Հասարակություն 19:29 07/04/2023 Հայաստան

44-օրյա պատերազմում անմահացած հերոսները. Ցուցահանդես՝ Նկարիչների միությունում

Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Արցախյան երրորդ պատերազմում անմահացած հերոսների նկարներով ցուցահանդես։ Նկարների հեղինակները մասնագիտական բուհերի ուսանողներն են։

Արեգ Միրիջանյանը նահատակված հերոսներ Հայկի, Լևոնի ու Ժորայի նկարների հեղինակն է։

«Մինչև նկարելը՝ նախ փորձել եմ ճանաչել իմ հերոսներին։ Երբ լսեցի իմ հերոսների մասին, ապշած էի։

Նրանց ամեն օրը սխրագործություն էր։ 18-19 տարեկանում... այդքան ուժ ունենալ, սիրել հայրենիքը, նվիրված լինել հայրենիքին, այդքան չվախենալ մահից, գնալ դեպի մահը։ Պետք է հսկայական ուժ ունենալ։

Չես կարող այդ ամենը հանգիստ ընկալել, ներսումդ ամեն ինչ տակնուվրա է լինում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արեգը։

Անմահացած հերոս Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ասում է, որ իրենք իրենց նվեր են արել. «Ճիշտ է, մեր տղաները ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց միշտ մեր մտքերում են, ամեն վայրկյան մենք զգում ենք իրենց ներկայությունը։ Ուզում ենք մեկ անգամ ավելի լսեն մեր հերոսների մասին, մեկ անգամ ավելի տեսնեն մեր հերոսներին։ Հիմա մեզ միայն նման բաներն են ուրախացնում, եթե կարելի է նման ձևով արտահայտվել։

Իմ տղան ու այս բոլոր տղաներն այնքան լուսավոր են։ Հատուկ ընտրված են։ Բոլոր տղաներն ընտրյալներ են Աստծո կողմից»։

Ժորան տանկիստ է եղել, զոհվել է հոկտեմբերի 22-ին։

«Իմ տղան՝ շատ բարի, լուսավոր, շատ անզիվ, հավասարակշռված... Իմ տղան այստեղ չէր,  չպետք է ծառայեր։ Բայց պնդեց, որ պետք է անպայման ծառայի ու հենց Արցախում։ Այդպես էլ արեց»,- պատմում է տիկին Գայանեն։

Անմահացած հերոս Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, նշում է, որ բոլորը հերոսներ են, ովքեր ընկել են հանուն հայրենիքի, հանուն սահմանների պահպանության, հանուն մեր երեխաների ապագայի։ Նրանց սխրագործությունների մասին կարելի է օրերով խոսել։

«Իմ տղան Մատաղիս-Մարտակերտ պաշտպանական գիծը պաշտպանելուց հետո տեղափոխվում է Մարտունի 2 զորամաս։ Հոկտեմբերի 30–ին կնքում է իր մահկանացուն՝ իր ընկերների հետ զենքը ձեռքներին, դիրքը չզիջելով և որևէ անգամ մեկ քայլ հետնահանջի մասին չմտածելով»,- ասում է Վահիդ Սահակյանը։

Կապիտան Իշխան Պետրոսյանը 20 տարի ծառայել է հայկական բանակում՝ հակաօդային պաշպանությունում։ Պատերազմի ժամանակ պահեստազորի սպա էր։

Կապիտան Իշխան Պետրոսյանի այրին՝  Արուս Հարությունյանը պատմում է, որ պատերազմի մասին լուրը լսելուց անմիջապես հետո ամուսինը ոտքի է կանգնում. «Բոլորս դեմ էինք, որ ինքը ճակատ մեկնի, ասում էինք՝ դու քոնն արդեն արել ես, 20 տարի ծառայել ես, ասում էր՝ չէ, դու չես հասկանում, զինվորն այնտեղ մենակ է։

Առաջին կարգի սպա էր, զինկոմիսարիատից կանչել էին, գնացել, ներկայացել էր։ Եկավ, սակայն չհամբերեց, որ կանչեն, կամավորագրվեց ու գնաց։ Ասում էր՝ բերքը հասել է, քաղենք, կգանք։ Թշնամուն նկատի ուներ։ Ոչ մի վայրկյան իր ոգին չի կոտրվել։ Չեմ զգացել, որ ինքը վախենա, մտահոգվի ինչ-որ բանից։ Բայց արի ու տես... Զոհվել է հոկտեմբերի 8-ին։ Մենք իմացել ենք զոհվելու մասին հոկտեմբերի 10-ին»։

Ելիզավետա Օհանջանյանը՝ կամավորական Արման Օհանջանյանի մայրը, պատմեց, որ սեպտեմբերի 30-ին որդին մեքենան թողնում է գազալցակայանում ու առանց որևէ մեկին ասելու մեկնում է Արցախ։

«Ես ինքս ծնունդով արցախցի եմ, 1992 թվականին եմ եկել այստեղ, մեր կապը միշտ եղել է, արյան կանչն Արմանին անընդհատ կանչել է։ Այս անգամ էլ կանչեց անվերադարձ։

Սեպտեմբերի 30-ին գնաց։ Գնաց Ջաբրայիլ։ Հոկտեմբերի 1-ին ամենաթեժ տարածքն է  եղել։ Ինձ հաղորդագրություն էր գրել. մամ ջան հիշիր՝ ինձ հետ ինչ էլ լինի, գլուխդ բարձր ես քայլելու...

Այս ցավի հետ ապրելն անհնարին է։ Անհնարին է  նաև ապրել այն մքտով, որ այն հողը, որտեղ այսքան երեխաների անմեղ արյուն է թափված, նրանք հատուկ արյունը թափել են, որ այդ հողը մնա, հայն ապրի, այսօր մեզ դարձնում են... »,- ասում է տիկին Ելիզավետան ու արցունքն աչքերին պատմում տղայի՝ պատերազմում անցկացրած օրերին մասին։ 



Մանրամասն՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}