո, միշտ փորձել է վարձականների և այլ միջոցով պատերազմներ անել, բայց հնարավորինս իր սահմաններից հեռու։ Նույնիսկ եթե օգնել է Ամերիկային Իրաքի պատերազմում կամ ավելի վաղ Եգիպտոսի և այլնի դեմ պատերազմներում, ապա փորձել է հնարավորինս զգուշավար։ Օրինակ, տրամադրել է  իր օդանավակայանները, բայց խուսափել է, որ թուրքական զինվորը հայտնվի ինչ-որ մի վայրում, որտեղ պատերազմ է մղում ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն։

Հաշվի առնելով վերջին շրջանում Իրանի ակտիվությունը, այս համապատկերում Էրդողանի հայտարարությունը մեսիջ կարող ենք համար ուղղված Իրանին, քանի որ Իրանի հայտարարությունները Ադրբեջանի մասին և, օրինակ, հավանական Իրան-Ադրբեջան բախումը, ենթադրելու է  Թուրքիայի ուղիղ մասնակցություն իր դաշնակից Ադրբեջանի կողքին։ Հետևաբար, Էրդողանի մեսիջը, կարող ենք համարել, նա փորձելու է կանխել Իրան-Ադրբեջան հարաբերությունների էսկալյացիան և փորձելու է դա սահմանափակել դիվանագիտական քննարկումների շրջանակներում՝ չտանելով դեպի պատերազմական փուլ։

Չենք կարող անտեսել թուրք-իսրայելական յուրահատուկ հարաբերությունները, և այս կոնտեքստում կրկին Իրան-Իսրայել հարաբերությունների լարվածությունը։

Այսինքն, Էրդողանի հայատարությունը կարող ենք համարել բազմավեկտոր, ուղղված արտաքին ու ներքին լսարանին, միաժամանակ Թուրքիայի կենսական շահերի ևս մեկ անգամ ամրագրում։ Փաստորեն, այս հայտարարությունն ուղղված էր և ԱՄՆ-ին, և արևմտյան երկրներին, և ՌԴ-ին, և Իրանին, և Թուրքիայի ներքին լսարանին։ Գերհագեցած մեսիջ էր։

Panorama.am-Մյուս թեկնածուների համար Էրդողանն ավելի ռազմատե՞նչ, ծայրահեղակա՞ն է։

Ռուբեն Մելքոնյան- Շատ կարևոր հարց եք տալիս։ Իր հիմնական հակառակորդն ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն  համարվում է  նաև Արևմուտքի, ԱՄՆ-ի համար  ընկալելի, ընդունելի թեկնածու։ Էրդողանը նաև իր ներքին լսարանին ուղղում է հետևյալ մեսիջը. եթե հանկարծ հաղթի Քըլըչդարօղլուն, ապա նա այնքան թույլ է, ԱՄՆ-ի հանդեպ այնքան քիչ է նրա զսպող, ինքնուրույնությունն ապահվող մեխանիզմները, որ նրա նախագահ լինելու պարագայում Թուրքիան կարող է մասնակցել  տարատեսակ պատերազմների, որոնց նրան կմղի ԱՄՆ-ն։

Մեսիջը հետևյալն է՝ ընդդիմությունը ԱՄՆ-ի համար ընդունելի ընդդիմություն է, ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմի մասնակցելու ԱՄՆ հրահանգը  Թուրքիան անելու է ավելի հեշտությամբ, իսկ հիմա՝ Էրդողան նախագահի Թուրքիայում նա դիմադրում է և իր ՆԱՏՕ-ական գործընկերների անգամ համառ հորդորներից հետո չի ակտիվացնում իր մասնակցությունը տարատեսակ կոնֆլիկտներին, որոնք ինքը համարում է իրենից հեռու։

Իսկ հարցի մյուս կողմը՝ ինքն ավելի ռազմատնեչ է, քան մյուս թեկնածուները, այս իմաստով ավելի ռազմատենչ է Արցախի, Իրաքի, Սիրիայի վրա հարձակվելու առումով, բայց պետք է ընկալենք, որ սրանք թուրքական պատերազմներ են, թուրքական շահերի համար մղվող պատերազմներ են։

Այսինքն, Էրդողանը ռազմատենչ է այն պատերազմներում, որոնք համարում է  իրենը, թուրքականը, ավելի զուսպ է այն պատերազմներում, որոնք համարում է օտարների, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի պատերազմ, իսկ ընդդիմությանը մեղադրում է, որ խոնարհ, հեզ հաշտվելու է  Ամերիկայի, ՆԱՏՕ-ի հրահանգներին` մասնակցել տարատեսակ այլ պատերազմների։

Panorama.am-Հայաստանի դեպքում, կարծում եմ, որևէ մեկը նախընտրելի թեկնածու չէ։

Ռուբեն Մելքոնյան- Իհարկե, Հայաստանի դեպքում Թուրքիայի որևէ իշխանություն, որևէ նախագահ, որևէ քաղաքական ուժ չի կարող ունենալ տարբերակված մոտեցում և Հայաստանը շարունակում է մնալ թուրքական պետության թիրախը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Panorama.am-Այսինքն, ով էլ լինի, նույն քաղաքականությունն է շարունակելու։ 

Ռուբեն Մելքոնյան-Ենթադրաբար, այո, չհաշված առանձին դետալների փոփոխություն։ Կարծում եմ՝ ընդհանուր քաղաքական գիծը մնալու է Հայաստանի հանդեպ նույնը՝ ներառյալ նաև ռազմական ագրեսիվ պահվածքը։

Panorama.am-Թուրքիայում ապրող հայերն ունե՞ն նախընտրելի թեկնածու։

Ռուբեն Մելքոնյան-Թուրքիայի հայերի հետ կապված մոտեցումներն ավանդական են, ինչ-որ առումով կանխատեսելի։ Համայնքի ավելի ակտիվ հատվածը ձայնը տալու է ձախ ընդդիմադիր  «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությանը, պայմանական ասած Կարո Փայլանի կուսակցությանը։ Այն մարդիկ, ովքեր ավելի շատ խոսում են, լրագրողները, «Ակոս» թերթի շուրջ համախմբվածները ձախակողմյան կողմնորոշում ունեն, ավելի հավանական է, որ սատարելու են, քվեարկելու են այդ ուժերին, դրանցից ամենահայտնին, ինչպես ասացի, Կարո Փայլանի անդամակցած կուսակցությունն է։

Համայնքի մի հատված ավանդաբար իշխանամետ է, միշտ քվեարկում է  տվյալ պահի իշխանությանը, այս դեպքում թեկնածու Էրդողանի ու նրա կուսակցության գլխավոր դաշինքի օգտին։ Այդ հատվածը, եթե կարելի է ասել, համայնքային օլիգարխիան է, պատրիարքարանի շուրջ համախմբվածներ։

Համայքնում կա մի հատված, որն ավանդաբար ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությանը շատ սառը չի նայում, կարող է ձայն տալ, հատկապես որ այդ կուսակցության ներկայիս ղեկավարը որոշ քայլեր է անում գոնե հայտարարությունների մակարդակով ուղղված Թուրքիայում ապրող փոքրամասնություններին, համայնքներին։

Համայնքի բաշխվածությունը գրեթե միշտ է այդպես եղել։

Panorama.am-Շնորհակալություն վերլուծության համար։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:43
Արցախի նախագահը հանդիպել է պատգամավորների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի  պատգամավորների հետ: Արցախի նախագահի...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Երեկվանից շատերը քննադատում, հայհոյում են գյումրեցիներին այս դրոշների համար»
«Ողջ երկրում էլ կան թրքածիններ և անատամ պաշտոնյաներ, հետևաբար օր առաջ պետք է կառավարության շենքից դուրս շպրտել չարքին»։
Աղբյուր` Panorama.am
16:27
Ասպրամ Կրպեյան. Հասարակությանը պետք է հստակ պատրաստել շատ կարևոր ճակատամարտի
«Օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները հստակ որդեգրել են մի ճանապարհ՝ հայկական պետականության ջախջախում, վերացում»,- «Հայրենիք,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Իրական գործողություններով հնարավոր է այլևս չթողնել որևէ հեռանկար ինքնիշխանություն ունենալու, ինչով էլ զբաղված է իշխանությունը. Սոս Հակոբյան
«Եթե դու երկիր ես և հասել ես մի իրավիճակի, երբ քո տարածաշրջանում տարբեր աշխարհաքաղաքական շահեր, իրար հետ բախումներ ունեցող  բևեռները...
Աղբյուր` Panorama.am
16:10
Փլուզման վտանգ Վանաձոր քաղաքում
Հունիսի 2-ին, ժամը 13։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դպրոցի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) թողարկել և հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է բաժնետոմսեր՝...
Աղբյուր` Panorama.am
15:52
Կասեցվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի գործունեությունը Երևանում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գեղանուշ Գալստյանին պատկանող...
Աղբյուր` Panorama.am
15:42
Քրեական հետապնդում է հարուցվել անչափահասին հարվածներ հասցրած Դիլիջանի քրեականի պետը նկատմամբ
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2023 թվականի հունիսի 2-ին, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
15:30
Նիկոլ Փաշինյանը ժամանակավորապես տեղափոխվում է Բաղրամյան 26
Կառավարության շենքում ընթացիկ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, Նիկոլ Փաշինյանը գործունեությունը ժամանակավորապես կիրականացնի Բաղրամյան...
Աղբյուր` Panorama.am
15:25
Փաշինյանի պատկերացմամբ՝ ՄԱԿ-ում կա մի կադաստր և այնտեղ ուղղակիորեն գրված է, որ ՀՀ տարածքը 29800ք/կմ է.Վարդան Պողոսյան
«Ինձ համար զարմանալի չէ Փաշինյանի դիրքորոշումը, քանի որ ակնհայտ է, որ նրա վարքագիծը պայմանավորված է տգիտությամբ և դավաճանությամբ: Եթե...
Աղբյուր` Panorama.am
15:18
«Հայ ժողովրդի պատմությունը սեփական նախասիրություններով խմբագրելու բարոյական իրավունք որևէ մեկը չի տվել իշխանություններին»
«Ինձ մեծ ցավ է պատճառում այն, որ թելադրված իշխանական օրակարգով անընդհատ քննարկման առարկա է դառնում Ադրբեջանին անկլավների, հայկական...
Աղբյուր` Panorama.am
15:14
6-րդ հարկից երեխայի հետ նետված կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկն արվել է Հանրայինի եթերում. Hayastan.news
Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն...
Աղբյուր` Panorama.am
15:09
«Ոստիկանության համակարգից հեռացնե՛լ բռնարարք կատարած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին»
 Կանանց աջակցման կենտրոնը հայտարարություն է տարածել Դիլիջանի ոստիկանության քրեական վարչության պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Մոսկվայում իր աշխատանք է սկսել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
14:51
ԱՄՆ վերջին հայտարարությունը ծառայելու է որպես «կանաչ լույս» Ադրբեջանի նախագահի համար. հայտարարություն
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ մտահոգություն են հայտնել 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Այս իշխանությունը փորձում է մարդկանց մոլորեցնել ու ի վերջո հանձնել Արցախը, Հայաստանի մի շարք բնակավայրեր. Աբրահամյան
«Մեր հանրության ուշադրությունը պետք է կենտրոնանա այն մոտեցման վրա, որ Հայաստանում վերջին հինգ տարում իշխանության է մի ուժ, որը Հայաստանին...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հելսինկիի քաղաքապետարանում ելույթի ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ի «դռները» բաց են մնալու դաշինքի նոր...
Աղբյուր` Panorama.am
14:06
Տիգրանաշենին սպասվում է շատ ավելի վատ ճակատագիր, քան Շուռնուխինն է. Արթուր Խաչատրյան
«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության և շարունակի այն քաղաքականությունը, որ այսօր է  իրականացնում, ապա Տիգրանաշենին սպասվում է նույն...
Աղբյուր` Panorama.am
13:58
Թուրքիայում երիտասարդների շուրջ 63%-ը ուզում է լքել երկիրը
Գերմանական «Konrad Adenauer» հիմնադրամը հետազոտություն է արել Թուրքիայի Z սերնդի շրջանում (միջազգային տերմին, նկատի է առնվում...
Աղբյուր` Panorama.am
13:49
Էդգար Էլբակյան.Դե-ֆակտո իշխանություններն առաջնորդվում են «Հայաստան՝ իշխանության համար»
«Սրան հնարավոր է դիմադարձել միայն «իշխանություն՝ Հայաստանի համար» մոտեցմամբ իրականացվող ազգային իշխանափոխությամբ»։
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆեյք նորությունների դեմ պայքարի ռազմավարությունը կիրականացվի հասարակության շրջանում հայտնի համանուն ՊՈԱԿ-ի միջոցով
«Ասեմ ի լուր բոլորի և՝ պարոն Մինասյանի, որ ՊՈԱԿ-ում զգալի կրճատումներ են եղել նախորդ տարիների համեմատ: Նախկինում եթե ՊՈԱԿ-ը ձեր ասած...
Աղբյուր` Panorama.am
13:34
Էրդողանի երդմնակալության արարողությունը ներկա կլինեն 20 երկրի առաջնորդներ
Հունիսի 3-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնկալության արարողությունը։ «Էրմենիհաբերի»...
Աղբյուր` Panorama.am
13:26
ՊԵԿ-ի օպերատիվ բացահայտումները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մայիսի 16-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության...
Աղբյուր` Panorama.am
13:18
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Հայաստանի տարածքում հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին և 6-7-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
13:10
Պատմաբաններն այս գարունը կանվանեն անառակի վերջին գարուն, ուրանալու գարուն. Շարմազանով
«Ապագա պատմաբաններն այս գարունը կարող են անվանել ձախողման, խայտառակության, Արցախն ուրանալու, Ցեղասպանությունն ուրանալու գարուն։...
Աղբյուր` Panorama.am
13:02
Ինչո՞ւ է մետրոպոլիտենի կայարանից հանվել Պատմական Հայաստանի քարտեզը
Երևանի մետրոպոլիտենը, ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից...
Աղբյուր` Panorama.am
12:54
Արաբկիրի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական...
Աղբյուր` Panorama.am
12:41
Խուլիգանություն՝ փաբում
Հունիսի 1-ին, ժամը 07.37-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Թումանյան փողոցի փաբերից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Արամ Խաչատրյանի երաժշտությունն աշխարհում չի հնչում բավարար մակարդակով. Արա Խզմալյան
«Հոբելյանական այս միջոցառումները մեզ համար ունեն իրականում ռազմավարական նշանակություն»,- կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Մենք պատրաստ ենք Ադրբեջանին վերադարձնել գյուղերը
11:03 02/06/2023

Փաշինյան. Մենք պատրաստ ենք Ադրբեջանին վերադարձնել գյուղերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}