Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը
Հասարակություն
18:18 06/04/2023
Հայաստան

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը

Արցախյան երրորդ պատերազմում  զոհված Սենիկ Խուրշուդյանի նորածին եղբայրը՝ Հովհաննեսը ստիպել է, որ ծնողները ժպտան, նորից ցանկանան ապրել։

Երեխան արդեն 40 օրական է, ծնվել է 3կգ 300 գրամ քաշով, 52 սմ հասակով։ Չնայած առողջական լուրջ խնդիրներին՝ ծնողները պայքարեցին ու կարողացան լույս աշխարհ բերել Հովհաննեսին։

«Փոքրիկի ծնունդը մեզ համար նոր հույս ու հավատ է հայրենիքի, կյանքի նկատմամբ։ Մենք շատ էինք ուզում որդի ունենալ, և ունեցանք։ Նա մի ուրիշ կերպ փոխեց մեր կյանքը։ Կարոտս փորձում եմ նրանից ստանալ»,-ասում է հայրը՝  Հակոբ Խուրշուդյանը։

Մանրամասները ՊՆ պատրաստած ռեպորտաժում։

Placeholder
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը